Ջոն Դալթոն (անգլ.՝ John Dalton, սեպտեմբերի 6, 1766(1766-09-06)[1][2][3][…], Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - հուլիսի 27, 1844(1844-07-27)[1][4][2][…], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][2]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։ Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։

Ջոն Դալթոն
անգլ.՝ John Dalton
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1766(1766-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրԿամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մահացել էհուլիսի 27, 1844(1844-07-27)[1][4][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրՄանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մայրենի լեզուանգլերեն
Ազդվել էJohn Gough?
ԵրկերHistory of atomic theory?, զանգվածի ատոմական միավոր, Դալթոնիզմ, Բազմապատիկ հարաբերությունների օրենք, Դալտոնի օրենք և A New System of Chemical Philosophy?[6]
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս, օդերևութաբան, քիմիկոս և բուսաբան
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Ծնողներհայր՝ Joseph Dalton?[7], մայր՝ Deborah Greenup?[7]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ և քարտուղար
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[8], Բավարիական գիտությունների ակադեմիա և Manchester Literary and Philosophical Society?
Ստորագրություն
Изображение автографа
 John Dalton Վիքիպահեստում

Հետազոտել է հեղուկների գոլորշիացման երևույթը։ 1802 թ., Գեյ-Լյուսակից և Շառլից անկախ, գտել է, որ հաստատուն ճնշման և ջերմաստիճանի միատեսակ բարձրացման դեպքում բոլոր գազերն ընդարձակվում են միանման։ Դալթոնը զարգացրել է ատոմիստական ուսմունքը և այն կիրառել քիմիայում։ Հայտնաբերել է (1803 թ.) բազմապատիկ հարաբերությունների օրենքը, տվել քիմիական տարրերի հարաբերական ատոմական կշիռների առաջին աղյուսակը։ 1794 թ. առաջինն է նկարագրել դալթոնիզմը։

Վախճանվել է 1844 թվականի հուլիսի 27-ին [[Մանչեստերում ]]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դալթոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դալթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 263