Սըր Ջեյմս Նիկոլաս Սազերլենդ Մետիսոն (անգլ.՝ Sir James Nicolas Sutherland Matheson, հոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1], Sutherland - դեկտեմբերի 31, 1878(1878-12-31)[1], Մենտոն), շոտլանդացի քաղաքական գործիչ, բարոնետ։ Ուիլյամ Ջարդինի հետ միասին հիմնադրել է «Jardine, Matheson & Co» (1832) ընկերությունը։ 1843-1868 թվականներին եղել է Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ։

Ջեյմս Մետիսոն
անգլ.՝ James Matheson
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1]
ԾննդավայրSutherland
Մահացել էդեկտեմբերի 31, 1878(1878-12-31)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄենտոն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
ԱմուսինMary Jane Perceval?[2]
Ծնողներհայր՝ Donald Matheson?[3][2], մայր՝ Katherine MacKay?[2]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 18-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 17-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 16-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 15-րդ պառլամենտի անդամ և Միացյալ Թագավորության 14-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունՎիգեր
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
 James Matheson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Մետիսոնը ծնվել է 1796 թվականի հոկտեմբերի 17-ին Շոտլանդիայի հյուսիսում գտնվող Լերժ քաղաքում։ Նրա հայրը Դոնալդ Մետիսոնն էր, յոթնամյա պատերազմի և անկախության պատերազմի մասնակից, իսկ մայրը՝ Քեթրին Մակքեյն էր[4]։ Երիտասարդ Ջեյմսը սովորել է Արքայական ավագ դպրոցում (Էդինբուրգ) և Էդինբուրգի համալսարանում՝ Արվեստների ֆակուլտետում, որտեղից տեղափոխվել է բժշկական ֆակուլտետ[5]։

Մետիսոնը պատկանում էր բազմանդամ ընտանիքին, նրա անդամներից շատերը զբաղվում էին բիզնեսով։ 1814 թվականին նա մեկնում է Լոնդոն, իսկ այնտեղից՝ մեկ տարի անց, Կալկաթա, որտեղ հիմնված էր նրա հորեղբոր ընկերությունը՝ «Mackintosh & Co»-ն։ Այնտեղ աշխատելիս Մետիսոնը ձեռք է բերել իր առաջին բիզնես փորձը, ինչպես նաև մի քանի օգտակար հարաբերություններ. այս ժամանակահատվածում էր, որ նա առաջին անգամ հանդիպեց շոտլանդացի Ուիլյամ Ջարդինին[6]։

Չինաստան խմբագրել

1818 թվականին Մետիսոնը տեղափոխվեց Չինաստան։ Հնդկաստանից Չինաստան արտահանումների թվերը ամեն տարի աճում էին և մեծ հնարավորություններ տալիս վաճառականներին։ 1821-ի հուլիսի 1-ին Մետիսոնը վաճառական Խավիեր Իրիսարիի հետ «Yrissari & Co»-ի համասեփականատեր դարձավ, որը Մետիսոնին հայտնի էր Բենգալիայից։ Գործընկերները զբաղվում էին Չինաստանում հնդկական ափիոնի և բամբակի ներկրման գործերով, առևտուրներ էին իրականացնում Ֆիլիպինների և Սինգապուրի հետ։ Մետիսոնը առաջիններից մեկն էր, ով գնահատեց նոր բրիտանական գաղութի նշանակությունը։ «Yrissari & Co» նավերը բեռնափոխադրումներ կատարեցին Սինգապուրի նավահանգստում և այնտեղից նավարկեցին դեպի Կանտոն՝ շրջանցելով Չինաստանի վերաբերյալ «East India Company»-ի սահմանափակումները բոլոր ընկերությունների համար[6]։ Նույն պատճառով (Արևելյան Հնդկական ընկերության մենաշնորհը) Մետիսոնը Կանտոնում էր գտնվում Դանիայի հյուպատոսի «դիմակի տակ»[7]։

 
«The Canton Register» թերթը (1835 թվական)

Մի քանի տարի անց «Yrissari & Co»-ն դարձավ Չինաստանի հինգ խոշոր առևտրային տներից մեկը[4]։ 1827 թվականին Մետիսոնը հիմնադրեց Չինաստանի առաջին անգլալեզու թերթը՝ «The Canton Register»-ը, որը խոսում էր տեղական առևտրի նորությունների, ափիոնի գների մասին և քննադատում Արևելյան Հնդկաստանի ընկերության քաղաքականությունը[6]։ Հետո նա դարձավ ընկերության միակ ղեկավարը։ Իրիսսարին մահացավ Կալկաթայում 1826 թվականի սեպտեմբերի 30-ին[5]։ Ալեքսանդր Մետիսոնը՝ նրա եղբորորդին, դարձավ Ջեյմսի ամենամոտ օգնականը։ 1828 թվականին նրանք միացան «Magniac & Co»-ին, որի համասեփականատերն էր Ուիլյամ Ջարդինը։

«Jardine, Matheson & Co» խմբագրել

Այդ ժամանակ Ջարդինը և Ջեյմս Մետիսոնը ամենատաղանդավոր գործարարների մեծ համբավ ունեին որպես Կանտոնում[4], որտեղ իրականացվում էր ամբողջ առևտուրը Չինաստանի հետ։ 1832 թվականի հուլիսի 1-ին Ջարդինը և Մետիսոնը հիմնադրեցին «Jardine, Matheson & Co»-ն։ Գործընկերները, բացի նրանցից, եղել են նաև Հոլինգվորթ Մենիակը, Ալեքսանդր Մետիսոնը, Ջարդինի եղբորորդին՝ Էնդրյու Ջոնսթոնը և այլք։

«Jardine, Matheson & Co-ի» առևտրային գործառնությունները իրականացնում էին չինական թեյի և մետաքսի ներմուծում, Հնդկաստանից բամբակի արտահանում Չինաստան և նույն ճանապարհով ափիոնի մաքսանենգություն։ 1841 թվականին ընկերությունն ուներ Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով նավարկող 19 կլիպերներով։ Ընկերության ամենամեծ գործընկերը պարսիկ վաճառական և Ուիլյամ Ջարդինի վաղեմի ընկեր Ջամստեջի Ջիջիբոյն էր[4]։ Նա Չինաստանին մատակարարեց մեծ քանակությամբ բամբակ և փիփերթ (ափիոնի տեսակ)։

1830-ի դեկտեմբերին Մետիսոնը միջնորդագիր գրեց բրիտանական խորհրդարանին՝ կոչ անելով վերացնել Մեծ Բրիտանիայի և Չինաստանի միջև առևտրի բնագավառում Արևելյան Հնդկական ընկերության մենաշնորհը։ Այս փաստաթուղթը ստորագրել էին Կանտոնից ժամանած 47 բրիտանացի առևտրականներ[4], իսկ ցուցակի առաջին տեղում Մետիսոնի և Ջարդինի ստորագրություններն էին[5]։ Համայնքների պալատը բավարարեց նրանց խնդրանքը։ Մենաշնորհը դադարեցվեց 1834 թվականի ապրիլին։ Ձեռնարկատերերը, ովքեր վերահսկում էին ափիոնի առևտուրը, ստանձնեցին Չինաստանի թեյի շահութաբեր ներկրումը Եվրոպա։ Առաջին ընկերությունը, որը թեյի բեռը տեղափոխեց Լոնդոն, «Jardine, Matheson & Co-ն» էր[7]։

Ափիոնի առաջին պատերազմ խմբագրել

 
Մետիսոնի տունը Մակաոյում (նկարը՝ Ջորջ Չինների)

«Jardine, Matheson & Co-ի» և Չինաստանի հետ աշխատող այլ ընկերությունների բիզնեսի մեկ այլ խոչընդոտ հանդիսացավ Կանտոնյան առևտրային համակարգը, որը խիստ սահմանափակեց այդ ընկերությունների շրջանակները։ Համակարգին աջակցում էր Չինաստանի կառավարությունը, որը երկար ժամանակ ձեռնամուխ է եղել երկրում մեկուսացման քաղաքականությանը։ 1834 թվականին լորդ Վիլյամ Նեպիրը, որը պատասխանատու էր Չինաստանում բրիտանական առևտրի համար, ժամանեց Կանտոն և փորձեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել կայսերական արքունիքի հետ և մեղմացնել կանտոնյան համակարգի պայմանները, բայց նրա առաքելությունն ավարտվեց անհաջող[6], և լորդն էլ շուտով մահացավ։ Անգլիացիները նախկինում էլ էին նման փորձեր ձեռնարկել, բայց ապարդյուն։

1835 թվականի սկզբին Մետիսոնը լորդ Նեպիրի այրու հետ նավարկություն իրականացրեց դեպի Մեծ Բրիտանիա[8]։ Լոնդոնում նա հանդիպեց արտգործնախարար «երկաթե դուքս» Ուելինգթոնին՝ համոզելու նրան ռազմական ուժ կիրառել Չինաստանին ճնշելու համար։ Մետիսոնը հաջողության չհասավ և հաջորդ տարի վերադարձավ Կանտոն՝ հրատարակելով «Չինաստանի հետ Բրիտանական առևտրի ներկա դիրքը և հեռանկարները» («The Present Position and Prospects of the British Trade with China») բրոշյուրը՝ ի պաշտպանություն ազատ առևտրի և ագրեսիվ արտաքին քաղաքականության[9]։

1839 թվականի հունվարի 26-ին Ուիլյամ Ջարդինը Կանտոնից մեկնում է Լոնդոն[4]։ Մետիսոնը մնում էր ընկերության միակ ղեկավարը։ Միևնույն ժամանակ, Չինաստանի վարչակազմի և արևմտյան գործարարների անհանգիստ հարաբերությունները ծայրահեղ վատթարացան։ Գուանդուն նահանգի ափիոնի կայսերական հանձնակատար Լին Ցզեսյույն իրականացրեց ափիոնի 20000 դեպքերի թողարկում և ոչնչացում՝ արգելափակելով բոլոր օտարերկրյա վաճառականներին իրենց առևտրի կետերից։ Բրիտանացիները մեծ վնասներ կրեցին, իսկ լորդ Նեպիրի իրավահաջորդ Չարլզ Էլիոտը նրանց խոստացավ փոխհատուցել կորուստները պետության հաշվին։

Լոնդոնում Ջարդինը միջադեպն օգտագործեց, որպեսզի բրիտանական կառավարությանը դրդի Չինաստանի դեմ պատերազմ հայտարարել։ Նա հասավ նրան, որ բրիտանացիները մուտք գործեցին ափիոնի առաջին պատերազմ, որն ավարտվեց նրանց հաղթանակով և 1842 թվականին Ցին կայսրության պարտությամբ։ Նանկինյան պայմանագրով Հոնկոնգ կղզին տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ Jardine, Matheson & Co-ն առաջին եվրոպական ընկերությունն էր համարվում, որը պահեստների համար հող ձեռք բերեց (1841 թվականի հունիսի 14)[5]։ Բացի այդ, օտարերկրացիների առևտրային գործունեության համար տրամադրվել է ևս չորս նավահանգիստ (Շանհայ, Ամոյ, Ֆուժոու և Նինբո)։ Տեղի ունեցավ Չինաստանի «բացումը» համաշխարհային առևտրի առջև։

Եվրոպա վերադառնալը խմբագրել

 
Լյուս ամրոցը (2009 թվական)

Ջեյմս Մետիսոնը 1842 թվականին վերադարձավ Բրիտանիա՝ «Jardine, Matheson & Co-ի» կառավարումը հանձնելով իր եղբորորդուն` Ալեքսանդրին։ 1844 թվականին Ջեյմսը գնեց Շոտլանդիայի հյուսիսում գտնվող Լուիս կղզին, և այնտեղ կառուցեց ամրոց (անգլ.՝ Lews Castle), որը նախագծել էր ճարտարապետ Չառլզ Վիլսոնը[5]։ Մետիսոնը նախագծել է կղզու զարգացման ծրագիրը և մեծ գումարներ ծախսել՝ օգնելով բնակիչներին հաղթահարել կարտոֆիլի բերքի կրճատման հետևանքները։ 1846 թվականին նա ընտրվեց Լոնդոնի թագավորական ընկերության անդամ [10], իսկ չորս տարի անց ստացավ բարոնետի կոչում։

Մետիսոնն ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր Էշբերթոնի (1843-1852, Ուիլյամ Ջարդինի մահից հետո) ու Ռոսս-էնդ-Կրոմարտիի (1852-1868 թվականներ) կողմից։ Մահացել է 1878 թվականին ֆրանսիական Մենթոն քաղաքում։

Ընտանիք խմբագրել

Մետիսոնն ամուսնել է Չինաստանից վերադառնալուց հետո Բրիտանիայի վարչապետ Սպենսեր Պերսիվալի թոռնուհի Մերի Ջեյն Պերսիվալի (1821-1896) հետ։ Նրանց ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 1843 թվականի նոյեմբերի 9-ին Էդինբուրգում[5]։ Ջեյմսը և նրա կինը երեխաներ չունեին։

Անհատականություն խմբագրել

Ի տարբերություն շատ մրցակիցների և բիզնես գործընկերների, Մետիսոնը ստացել է դասական կրթություն, հետաքրքրվել է գիտությամբ և արվեստով։ Ասում են, որ նրան է պատկանում Կանտոն և Մակաո քաղաքների միակ դաշնամուրները[11]։ Մետիսոնը հմայիչ տղամարդ էր և սիրում էր կանանց ընկերակցությունը[4]։ Ջարդինի հետ համեմատած՝ նա ավելի էլեգանտ տեսք ուներ և սիրում էր ավելի շատ ճանապարհորդել[5]։ Նա Հնդկաստանում եղած սովորեց իսպաներեն և պորտուգալերեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Alain Le Pichon. China Trade and Empire: Jardine, Matheson & Co. and the Origins of British Rule in Hong Kong 1827—1843(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Richard J. Grace. Opium and Empire: The Lives and Careers of William Jardine and James Matheson(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 У. Бернстайн. Великолепный обмен: история мировой торговли. — М.: «АСТ», 2014. — 508 с. — 2 000 экз.
  7. 7,0 7,1 Geoffrey Jones. Merchants to Multinationals: British Trading Companies in the Nineteenth and Twentieth Centuries(անգլ.)
  8. Austin Coates. Macao and the British, 1637–1842: Prelude to Hong Kong(անգլ.)
  9. «The Present Position and Prospects of the British Trade with China» (անգլերեն). Cambridge.org.
  10. «Fellows Details: Matheson; Sir; Nicholas James Sutherland (1796—1878)» (անգլերեն). Royalsociety.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. Dan Waters. Hong Kong Hongs with Long Histories and British Connections(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել