Ջեյմսը և հսկա դեղձը (անգլ.՝ James and the Giant Peach) երաժշտական ֆենտեզի ֆիլմ, որը նկարահանվել է 1996 թվականին։ Ռեժիսորը Հենրի Սելիկն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ռոալդ Դալի` 1961 թվականին գրված նույնանուն գրքի։ Ֆիլմի պրոդյուսերը Թիմ Բարթոնն է, ում հետ Սելիկը նախկինում աշխատել էր Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ ֆիլմի վրա։ Ֆիլմում խաղարկային կինոն համատեղվում է կենդանի դերասանների և տիկնիկային անիմացիայի հետ։ Ֆիլմն ԱՄՆ-ում ստացել է PG տարիքային վարկանիշ՝ «որոշ վախեցնող պատկերների» համար։

Ջեյմսը և հսկա դեղձը
անգլ.՝ James and the Giant Peach
Տեսակլիամետրաժ ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում
Գործողության վայրԱնգլիա
Հիմնված էJames and the Giant Peach?
ՌեժիսորHenry Selick?[1][2][3][…]
ՍցենարիստՔերի Քիրքպատրիկ[2] և Ջոնաթան Ռոբերթս[2]
ՀնչյունավորումՍայմոն Քելոու[4][5], Ռիչարդ Դրեյֆուս[4][5], Դևիդ Թյուլիս[4][5], Սյուզան Սարանդոն[4][5], Ջեյն Լիվզ[4][5] և Միրիամ Մարգուլիս[4][5]
ՊատմողՓիթ Փոսթլեթուեյթ
ՊրոդյուսերԹիմ Բարթոն[2], Դենիզ դի Նովի[2] և Henry Selick?[2]
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ՕպերատորՀիրո Նարիտա
ԵրկիրԱՄՆ[6]
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures, Ալիեդ Ֆիլմմեյկերս, Skellington Productions? և Guild Home Video?
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն79 րոպե
Թվականապրիլի 12, 1996[7][8], հոկտեմբերի 15, 1997[7] և հուլիսի 25, 1996[9]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար և Annecy Cristal for a Feature Film?
Պարգևներ
movies.disney.com/james-and-the-giant-peach

Սյուժե խմբագրել

Ջեյմս Հենրի Տրոտտերն իր ծնողների հետ լողափին անհոգ կյանք էր վարում։ Նրանք ծրագրում են տեղափոխվել Նյու Յորքի ամենամեծ շենքը։ Սակայն դժբախտություն է պատահում․ Ջեյմսի ծնողները մահանում են «Ռնգեղջյուրի» մեղքով, որը հայտնվել էր ամպրոպի պատճառով։ Նյու Յորքի փոխարեն Ջեյմսը տեղափոխվում է իր երկու անպիտան մորաքույրների՝ Սպոնժեի և Պիկեի տուն։ Նրանք ամեն կերպ նվաստացնում են Ջեյմսին՝ ստիպելով նրան կատարել տնային բոլոր գործերը։

Մի օր փոքրիկ տղան փրկում է սարդի կյանքը։ Դրանից հետո Ջեյմսը հանդիպում է անծանոթի, որը գիտեր, թե որքան բարդ էր տղայի կյանքը։ Նա տղային տալիս է «կոկորդիլոսի կախարդական լեզուներ», որոնք օժտված են կախարդական հատկություններով։ Փորձելով թաքցնել դրանք՝ Ջեյմսը դեղձի ծառի արմատների մոտ սայթաքում և ձեռքից գցում է թանկարժեք նվերը, որի արդյունքում ոչ մեծ Դեղձը հանկարծակի վերածվում է հսկա մրգի։ Չար մորաքույրները որոշում են օգտվել այս իրավիճակից։ Դա նրանց գրեթե հաջողվում է, սակայն տղան որոշում է փորձել հեքիաթային մրգի համը։ Ջեյմսի հետ նույնպես հրաշքներ են տեղի ունենում, և նա հայտնվում է մրգի մեջ։ Այնտեղ նա ծանոթանում է հսկա միջատների հետ, որոնք դառնում են նրա լավագույն ընկերները։ Ջեյմսը և իր նոր ընկերները որոշում են փախչել դեղձից և գնալ Նյու-Յորք։ Այդպես սկսվում են նրանց բազում արկածները․․․

Դերերում խմբագրել

Ջեկ Սկելինգտոնը Թիմ Բյորտոնի Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ մուլտֆիլմից հայտնվում է ֆիլմում որպես կմախքների նավի նավապետ։

Ծանոթագրություններ խմբագրել