Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ
«Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» (անգլ.՝ The Nightmare Before Christmas, նաև հայտնի է «Թիմ Բարթոնի Մղձավանջն Սուրբ ծննդից առաջ»), ամերիկյան ստոպ կադր-տիկնիկային անիմացիոն մյուզիքլ, որը նկարահանել է ռեժիսոր Հենրի Սելիքը, իսկ սցենարը գրել է Թիմ Բարթոնը։
Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ անգլ.՝ The Nightmare Before Christmas | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մյուզիքլ |
Թվական | նոյեմբերի 25, 1994[1], դեկտեմբերի 8, 1994[2], հոկտեմբերի 13, 1993[3], հոկտեմբերի 29, 1993[3] և 1993 |
Պրեմիերա | Հոկտեմբերի 29 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հենրի Սելիք |
Պրոդյուսեր | Թիմ Բարթոն Դենիս Դի Նովի |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն Քերոլին Թոմսոն Մայքլ ՄաքԴաուել |
Օպերատոր | Փիո Կոզաչիկ |
Երաժշտություն | Դեննի Էլֆման |
Մոնտաժ | Սթեն Ուեբբ |
Կարդում են | Քրիս Սարանդոն Դեննի Էլֆման Քեթրին Օ’Հարա Ուիլիամ Հիքի Գլեն Շեյդիքս Քեն Փեյջ |
Պատմվածքի վայր | Halloween Town?, Christmas Town? և Easter? |
Կինոընկերություն | Touchstone Pictures Skellington Productions |
Տևողություն | 76 րոպե |
Բյուջե | $18 միլիոն |
Շահույթ | $75.1 միլիոն[4] |
Տեղայնացնող | Buena Vista Pictures |
Հաջորդ | The Nightmare Before Christmas: Oogie's Revenge? |
IMDb | ID 0107688 |
ԿինոՊոիսկ | ID 8222 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=8qrB9I3DM80 |
The Nightmare Before Christmas Վիքիպահեստում |
1982 թվականին, երբ Բարթոնը աշխատում էր Ուոլթ Դիսնեյ ընկերությունում որպես անիմատոր, գրել էր «Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» պոեմը։ Կարճամետրաժ Վինսենտ մուլտֆիլմի հաջողությունից հետո Դիսնեյը վերանայում է պոեմն էկրանավորելու հարցը։ Պայմանագիրը կնքվում է 1990 թվականին։ Նկարահանումները սկսում են հաջորդ տարվա հուլիսին Սան Ֆրանցիսկոյում։ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը որոշեց ֆիլմը թողարկել Touchstone Pictures լեյբլի ներքո, քանի որ մուլտֆիլմը համարվեց «բավականին մռայլ և սարսափելի երեխաների համար»։ Այն լույս է տեսել 1993 թվականի հոկտեմբերի 29-ին, որն ունեցավ շահութային մեծ հաջողություն և արժանացավ կինոքննադատների դրական կարծիքների։ 2006 թվականին այն թողարկվեց 3D ձևաչափով։
Սյուժե
խմբագրելԱյս մյուզիքլը պատմում է Հելոուին քաղաքի մասին, որի բնակիչները զբաղվում են նրանով, որ նույնանուն տոնի ժամանակ վախեցնում են բնակչներին։ Հենց նոր էր վերջացել հերթական Հելոուինը, որից հետո երկերեսանի (ուղիղ իմաստով) քաղաքապետը նվերներ է բաժանում բոլորին լավ հնարքների համար, սակայն միայն գլխավոր հերոսը՝ Ջեք Սքելլինգթոնը ուրախ չէ։ Նա գլխավորն է այդ տոնին, նրան սիրում են երեխաները, սիրահարվում են կախարդները և ամբողջ քաղաքը նայում է նրան հիացմունքով։ Սակայն նա ձանձրացած է, նրան զզվեցրել են այդ միանման տոները։ Ամեն տարի նույն բանը։ Մտածելով դրա մասին նա բացահայտում է տարօրինակ կախարդական հովիտ, որի սահմաններին կանգնած են ծառեր, որոնք կտրված են ծառերի տեսքով։ Յուրաքանչյուր դուռ տանում է մի ուրիշ աշխարհ-տոն։ Նա բացում է մի դուռ, որն ունի տոնածառի տեսք և հայտնվում է Սուրբ ծննդի աշխարհ։ Ջեքը այդ տոնին այնքան ուժեղ է սիրահարվում, որ ցանկանում է անձամբ կազմակերպել Սուրբ ծնունդ մարդկանց համար և իրեն փորձում է Սանտա Կլաուսի դերում։ Նա երկար է պատրաստվում դրան, և որ նրան ոչ ոք չխանգարի, հանձնարարում է տեղի ավազակներին՝ Լոքին, Շոքին և Բերրելին (անգլ.՝ Lock, Shock and Barrel), որպեսզի նրանք առևանգեն Սենդի Քլեսին (Ջեքը լավ չէր լսել Սանտա Կլաուսի անունը)։ Գաղտնի սիրահարվելով Ջեքին, գեղեցիկ աղջիկ Սալլին (սարսափելի արարած Ֆրանկենշտեյնի նման, որին ստեղծել է խելագար֊գիտնական Ֆինկելշտեյնը), միակն է, որ զգում է, Ջեքը կարող է փչացնել տոնը և դրանից հենց ինքն է տուժելու։ Սակայն Սկելինգթոնին համոզել չեղավ։ Քաղաքացիները կարում են սարսափելի հագուստներ֊նվերներ։ Այդ ժամանակ փոքրիկ խաբեբաներ Լոքին, Շոքին և Բերրելին Կլաուսին ուղարկում են գլխավոր չարագործի՝ Բուգիմենի մոտ։ Ջեքը Սանտայի հագուստով, սայլակի վրա, որին կապված են կմախք-եղջերուներ, թռչում է մարդկանց աշխարհ։ Վերջապես բացահայտվում է, որ Հելոուիին քաղաքում պատրաստված խաղալիքները վտանգավոր են։ Բանն այն է, որ դրանք շուտով փորձում են վախեցնել երեխաներին՝ ուրախացնելու փոխարեն։ Պաշտպանության ուժերը ծեծում են Ջեք-Սանտային, որը համարյա կտոր֊կտոր եղած ընկնում է գերեզման։ Նա հասկանում է իր սխալները և որոշում է ամեն ինչ ուղղել և վերադարձնել Սանտա Կլաուսին և տոնը մարդկանց։ Սանտային և Սալլիին հանելով Ուգի-Բուգիի ձեռքերից, Ջեքը վերադառնում է իր հարազատ քաղաք։ Բարի ավարտին Սալլին և Ջեքը երաժշտության ներքո արտահայտում են իրենց փոխադարձ սերը համբույրով։
Հնչյունավորողներ
խմբագրել- Քրիս Սարանդոն՝ Ջեք Սքելինգթոն
- Դենի Էլֆման՝ Ջեքի երգելու ձայնը
- Քեթրին Օ’Հարա՝ Սելլի
- Ուիլիամ Հիքի՝ բժիշկ Ֆիլկեշտեյն
- Գլենն Շեյդիքս՝ Հելոուին քաղաքի քաղաքապետ
- Քեն Փեյջ՝ Ուգի Բուգի
- Էդ Իվորի՝ Սանտա Կլաուս
- Փոլ Ռուբենս՝ Լոք
- Թարա Սթրոնգ՝ Բերրել
- Դրյու Բերիմոր՝ Շոկ
- Լեյք Բելլ՝ կախարդ
- Քեթի Գրիֆֆին՝ կախարդ
- Դիփ Ռոյ՝ Խոսացող ծառ, Լաղոց դեմքով ծաղրածու
- Ջո Ռանֆտ՝ Լաղոց դեմքով ծաղրածու
- Ջերի Նելսոն՝ Վամպիրները
- Ֆիլ ԼաՄար՝ Մուրճ
- Բրյուս Ջեններ՝ Գայլ
- Ադամ Սենդլեր՝ Սկարլետ
- Քեթի Բեյթս՝ Այլմոլորակային
- Հենրի Ուինքլեր՝ Սատանա
- Օլիվիա Ուայլդ՝ Ջրային արարած
- Ջոն Մարիանո՝ Ոստիկան
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 1994՝ անվանակարգ «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն վիզուալ էֆեկտների համար»
- 1994՝ 2 Սատուրն մրցանական «Լավագույն ֆենտեզի ժանրի ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն» (Դենի Էլֆման) կատեգորիաներում։
- 1994՝ 2 անվանակարգ Սատուրն մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն ռեժիսուրա» (Հենրի Սելիք), «Լավագույն հատուկ էֆեկտներ»։
- 1994՝ «Ոսկե Գլոբուս»-ում 1 անվանակարգ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Դենի Էլֆման)։
- 1994՝ անվանակարգ «Հյուգո» մրցանակաբաշխությունում «Լավագույն բեմադրության» համար։
Ծամոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=19873&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Թիմ Բարթոնի «Մղձավանջ Ամանորից առաջը» (1993)». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- The Nightmare Before Christmas Արխիվացված 2005-10-28 Wayback Machine at The Tim Burton Collective
- John Scalzi (2008 թ․ օգոստոսի 28). «Why Tim Burton's Recurring Nightmare Remains So Popular». AMC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
- Nightmare Before Christmas Behind The Scenes A time lapse of the stop-motion animation process.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» հոդվածին։ |