Ջեյմի Բերտ Գերց
Ջեյմի Բերտ Գերց (անգլ.՝ Jami Beth Gertz, հոկտեմբերի 28, 1965[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի: Հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կորած տղաները», «Բրոքեր», «Ավելի քիչ, քան զրոն» և «Պտուտահողմ», ինչպես նաև, խաղացել է կատակերգական սերիալների գլխավոր դերերում, ինչպիսիք են «Չլսող ծնողները» (2002-2006) և «Հարևանները» (2012-2014):
Ջեյմի Բերտ Գերց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1965[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Antony Ressler? |
Jami Gertz Վիքիպահեստում |
Վաղ կյանքԽմբագրել
Գերցը ծնվել է Չիկագոյում, Իլինոյսում և ապրել է Գլենվյու քաղաքի մոտակա արվարձանում[4]: Ծնողներն են Շարին և Վոլթեր Գերցերը, հայրը շինարար և կառուցող էր[5][6]: Նա ունի երկու եղբայր, Մայքլը և Սքոթը: Գերցը, ով հրեա է, դաստիարակվել էր պահպանողական հուդայականությամբ[7][8][9]։ Նա ավարտել է Մայնիի Արևելյան ավագ դպրոցը[10]։
Անձնական կյանքԽմբագրել
Գերցը և իր ամուսինը Էնթոնի Ռեսլերը (ծնվ. 1959 թվականի հուլիսի 16-ին) ունեն երեք երեխա: Գերցը և իր ամուսինը Մարկ Աթանասիոյի գլխավորած ներդրումային խմբի անդամներ են: The Alliance for College-Ready Public Schools-ի անդամ Գերց Ռեսլերի ավագ ակադեմիան կոչվում է Ջեմիի և իր ամուսնու անվամբ[11]։ 2011 թվականին Giving Back («Հետ վերադարձնելով») ֆոնդը անվանվել է Գերցի և իր ամուսնու անունով, ովքեր ֆոնդի առաջին բարեգործներն են եղել 2010 թվականի ընթացքում[12]: Ներկայումս Գերցը և իր ընտանիքը բնակվում է Բեվերլի Փարքի բացառիկ համայնքում և ամառանոց ունեն Մալիբուում, Կալիֆոռնիայում[13][14]։
ԿարիերաԽմբագրել
Մասնակցել է Նորման Լիրի տաղանդների շոուին, հետագայում դրամատուրգիա է ուսումնասիրել Նյու-Յորքյան համալսարանում[15]։ 1981 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Անսահման սեր» ռոմանտիկ ֆիլմում, որին հաջորդել է դերը «Հարթակ-ուղեցույց» սերիալում: 1984 թվականին հայտնվել է «16 մոմեր» երիտասարդական ֆիլմում: Առաջին նշանակալից դերը Գերցը խաղացել է «Ավելի քիչ, քան զրոն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է թմրամոլի ընկերուհու կերպարը: 1987 թվականին նա նաև խաղացել է վամպիրուհի Սթարի դերը «Կորսված երիտասարդները» ֆիլմում: Որպես դիզայներ Փարիզում աշխատելուց հետո Գերցը վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է դեր «Պտուտահողմ» բլոքբասթերում: 1994 թվականին նա երևացել է «Սայնֆելդ» սերիալի դրվագում: 1997 թվականին Հերցը պարբերաբար հայտվել է Նինա Պոմերանց բժշկուհու դերում «Շտապ օգնություն» սերիալում: 2000 թվականին Հերցը հայտնվել է Fox ալիքի «Էլլի Մաքբիլ» սերիալի մի քանի դրվագներում: Այս դերի համար նա առաջադրված է եղել «Էմմի» մրցանակաբաշխության «Հրավիրված լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» կատեգորիայում: 2002 թվականին Ջեյմի Գերցը վերադարձել է սերիալի եզրափակիչ մաս` հրավիրված դերասանուհու դերում: 2002 թվականին նա նաև խաղացել է Ջիլդա Ռանդերին «Gilda Radner: It’s Always Something» ֆիլմում: 2002 թվականից 2006 թվականներին Գերցը գլխավոր դեր է խաղացել «Անհնազանդ ծնողները» սիթքոմում: 2005 թվականին նա նկարահանվել է «Անկախ բոլոր փորձություններից» հեռուստատեսային ֆիլմում: 2009 թվականին նա հայտնվել է «Շրջապատը» սերիալի մի քանի դրվագներում: 2011 թվականին նա հանդես է եկել որպես «Լավագույն կյանք» ֆիլմի պրոդյուսեր, որն առաջադրված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը: 2012 թվականից 2014 թվականներին Գերցը կատարել է «Հարևաններ» ABC սիթքոմի գլխավոր դերը:
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմԽմբագրել
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
1981 | On the Right Track | Մեծ աղջիկ |
1981 | Endless Love | Փաթի |
1984 | Alphabet City | Սոֆիա |
1984 | Sixteen Candles | Ռոբին |
1985 | Mischief | Ռոսալյե |
1986 | Quicksilver | Թերրի |
1986 | Crossroads | Ֆրանցես |
1986 | Solarbabies | Թերրա |
1987 | The Lost Boys | Սթար |
1987 | Less Than Zero | Բլեր |
1989 | Listen to Me | Մոնիկա Տոմանսկի |
1989 | Silence Like Glass | Էվա Մարթին |
1989 | Renegades | Բարբարա |
1990 | Don't Tell Her It's Me a.k.a., The Boyfriend School | Էմիլի Փիար |
1990 | Sibling Rivalry | Ջենի |
1992 | Jersey Girl | Թոբի |
1996 | Jersey Girl | Բժիշկ Մելիսա Ռիվիս |
1999 | Seven Girlfriends | Լիզա |
2001 | Lip Service | Քեթ |
2006 | Keeping Up with the Steins | Ջոանի Ֆիլդեր |
2013 | Dealin' with Idiots | Ռոզի |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135726964 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Մեծացել է Գլենվյուում
- ↑ Ջեյմի Գերցի կենսագրությունը
- ↑ Ջեյմի Գերց. կենսագրություն
- ↑ "JewishJournal.com"
- ↑ "Jami Gertz on 'The Neighbors' – The Arty Semite – Forward.com"
- ↑ Josh. Actress Jami Gertz discusses being Jewish in entertainment industry
- ↑ Jami Gertz talks ‘Neighbors’
- ↑ "'A Better Life' Hits Home For Inner-City Students At Movie Screening (VIDEO)"
- ↑ "The Giving Back Fund | The Giving Back 30 2008"
- ↑ "21 Beverly Park Terrace, Los Angeles-Beverly Crest, California 90210 | Los Angeles"
- ↑ "Los Angeles real estate news, data and statistics, home sales and real estate listings | Los Angeles"
- ↑ Jami Gertz - About This Person - Movies & TV - NYTimes.com.