Հատուկ կազմակերպություն (Թուրքիա)

(Վերահղված է Թեշքիլաթ-ը մահսուսաից)

Հատուկ կազմակերպություն (օսման.՝ تشکیلات مخصوصه, Թեշքիլաթ-ը մահսուսե), Օսմանյան կայսրության զինված ուժերի ստորաբաժանում, որը զբաղվել է հակահետախուզությամբ։ Ենթարկվում էր ռազմական նախարարին։ «Հատուկ կազմակերպությունը» Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության նախակարապետն էր (թուրքերեն՝ Milli Emniyet Hizmeti)։ Հատուկ կազմակերպության հիմնական նպատակներն էին Հայոց ցեղասպանության կազմակերպումը, արաբական ազգայնամոլության և անջատողականության ճնշումը, ինչպես նաև Օսմանյան կայսրության սահմաններում արևմտյան իմպերիալիզմի ազդեցության վերացումը[1]։ Հատուկ կազմակերպությունում հաշվվում էր մինչև 34 000 անդամ և զգալիորեն կազմված էր «չեթեսներից»՝ բանտերից ազատված հանցագործներից, որոնք անմիջականորեն ենթարկվում էին Թալեաթին[2]։

Պատմություն խմբագրել

Երիտթուրքերի պարագլուխներից մեկը՝ Էնվեր փաշան, «Հատուկ կազմակերպությունը» հիմնեց 1913 թվականի նոյեմբերի 17-ին[3] Մեծ Բրիտանիայի դեսպան Սթարթֆորթ Քաննինգի խորհրդով։ Ծառայության առաջին ղեկավար դարձավ Գյումուրջինյան զորքերի նախկին հրամանատար Սուլեյման Ասքերին[4]։ Իր գոյությունը «Հատուկ կազմակերպությունն» ավարտեց 1921 թվականին, երբ Աթաթուրքը հիմնեց Պաշտպանության ազգային միությունը (թուրքերեն՝ Müdafaa-i Milliye Cemiyeti), որը գլխավորեց «Հատուկ կազմակերպության» նախկին ղեկավար Հյուսամեթթին Էրքթյուրքը։

«Հատուկ կազմակերպության» անդամների ցանկ խմբագրել

«Հատուկ կազմակերպության» անդամների ցանկը ձևավորվել է ըստ կազմակերպության նախկին ղեկավար Էշրեֆ Սենկեր Քուշչուբաշիի՝ ԱՄՆ Հետախուզության բյուրոյի սպա Ֆիլիպ Հ. Սթոդարդին տրված հարցազրույցի, որտեղ նշվում են կազմակերպության նշանավոր անդամները[5]՝

Գործակալ Գործունեություն
Էնվեր փաշա
Սուլեյման Ասքերի Բեյ
Էշրեֆ Սենկեր Քուշչուբաշի
Ռաուֆ Օբրայ
Չերքես Էթեմ
Աբդուլազիզ Սենուսսի[փա՞ստ]
Դոկտոր Էսաթ Իշիք
Հյուսամեթթին Էրթյուրք
Մեհմեթ Ակիֆ Էրսոյ
Սեզայիրլի Էմիր Ալի
Ալի Չեթինքայա
Ալի Ֆեթհի Օքյար
Ազիզ Ալի ալ-Միսթի
Նուրի Քիլիջիլ
Ֆուաթ Բուլքա
Լեյտենանտ Իսլամ բեյ
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք Իտալա-թուրքական պատերազմում աշխարհազորայինների հրամանատար
Նուրի Կոնքեր
Դոկտոր Ռեֆիկ Սայդամ
Ռեշիդ բեյ
Յակուբ Ջեմիլ բեյ
Դոկտոր Բեհաեդդին Շաքիր
Շուքրի բեյ
Էյուփ Սաբրի Աքգյոլ
Ֆուադ բեյ
Լեյտենանտ Հիլմի Մուսալիմի Քրդական զորքերի հրամանատարը 1915 թվականին Սուեզի ջրանցքի գործողությունների ընթացքում, Սայիդ Հալիմ փաշայի քարտուղարը
Իսմայիլ Կանբուլաթ
Հետևակային զորքերի սպա Ռասուհի բեյ Մուսթաֆա Քեմալի համհարզը մինչ հանրապետության վաղ շրջանը
Ահմեդ Հիլմի բեյ
Շերիֆ Բուրգուիբա
Իբն ալ-Ռաշիդ

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Stoddard, Philip Hendrick (1963). The Ottoman Government and the Arabs, 1911 to 1918: A Study of the Teskilat-i Mahsusa. Princeton University. (unpublished PhD dissertation; available in Turkish)
  • Efe, Ahmet (2007). Efsaneden Gerçeğe Kuşçubaşı Eşref. Bengi Yayınevi. ISBN 978975011433. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «MIT, 'Turkey's CIA,' celebrates 80th anniversary». Turkish Daily News. 2007 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. «...the new intelligence agency of the republic was in fact the continuation of the Ottoman Teşkilat-ı Mahsusa (Special Organization)»
  2. Richard G. Hovannisian, The Armenian People from Ancient to Modern Times, հ. 2, էջ 249-255։
  3. Eren, M. Ali (1995 թ․ նոյեմբերի 11). «Cumhuriyeti Teşkilat-ı Mahsusa kurdu». Aksiyon (Turkish). Feza Gazetecilik A.Ş. 49. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Erdal İlter., Kuruluşunun 75. Yılı Anısına Millî İstihbarat Tarihçesi, Millî Emniyet Hizmetleri Riyâseti (M.E.H)/(MAH), (1927/1965), Ankara, «Millî İstihbarat Teşkilât Müsteşarlığı», 2002, էջ 42, ISBN 975-19-2712-9։ (թուրքերեն)
  5. Parker, Richard Bordeaux (2001). The October War: A Retrospective. University Press of Florida. էջ 126. ISBN 0-8130-1853-6. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. «I'm Phil Stoddard, who, at the time, was the deputy director of INR's Near East-South Asia Office.»