Ջամիլա Թաիս Ռիբեյրու Դոս Սանտուս (պորտ.՝ Djamila Taís Ribeiro dos Santosօգոստոսի 1, 1980(1980-08-01), Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), աֆրո-բրազիլացի ֆեմինիստ, փիլիսոփա և լրագրող։

Ջամիլա Ռիբեյրու
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1980(1980-08-01) (43 տարեկան)
ԾննդավայրՍանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Ազգությունսևամորթ և աֆրո-բրազիլացի
ԿրոնCandomblé?
ԿրթությունUniversidade Federal de São Paulo?
Մասնագիտությունփիլիսոփա, իրավապաշտպան և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwebsitedjamila.wixsite.com/sitedjamilafinal
 Djamila Ribeiro Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջամիլա անունը արաբերեն և արևելաաֆրիկյան Սուահիլի լեզվով նշանակում է «գեղեցիկ»։ Ռիբեյրոն ծնվել է աշխատավորի ընտանիքում, նրա հայրը կոմունիստ դոկեր էր, մայրը՝ սպասուհի։ Նրա երկու ծնողներն էլ մահացել են քաղցկեղից, երբ Ջամիլը 20 տարեկան էր։

Նա լրագրություն է սովորել մինչև 24 տարեկանում դստերով՝ Թուլեյնով հղիանալը, որից հետո թողել է ուսումը ընտանիքին նվիրվելու համար, բայց հետագայում, չնայած ամուսնու բողոքներին, վերադարձել է համալսարան։ 2012 թվականին ավարտել է Սան Պաուլոյի դաշնային համալսարանի փիլիսոփայության, գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, այնուհետև 2015 թվականին ստացել է քաղաքական փիլիսոփայության մագիստրոսի կոչում՝ Սիմոն դե Բովուարի և Ջուդիթ Բաթլերի ստեղծագործական աշխատանքի համար[4][5][6]։

Ռիբեյրոն «CartaCapital» շաբաթաթերթի խմբագիրն է, ինչպես նաև «Folha de S. Paulo»-ի սյունակագիրը[7][8]։ Ճանաչում է ձեռք բերել որպես բլոգեր և ինտերնետային ակտիվիստ։ Ջամիլան սկսել է գրել «Blogueiras Negras» սև ֆեմինիստների պորտալում, այնուհետև դարձել է ամենաճանաչված մեդիա փոփ փիլիսոփաներից մեկը։

Որպես հակառասիստ ակտիվիստ՝ Ռիբեյրոն աջակցում է ձախ ուժերին։ 2016 թվականի մայիսին նշանակվել է Սան Պաուլոյի մարդու իրավունքների և քաղաքացիության փոխնախարար՝ դրանով իսկ մուտք գործելով Ֆերնանդո Ադդադայի վարչակազմ[9], աշխատավորների կուսակցությունից։ Այնուամենայնիվ, երբ 2020 թվականին նրան հրավիրել են դառնալ այս կուսակցության Սան Պաուլոյի քաղաքապետի թեկնածու Ժիլմար Տատուի գործընկերը, նա հրաժարվել է։ Նույն թվականին նա պաշտպանել է Բրազիլիայի Կոմունիստական կուսակցության (PCdoB) Մանուելա դ'Ավիլայի թեկնածությունը Պորտո Ալեգրեի քաղաքապետի պաշտոնում։

2018 թվականին նա հանդես է եկել որպես Բրազիլիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ամենամյա Բրազիլական համաժողովում[10]։

Ստեղծագործություն խմբագրել

Ռիբեյրոն ներդրել է աֆրոամերիկացի մարքսիստ-ֆեմինիստ ակտիվիստ Անժելա Դևիսի «Կանայք, ռասա, դաս» 2015 թվականի բրազիլերեն-պորտուգալերեն թարգմանության նախաբանը։ Ռիբեյրոն և Դևիսը բազմիցս համագործակցել են[11]։

Ռիբեյրոյի առաջին սեփական գիրքը՝ «Ինչ է խոսքի տեղը», լույս է տեսել 2017 թվականին և դարձել 2018 թվականի Ժաբուտի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Հումանիտար գիտություններ» անվանակարգում։

Նրա երկրորդ գիրքը՝ «Ով է վախենում սև ֆեմինիզմից», ներառում է երկար ինքնակենսագրական շարադրություն, ինչպես նաև որոշ հոդվածներ, որոնք նա հրապարակել է «CartaCapital» ամսագրի բլոգում։ Ստեղծագործությունը պարունակում է երկխոսություններ այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Չիմամանդա Նգոզի Ադիչին, բել Հուքսը, Սուելի Կարնեյրոն, Ալիս Ուոքերը և Թոնի Մորիսոնը։

Ռիբեյրոն իր «Կարճ հակառասիստական ձեռնարկում» (Pequeno manual antirracista), որը ոգեշնչված է Իբրամ Քենդիի «Ինչպես լինել հակառասիստ» գրքից, կոչ է անում սպիտակամորթներին պատասխանատվություն ստանձնել և փոխել հարաբերությունները, որոնք հանգեցնում են արտոնությունների և ճնշումների[12]։ Լինելով «Candomblé»-ի հետևորդ[13]՝ Ռիբեյրոն գրել է այն մասին, թե ինչպես է արևմտյան քաղաքակրթությունը աֆրիկյան ծագում ունեցող համայնքներում ավանդական կին բուժողներին պատկերել որպես կախարդներ[14]։

2021 թվականի «Նամակներ տատիկիս» գիրքը հեղինակի ամենաանձնական ստեղծագործությունն է, որում հիշվում են նրա մանկության և պատանեկության պահերը, քննարկվում են ռասիստական հասարակության մեջ երեխաների դաստիարակության խնդիրները։

Պարգևներ և պատվոգրեր խմբագրել

2019 թվականին Ջամիլան ստացել է Արքայազն Կլաուսի մրցանակը «Փիլիսոփայություն» անվանակարգում, որը շնորհել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը, ինչը նրա ակտիվիստական պայքարի ճանաչումն էր։ Նույն թվականին Ֆրանսիայի կառավարությունը ընտրել է նրան որպես «Վաղվա անձնավորություն», ինչպես նաև ճանաչվել է որպես BBC-ի 100 կանանցից մեկը[15]։ 2022 թվականի մայիսին Ջամիլա Ռիբեյրոն ընտրվել է «Academia Paulista de Letras»-ի անդամ՝ զբաղեցնելով 28-րդ աթոռը մահացած գրող Լիժիա Ֆագունդես Թելեսի փոխարեն։ Նույն թվականին նա արժանացել է մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակին, որը շնորհել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները։

Հրապարակումներ խմբագրել

  • O que é lugar de fala? (2017)
  • Quem tem medo do feminismo negro?
  • Pequeno manual antirracista (2019)[16][17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  2. https://portalimprensa2.com.br/trofeumulherimprensa/16edicao/edicoes_anteriores.asp#11_edicao
  3. https://portalimprensa2.com.br/trofeumulherimprensa/16edicao/edicoes_anteriores.asp#14_edicao
  4. «Djamila Ribeiro, a voz da consciência negra feminina no Brasil». Vice (պորտուգալերեն).
  5. «É preciso discutir por que a mulher negra é a maior vítima de estupro no Brasil». El País (պորտուգալերեն). 2016 թ․ հուլիսի 23.
  6. «20 Jornalistas Negros influentes em diversas áreas do Jornalismo» (պորտուգալերեն). CEERT. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  7. «Movimentos sociais encontram na internet o caminho para mobilizar militantes» (պորտուգալերեն). 2016 թ․ հունվարի 18.
  8. «Expediente». CartaCapital (պորտուգալերեն).
  9. «Djamila Ribeiro é nomeada secretária-adjunta de Direitos Humanos de São Paulo». Brasil de Fato (պորտուգալերեն). 2016 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  10. «Brazil Conference 2020». Brazil Conference 2020.
  11. «Angela Davis: 'Quando a mulher negra se movimenta, toda a estrutura da sociedade se movimenta com ela'». El País (պորտուգալերեն). 2017 թ․ հուլիսի 28.
  12. «Want to be anti-racist? In Brazil, there's a guide for that». France 24. 2019 թ․ դեկտեմբերի 13.
  13. Piza, Renata (2017 թ․ դեկտեմբերի 11). «Djamila Ribeiro: falar é preciso». Vogue Globo (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  14. Ribeiro, Djamila (2019 թ․ հոկտեմբերի 13). «Às feiticeiras, minha reverência» (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  15. «BBC 100 Women 2019: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. «Livros de Djamila Ribeiro». Estante Virtual (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  17. «Want to be anti-racist? In Brazil, there's a guide for that». France 24 (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.