Չիմամանդա Նգոզի Ադիչի (անգլ.՝ Chimamanda Ngozi Adichie, սեպտեմբերի 15, 1977(1977-09-15)[2][3][4], Էնուգու, Նիգերիա[5]), նիգերիացի նովելիստ։ Նրան անվանել են «ամենանշանավորը անգլախոս երիտասարդ հեղինակներից, ում հաջողվում է նոր սերնդին ներքաշել Աֆրիկյան գրականության մեջ»[16]։

Չիմամանդա Նգոզի Ադիչի
Ծննդյան անունանգլ.՝ Ngozi Grace Adichie[1]
Ծնվել էսեպտեմբերի 15, 1977(1977-09-15)[2][3][4] (46 տարեկան)
ԾննդավայրԷնուգու, Նիգերիա[5]
Մասնագիտությունուսուցչուհի, բանաստեղծուհի, վիպասան, վիպասան, ոչ գեղարվեստական գրող և լրագրող
Լեզուանգլերեն
Ազգությունիգբո
Քաղաքացիություն Նիգերիա[3]
ԿրթությունԵյլի համալսարան[6], Ջոնս Հոփքինսի համալսարան[7], Դրեքսելի համալսարան[8], Արևելյան Կոնեկտիկուտի համալսարան[9] և Նիգերիայի համալսարան
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս[10]
Ժանրերպոեզիա[11] և վեպ
Ուշագրավ աշխատանքներԾիրանագույն հիբիսկուս, Դեղին արևի կեսը և Americanah?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[12]
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան
Պարգևներ
Կայքchimamanda.com
chimamanda.com
 Chimamanda Ngozi Adichie Վիքիպահեստում

Անձնական կյանք և կրթություն խմբագրել

Ադիչին, ով ծնվել է Էնուգու քաղաքում, մեծացել է հարավարևելյան Նիգերիայի Նսուկկա համալսարանային քաղաքում, որտեղ տեղակայված է Նիգերիայի համալսարանը։

Ադիչին սովորել է բժշկություն և դեղագործություն Նիգերիայի համալսարանում. Այս շրջանում նա խմբագրել է համալսարանի կաթոլիկ բժշկական ուսանողների The compass (Կողմանցույցը) ամսագիրը։ 19 տարեկան հասակում Ադիչին մեկնեց ԱՄՆ՝ սովորելու քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ Ֆիլադելֆիայի Դրեքսելի Համալսարանում։

2003 թվականին ստացել է մագիստրոսի կոչում ստեղծագործ շարադրանքի բնագավառում Ջոնս Հոփքինսի Համալսարանում։ 2008 թվականին ստացել է մագիստրոսի կոչում Արվեստը Աֆրիկյան գիտություններում բնագավառում Եյլի համալսարանից։

  Մենք սովորեցնում ենք աղջիկներին լինել փոքր։ Մենք ասում ենք աղջիկներին. «Դու կարող ես ունենալ փառասիրություն, բայց ոչ շատ։ Դու պետք է նպատակ ունենաս լինել հաջողակ, բայց ոչ շատ հաջողակ, հակառակ դեպքում կսարսափեցնես տղամարդկանց։ Քանի որ ես կին եմ, սպասում են, որ ես կձգտեմ ամուսնության, որ ես իմ կյանքում կկատարեմ որոշումներ` միշտ մտքում հիշելով, որ ամուսնությունն ամենակարևորն է։ Հիմա, ամուսնությունը կարող է լինել հաճույքի, սիրո և փոխադարձ աջակցության աղբյուր։ Եվ ինչու ենք մենք սովորեցնում աղջիկներին, որ ձգտեն ամուսնության, իսկ տղաներին չենք սովորեցնում նույնը։ Մենք դաստիարակում ենք աղջիկներին տեսնել իրար որպես մրցակիցների, բայց ոչ աշխատանքի կամ նվաճումների համար, որը, կարծում եմ, լավ կլիներ, այլ տղամարդկանց ուշադրության համար։ Մենք սովորեցնում ենք աղջիկներին, որ նրանք չեն կարող լինել սեքսուալ արարածներ, այն դեպքում երբ տղամարդիկ կարող են։ Ֆեմինիստ` մարդ, ով հավատում է սեռերի հասարակական, քաղաքական և տնտեսական հավասարությանը։»  

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիմամանդա Նգոզի Ադիչի» հոդվածին։