Ջամբո (անգլ.՝ Jumbo՝ մոտավորապես 1860 թվականի դեկտեմբեր[3], Էրիթրեա - 1885սեպտեմբերի 15, Սեյնթ-Թոմաս, Օնտարիո, Կանադասավանայան փիղ (լատին․՝ Loxodonta africana) (համարվում է աֆրիկական փղերի (Elephas africanus rotschildi) անցյալում անհայտ տեսակ)[4] , պատմության մեջ համաշխարհային ճանաչում ստացած առաջին կենդանաբանական այգու և կրկեսային կենդանին[5]։ 1862 թվականին բերվել է Աֆրիկայի փարիզյան բուսաբանական այգու մոտ գտնվող գազանանոց։ 1865 թվականից պահվում էր Լոնդոնի կենդանաբանական այգում, որտեղից 1882 թվականին վաճառվել է ամերիկացի ձեռնարկատեր և հաղորդավար Ֆինաես Թեյլոր Բարնումին։ Մահացել է երկաթուղու վրա դժբախտ պատահարի պատճառով։ 19-րդ դարի վերջից մինչ օրս Թաֆթսա համալսարանի (ԱՄՆ) թալիսմանն է։

Ջամբո
Ջամբոն և իր վարժեցնող Մեթյու Սքոթը։ Լոնդոն, 1882 թվականի մարտ
Անվան բնօրինակJumbo
Տեսակկրկեսի փիղ, առանձնյակ և կենդանաբանական այգու կենդանի
Սեռարու
Ծնվել էդեկտեմբեր 1860 (?)
ԾննդավայրԱբիսինյա
Սատկել էսեպտեմբերի 15, 1885(1885-09-15) (24 տարեկան)
Սատկելու վայրՍենտ Թոմաս, Elgin County, Օնտարիո, Կանադա
Թաղվել էՕնտարիո, Կանադա
Երկիր Եթովպիա (1860—1862)
{{{2}}} Ֆրանսիա (1862—1865)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (1865—1882)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (1882—1885)
Դերկրկեսի փիղ
ՏերԲույսերի այգի, Լոնդոնի կենդանաբանական այգի և Բարնում Թեյլոր[1][2]
Տեսքսավանայան փիղ (լատին․՝ Loxodonta africana)
 Jumbo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մինչև 19-րդ դարը աֆրիկյան ծագման փղերը Եվրոպայում հայտնվում էին հազվադեպ. եվրոպական գրավոր աղբյուրներում հիշատակվում է Ջամբոյի ընդամենը 3 նախորդների մասին։ 13-րդ դարում Թաուերի գազանանոցում պահվում էր մի աֆրիկյան փիղ, որին 1255 թվականին Անգլիայի Հենրիխ III թագավորին նվիրել էր Ֆրանսիայի Լյուդովիկոս IX թագավորը։ 15-րդ դարի եվրոպական նկարազարդումների շարքում, այդ թվում՝ գերմանացի նկարիչ Մարտին Շոնհաուերի «Փիղ» (մոտ 1485) հայտնի փորագրության մեջ հանդիպում են աֆրիկական փղերի պատկերներ, որ Պորտուգալիայի արքա Ժունար III-ի կողմից ուղարկվել էին Հռոմեական Սրբազան կայսրության Ֆրիդրիխ III կայսերը։ 1668 թվականին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը նույնպես աֆրիկական փիղ է նվեր ստացել Պորտուգալիայից[6]։

1862 թվականի փետրվարին Սետիտե գետի ափին՝ Աբիսինիում (ներկայիս Էրիթրեայի տարածք) խամրան ցեղի արաբ որսորդները, որոնց վարձել էր կոլեկցիոներ Յոհան Շմիդտը (գերմ.՝ Johann Schmidt), որսացին աֆրիկյան փղի ձագ, որի հասակը կազմում էր մոտավորապես 1 մետր։ Նույն թվականին Շմիդտը փղին վաճառեց Աուստերլից կայարանին կից բուսաբանական այգու գազանանոցին։ 1865 թվականի հուլիսի 28-ին փիղը և զույգ եքիդնաներ փոխանակվեցին Լոնդոնի կենդանաբանական այգուց բերված ռնգեղջյուրի հետ և տեղափոխվեցին Լոնդոն[7][8]։ Լոնդոն տեղափոխվելու շնորհիվ կենդանիները փրկվեցին բռնի մահից. Ֆրանկո-պրուսական պատերազմների (1870-1871 թթ.) ընթացքում գերմանացիների կողմից Փարիզի պաշարման ժամանակ Փարիզի քաղցած բնակիչները սպանեցին ու կերան գազանանոցում պահվող բոլոր կենդանիներին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://digital.library.illinoisstate.edu/digital/collection/p15990coll3/id/131/rec/2
  2. https://digital.library.illinoisstate.edu/digital/collection/p15990coll5/id/405/rec/1
  3. Chambers, 2008, էջ 13
  4. Lydekker, Richard. The Ears as a Race-Character in the African Elephant // Proceedings of the General Meetings for Scientific Businesses of the Zoological Society of London. — L.: Messrs. Longman, Green, and Co., 1907. — P. 399.
  5. Chambers, 2008, էջ 12
  6. Oettermann, Stephan. Die Schaulust am Elefanten. Eine Elephantographia Curiosa. — Frankfurt am Main: Syndikat, 1982. — S. 101—104. — ISBN 3-8108-0203-4
  7. Chambers, 2008, էջ 10
  8. Bondeson, 1999, էջեր 96—97
  9. Bondeson, 1999, էջ 97

Արտաքին հղումներ խմբագրել

Francis Storrs. The Great Barnum Fire: An Oral History. January 17, 2017 (անգլ.)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամբո» հոդվածին։