Աֆրիկյան փղեր
Աֆրիկյան փղեր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Loxodonta
(Anon., 1827)
|
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Աֆրիկյան փղեր (լատ.՝ Loxodonta), աֆրիկական կաթնասուններ են, որոնք պատկանում են կնճիթավորների կարգին։ Ներառում են երկու տեսակ. սավաննային փիղ (Loxodonta africana (L. Blumenbach, 1797)) և անտառային փիղ (Loxodonta cyclotis (Paul Matschie, 1900))։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Մինչ այդ նրանք դիտվում էին որպես ենթատեսակներ (Loxodonta africana africana և L. africana cyclotis)։
Խմբի դասակարգումը կփոխվի այն ժամանակ, երբ հետազոտությունները կհաստատվեն փորձագետների (African Elephant Specialist Group (AfESG)[1]) կողմից։
Ըստ վերջին գնահատումների՝ ազատ բնությունում մնացել են 500-600 հազար աֆրիկական փղեր[2]։
Ցեղի բոլոր տեսակները ներառված են Կարմիր գրքում։
Հասուն փղերին որսում են միայն մարդիկ (հիմնականում ժանիքների համար)։
Փղերի վրա կարող են հարձակվել ցամաքային տզրուկները։ Փիղը տզրուկներից ազատվելու համար, կնճիթով բռնում է փայտ և քսում այն հատվածներին, որտեղ ներթափանցել են տզրուկները։ Այն դեպքում, երբ փիղը չի կարողանում տզրուկներից ազատվել, նրան օգնում է մեկ այլ փիղ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «African Elephant Specialist Group (AfESG)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին։ Վերցված է 2014-10-01
- ↑ «Биологи поделили слонов Африки на два вида.»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-26-ին։ Վերցված է 2014-10-01
- ↑ Акимушкин И. И. Мир животных. Беспозвоночные. Ископаемые животные. - 3 изд. - : «Мысль», 1995. - 382, с.
ԳրականությունԽմբագրել
- Genomic DNA Sequences from Mastodon and Woolly Mammoth Reveal Deep Speciation of Forest and Savanna Elephants Nadin Rohland, David Reich, Swapan Mallick, Matthias Meyer, Richard E. Green, Nicholas J. Georgiadis, Alfred L. Roca, Michael Hofreiter
- В Камеруне слоны поставлены на грань исчезновения