Լոնդոնի կենդանաբանական այգի

Լոնդոնի կենդանաբանական այգին, աշխարհի ամենամեծ ու հին կենդանաբանական այգիներից մեկը[1]։ Այն գտնվում է Վեստ-Էնդ շրջանում, Ռիջենթ-պարկի հյուսիսային մասում։ Կենդանաբանական այգին հիմնվել է 1828 թվականի ապրիլի 27-ին[2]։ Այն նախատեսված էր բացառապես գիտական աշխատանքների համար[1]։

Պատմություն խմբագրել

Լոնդոնի կենդանաբանական այգին գտնվում է Վեստ-Էնդ շրջանում, Ռիջենթ-պարկի հյուսիսային մասում։ Կենդանաբանական այգին հիմնվել է 1828 թվականի ապրիլի 27-ին[3]։ Այն նախատեսված էր բացառապես գիտական աշխատանքների համար։ Կենդանաբանական այգու հիմնադրման մեջ մեծ ներդրում ունեն քաղաքական գործիչ Ստեմֆորդ Ռաֆֆլզը` Սինգապուր քաղաքի հիմնադիրը (Բրիտանիայում նրան անվանում են «Սինգապուրի և Լոնդոնի կենդանաբանական այգու հայր») և հայտնի քիմիկոս Հեմֆրի Դեյվը։

Լոնդոնյան կենդանաբանական այգու բացումը տեղի է ունեցել միայն 1847 թվականին[4]։ 2008 թվականի տվյալներով այս այգում գտնվում է առավել քան 16 802 առանձին կենդանիների 755 տեսակներ։ Այստեղ են գտնվում աշխարհում առաջինը հանդիսացող հանրային տաղավարները, որտեղ պահվում են սողուններ, միջատներ, ակվարիումներ, մանկական կենդանաբանական այգի[4]։ 2001 թվականին փղերը, ռնգեղջյուրները և ուրիշ այլ մեծ կենդանիներ լոնդոնյան կենդանաբանական այգուց տեղափոխվեցին Բեդֆորդի կենդանաբանական այգի[4]։

Կլոր տուն խմբագրել

1933 թվականին ճարտարապետ Բերտոլդ Լյուբետկինի նախագծով կառուցված գորիլաների համար նախատեսված «Կլոր տունը» (անգլ. Round House) դարձավ առաջին մոդեռնիստական շենքերից մեկը Մեծ Բրիտանիայում։ 1934 թվականին Լյուբետկինի նախագծով կառուցվեց պինգվինների համար նախատեսված լողավազան[4]։

Կենդանիներ խմբագրել

Լոնդոնյան կենդանաբանական այգում ապրում էր միակ կվագան` զեբրերի մի տեսակ, որին հաջողվել է լուսանկարել, ինչպես նաև միակ թայսմանական գայլ, որը հանդիսանում է մահացած կաթնասուն, որի կյանքի մասին կենդանաբանական այգում հասցրել են ֆիլմ նկարահանել։ Բացի այդ, Եվրոպայում առաջին բեգեմոտը եղել է հենց այս կենդանաբանական այգում։ Իսկ երբ 1880 թվականին այգում հայտնվեց փիղ Ջամբոն, նրա անունը դարձավ հատուկ անուն անգլերենում, մեծ իրերի նշանակումերի համար[5]։

Առյուծների տարածք խմբագրել

Լոնդոնի կենդանաբանական այգու ասիական առյուծները բնակվում են մի տարածքում, որը շրջապատված է պարսպով։ Այն բացվել է 2016 թվականի գարնանը թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից։ Պարսպի մակերեսը 2500 քառակուսի մետր (27,000 քառակուսի ոտնաչափ) է և իր տեսքով հիշացնում է Հնդկաստանի ազգային պարկը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ZSL's History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «April 27 – Today in Science History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «April 27 – Today in Science History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.tourister.ru/world/europe/united-kingdom/city/london/zoo/450
  5. http://www.animalsglobe.ru/londonskij-zoopark/
  6. «Land of the Lions». Zoological Society of London (ZSL). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.