Ջաիշ-է-Մուհամմադ, հպվ.՝ ՋէՄ (ուրդու՝ جيش محمد, բառ.՝ «Մուհամմեդի բանակ»), իսլամական ահբեկչական կազմակերպություն Քաշմիրում (Հնդկաստան)[1]։ Կազմակերպության գլխավոր նպատակը Քաշմիրի առանձնացումն է Հնդկաստանից։ Ջաիշ-է-Մուհամմադը մի քանի հարձակում է իրականացրել, հատկապես՝ հնդկական Ջամու և Քաշմիր հնդկական նահանգում[2][3]։

Ջաիշ-է-Մուհամմադ
Տեսակահաբեկչական կազմակերպություն
ՀիմնադիրMasood Azhar?
Ղեկավար կենտրոնԲահավալպուր, Փենջաբ, Պակիստան
Ստեղծման տարեթիվ1998

Կամզակերպությունը ահաբեկչական է ճանաչվել Պակիստանում (2002 թվականից)[4], Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Միավորված ազգերի կազմակերպությունում։

Պատմություն խմբագրել

Պակիստանի Միջգերատեսչական հետախուզական կազմակերպության տվյալների համաձայն՝ Ջաիշ-է-Մուհամմադն ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից, ովքեր կապված էին Հարակատ ալ Մուջահիդին կազմակերպության հետ[5]։ 1999 թվականի դեկտեմբերին ահաբեկիչները գերեվարեցին Indian Airlines ինքնաթիռը, որը պետք է Դելիից թռչեր Կատմանդու, և այն ուղղորդեցին Ղանդահար, որտեղ այն գտնվում էր աֆղանական թալիբանների և պակիստանյան լիազորված անձանց հսկողության ներքո, ովքեր տեղավորվել էին օդանավակայանում։ Այն բանից հետո, երբ նրանք կտրեցին ուղևորի կոկորդը, Հնդկաստանի կառավարությունը համաձայնեց նրանց պահանջներին և ազատ արձակեց Մաուլան Մասուդ Ազհարին, Ահմեդ Օմար Սաիդ Շեյխին, Մուշտակ Ահմեդ Զարգարին և Հարկատ ալ Մուջահիդին կազմակերպության երեք անդամների, ովքեր կալանավորված էին Հնդկաստանի բանտերից մեկում[6]: Ազատված կալանավորներին ուղեկցում էին Պակիստանի միջգերատեսչական հետախուզական կազմակերպության աշխատակիցները[5], իսկ Մասուդ Ազհարն ընտրվեց Ջաիշ-է-Մուհամմադի նոր խմբավորման ղեկավար[7]։

Ջաիշ-է-Մուհամմադի անդամները հիմնականում Հարկատ ալ Մուջահիդինի նախկին անդամներն են, ովքեր կապված են աֆղանական և պակիստանյան թալիբանների և Ալ-Կաիդայի հետ։ Ջաիշ-է-Մուհամմադի անդամները մարզվում են Ալ-Կաիդայի աֆղանական ճամբարներում[8][1][9]: Հարկատ ալ Մուջահիդինի անդամների մեծամասնությունը Ջաիշ-է-Մուջահիդինի կազմի մեջ է մտել ոչ բավարար ֆինանսավորման պատճառով[1][10]։

Հնդկաստանի կառավարությունը Ջաիշ-է-Մուհամմադին մեղադրեց 2001 թվականին հնդկական խորհրդարանի վրա կազմակերպած հարձակման մեջ։ 2002 թվականի դեկտեմբերին Ջաիշ-է-Մուհամմադի չորս անդամներ ձերբակալվեցին հնդկական իշխանությունների կողմից և հանձնվեցին դատարանին։ Բոլոր չորս կասկածյալները մեղավոր ճանաչվեցին, իսկ մեղադրյալներից մեկը՝ Աֆզալ Գուրուն, ենթարկվեց մահապատժի[11]։

2002 թվականի հունվարին Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարրաֆի կառավարությունն արգելեց խմբավորման գործունեությունը։ Ի պատասխան՝ Ջաիշ-է-Մուհամմադը փոխեց իր անվանումը՝ այն դարձնելով Հադդամ ուլ-Իսլամ[1]։

Ահաբեկչություններ խմբագրել

  • 2001 թվականին Լաշկարե-Թաիբեի հետ միասին Ջաիշ-է-Մուհամմադ խմբավորումը Նյու Դելիում հարձակում գործեց Հնդկաստանի խորհրդարանի վրա[1]։
  • Ջաիշ-է-Մուհամմադին կասկածում են ամերիկացի լրագրող Դանիել Փերլի՝ Կարաչիում տեղի ունեցած սպանության մեջ[2][4]։
  • 2008 թվականին կանխվել է հնարավոր դավադրությունը, ինչի նպատակը Նյու Յորքի սինագոգաների պայթեցումն էր, ինչպես նաև FIM-92 Stinger հրթիռներով ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների խոցումը[12][13][14]։
  • Խմբավորման անդամները կասկածվում են 2016 թվականի հունվարի սկզբին Պատհանկոտայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ[15][16][17]։
  • 2019 թվականի փետրվարի 19-ին Պուլվամա շրջանի Ջամմու-Սրինագար միջպետական խճուղու վրա մահապարտ ահաբեկիչն իր ականապտված մեքենայով մխրճվեց ավտոբուսի մեջ, որը տեղափոխում էր հնդիկ ոստիկանների. պայթյունի արդյունքում 40 ոստիկան զոհվեց։ Ջաիշ-է-Մուհամմադն իր վրա վերցրեց այս ահաբեկչության պատասխանատվությունը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cronin, Audrey Kurth; Huda Aden; Adam Frost; Benjamin Jones (2004 թ․ փետրվարի 6). «Foreign Terrorist Organizations» (PDF). CRS Report for Congress. Washington, D.C.: Congressional Research Service: 40–43. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «Jaish-e-Mohammad: A profile», BBC News, 2002 թ․ փետրվարի 6, Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին
  3. «Attack May Spoil Kashmir Summit». spacewar.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  4. 4,0 4,1 «Terror group builds big base under Pakistani officials' noses». McClatchy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. 5,0 5,1 C. Christine Fair, Bringing back the Dead: Why Pakistan Used the Jaishe-Mohammad to Attack an Indian Airbase, Huffington Post, 12 January 2016.
  6. Jaffrelot, 2015, էջ 520
  7. Barzilai, Yaniv (2014), 102 Days of War: How Osama bin Laden, al Qaeda & the Taliban Survived 2001, Potomac Books, Inc., էջեր 97–, ISBN 978-1-61234-533-8
  8. Popovic, 2016, էջեր 921, 925, 926
  9. Sanskar Shrivastava (2011 թ․ մարտի 10). «JeM top commander killed in encounter in Kashmir». World Reporter.
  10. Raman, B. (2001). «Jaish-e-Mohammed (JeM)—A Backgrounder». South Asia Analysis Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. 4 convicted in attack Արխիվացված 2009-01-11 Wayback Machine.
  12. [1] Արխիվացված 2009-05-23 Wayback MachineWayback Machine.
  13. «Synagogue targeted in NY plot, four charged». Reuters. 2009 թ․ մայիսի 21.
  14. «US men charged over synagogue plot». Al Jazeera. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  15. «Pathankot attack: First terrorist was killed while he was climbing 10 meter high wall». The Indian Express. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  16. NIA registers case in Pathankot terror strike rediff.com
  17. «Власти Пакистана арестовали нескольких боевиков «Джаиш-е-Мухаммад»». РИА Новости. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  18. Pulwama Attack 2019, everything about J&K terror attack on CRPF by terrorist Adil Ahmed Dar, Jaish-eMohammad, India Today, 16 February 2019.

Գրականություն խմբագրել