Ջամմու և Քաշմիր (հինդի՝ जम्मू और कश्मीर - jammū aur kaśmīr, անգլ.՝ Jammu and Kashmir), Հնդկաստանի union territory մեկը։ Նախկինում եղել է իշխանապետություն Բրիտանական Հնդկաստանում։ Այժմ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում նահանգի նկատմամբ։

Ջամմու և Քաշմիր
जम्मू और कश्मीर
مقبوضہ کشمیر
Jammu and Kashmir

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ և նախկին վարչա-տարածքային միավոր
ՎարչկենտրոնՍրինագար և Ջամմու
Խոշորագույն քաղաքՍրինագար
ԲԾՄ327 մետր
Օրենսդրական մարմինJammu and Kashmir Legislature?
Lieutenant GovenrerManoj Sinha
Գլխավոր նախարարVacant
Հիմնական լեզուդոգրի, քաշմիրի, ուրդու
Պաշտոնական լեզուներՈւրդու
Բնակչություն (2001)
10,070 մլն (18 տեղ)
Խտություն45,31 ( 18-րդ տեղ)
Տարածք222 236
Հիմնադրված էհոկտեմբերի 26, 1947 թ.
Ժամային գոտի+5:30
ՆախորդJammu and Kashmir?
jk.gov.in

Սահմանակից է (հյուսիս-արևմուտքում) Աֆղանստանին, Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան և Տիբեթի ինքնավար շրջաններին (հյուսիսում և հյուսիս-արևելքում), Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ և Փենջաբ նահանգներին (հարավում) և Պակիստանի Հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջան և Փենջաբ նահանգներին (արևմուտքում)։

Աշխարհագրություն խմբագրել

Նահանգի տարածքն է 222 798 քառ. կմ, որը բաժանված է երկու մասի՝ այսպես կոչված «հսկողության գծով»։ Այս ժամանակավոր սահմանի վերաբերյալ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել 1972-ին, հնդկական վարչության տակ թողնելով նահանգի ընդհանուր տարածքի 138 992 քառ. կմ, իսկ պակիստանյան՝ 53 665 քառ. կմ։

Բնակչություն խմբագրել

Ընդհանուր բնակչությունը՝ 10 070 000։ Հնդկական մասն ունի երկու պաշտոնական մայրաքաղաք՝ Ջամմու (ձմռանը) և Սրինագար (ամռանը), իսկ պակիստանյան մասի մայրաքաղաքը Մուզաֆարաբադն է։

Պաշտոնական լեզուներից մեկը հնդեվրոպական լեզուների ընտանիքին պատկանող քաշմիրին (քոշուր) է։ Գրում են արաբերեն և դևանագարի այբուբենով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հնդկաստան [1](ռուսերեն)

Տեսնել նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամմու և Քաշմիր» հոդվածին։