Պորտոֆինո (իտալ.՝ Portofino), կոմունա Իտալիայում, գտնվում է Լիգուրիա մարզում՝ Ջենովա գավառում։

Կոմունա
Պորտոֆինո
Portofino
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼիգուրիա
ԳավառՋենովա
Հիմնադրված է986 թ.
Մակերես2.56 կմ²
ԲԾՄ5 մ
Բնակչություն439 մարդ (2011)
Խտություն171,48 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0185
Փոստային ինդեքս16034
Փոստային դասիչ16034
Ավտոմոբիլային կոդGE
Պաշտոնական կայքcomune.portofino.genova.it
Պորտոֆինո (Իտալիա)##
Պորտոֆինո (Իտալիա)
Պորտոֆինո (Լիգուրիա)##
Պորտոֆինո (Լիգուրիա)

Բնակչությունը կազմում է 439 մարդ (2011), բնակչության խտությունը կազմում է 171,48 մարդ/կմ², գրավում է 2.56 կմ²մակերես տարածք։ Էլեկտրոնային փոստ՝ 16034, հեռախոսային կոդ՝ 0185։

Կոմունայի հովանավորն է Սուրբ Գևորգը։ Տոնը նշվում է ապրիլի 23-ին։ Նրա պատվին կառուցվել է Սան Ջորջիո եկեղեցին, որի ներսում պահվում են խաչակրաց արշավանքներից բերված մասունքները, իսկ եկեղեցու դիմացի հարթակից բացվում են շատ գեղեցիկ տեսարաններ։ Սան Ջորջոյի առաջին եկեղեցին կառուցվել է դեռևս 1154 թվականին՝ ռոմանական ոճով, 17-րդ դարում այն ամբողջությամբ վերակառուցվել է, ձեռք է բերել բարոկկո առանձնահատկություններ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն ամբողջությամբ ավերվել է կործանիչ-ռմբակոծիչի կողմից նետված ռումբից։ 1950 թվականին եկեղեցին վերականգնվել է բնակիչների հաշվին՝ պատմական տեսքի ամբողջական պահպանմամբ, ներառյալ նույնիսկ կահույքի կտորները։

Պորտոֆինոյի գերեզմանատունը գտնվում է Սան Ջորջիո եկեղեցու տարածքում։


Պատմություն խմբագրել

Ըստ Պլյինի Ավագի, Պորտոֆինոն հիմնադրվել է հռոմեացիների կողմից և անվանել են Պորտուս Դելֆինին, Portus Delphini(լատ.) (լատիներեն) - «Դելֆինների նավահանգիստ», քանի որ մեծ թվով դելֆիններ էին ապրում ափամերձ ջրերում։ Առաջին գրավոր տեղեկություններն ստացվել են Ադելգեյդ Բուրգունդսկի կողմից` 986 թվականին, ըստ որի մոտակա աբբայությունը բնակության վայրը տեղափոխվեց «Դելֆիններ նավահանգիստ»։ XX դարի 50 -ական թվականներին այս քաղաքի հիմնական եկամտի աղբյուր հանդիսանում էր բարձր հիմքերի վրա դրված տուրիզմը, չնայած մեծ էր նաև ձկնորսությամբ զբաղվողների թիվը։ Պորտոֆինոյի մասին է երգում Դալիդան` "Love in Portofino", այս երգը երգում է նաև Անդրեա Բոչելլին, նույնանուն երգ ունի նաև Ժաննա Ֆրիսկեն։

Արտաքին հղումներ խմբագրել