Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Նոր ժամանակ Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ Նոր ժամանակաշրջանի պորտալ
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Նոր դարաշրջանը, կամ նոր պատմությունը մարդկության պատմության մի շրջան է, որը գտնվում է միջնադարի և նորագույն ժամանակի միջև։ "Նոր պատմություն" հասկացությունը հայտնվել է Իտալիայում Վերածննդի ժամանակաշրջանում՝ որպես հումանիստների կողմից առաջարկված պատմության եռաժանի բաժանման տարր՝ հին, միջին և նոր։ "Նոր ժամանակի", նրա "նորության" սահմանման չափանիշը նախորդ դարաշրջանի համեմատությամբ եղել է հումանիստների տեսանկյունից աշխարհիկ գիտության և մշակույթի Վերածննդի շրջանում, այսինքն՝ ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ հոգևոր-մշակութային գործոն։ Սակայն այդ ժամանակաշրջանը հակասական էր իր բովանդակությամբ. բարձր վերածնունդը, բարեփոխումը և մարդասիրությունը հարևան էին իռացիոնալիզմի պոռթկմանը, դեմոնոլոգիայի զարգացմանը, գրականության մեջ "վհուկների որս"անվանումը ստացած երևույթին։ "Նոր ժամանակ" հասկացությունն ընդունվել է պատմաբանների կողմից և հաստատվել գիտական շրջանառության մեջ, բայց դրա իմաստը շատ բաներում պայմանական է մնում. ոչ բոլոր ժողովուրդներն են մտել այդ ժամանակաշրջանը միաժամանակ։ Անշուշտ մի բան է հասկանալի. այս ժամանակահատվածում տեղի է ունենում նոր քաղաքակրթության, հարաբերությունների նոր համակարգի, եվրոպակենտրոն աշխարհի, "եվրոպական հրաշքի" առաջացում և եվրոպական քաղաքակրթության էքսպանսիա աշխարհի այլ շրջաններ։
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Նապոլեոնյան պատերազմներ (1803-1815), համընդգրկուն հակամարտության պատերազմների մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում: Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության: Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը: Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան: Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին: 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի: Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ: Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց: Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին:
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Մաքսիմիլիեն Ֆրանսուա Մարի Իսիդոր դը Ռոբեսպիեր (ֆր.՝ Maximilien François Marie Isidore de Robespierre, մայիսի 6, 1758[…], Առաս - հուլիսի 28, 1794[…], Փարիզ), Ֆրանսիական հեղափոխության գործիչ։

Ռոբեսպիեռը պահանջում էր նաև ցրել օրենսդիր ժողովը, վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին՝ Կոնվենտը։ Ռոբեսպիեռը անմիջականորեն չի մասնակցել 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությանը, որը տապալեց միապետությունը, սակայն օգոստոսի 11-ին ընտրվել է Փարիզի կոմունայի (1789-1794) կազմում, որտեղ եռանդուն գործունեություն է ծավալել։

1792 թվականի սեպտեմբերին Ռոբեսպիեռը ընտրվեց Ազգային կոնվենտի դեպուտատ (ձայների քանակով առաջին դեպուտատն էր Փարիզից) և Ժ․ Պ․ Մարատի հետ գլխավորեց պայքարը Ժիրոնդիստների դեմ, պահանջեց մահապատիժ նախկին թագավորի նկատմամբ։
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
«Նոր դարաշրջան» կատեգորիան չի գտնվել


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ