Իսլանդիայի տնտեսություն

Իսլանդիայի տնտեսությունը կառուցված է սկանդինավյան մոդելով և համարվում է աշխարհի ամենաժամանակակից տնտեսություններից մեկը։ Բնութագրվում է ցածր գործազրկությամբ, եկամուտների հավասարաչափ բաշխվածությամբ և տնտեսության զարգացման բավականին բարձր տեմպերով։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ բացասական ազդեցություն է թողել Իսլանդիայի տնտեսության վրա, սակայն հետագայուն այն վերականգնվել է։ 2010 թվականին սկսվել է տուրիզմի բուռն զարգացումը, ինչը հանգեցրել է տնտեսության վերելքի։

Ռեյկյավիկ
ԱրժույթԻսլանդական կրոն (արժույթ)
Ամրագրված փոխարժեքԻՍԿ 1000 = ԱՄԴ 9.821
Առևտրային կազմակերպություններԵԱԱԱ, ՏՀԶԿ, ԱՀԿ
Վիճակագրություն
ՀՆԱ $23 միլիարդ (2017, անվանական)[1][2]
ՀՆԱ տեղ111-րդ (անվանական) / 145-րդ (գնողունակության համարժեքություն)
ՀՆԱ-ի աճ3.6% (2017)[3]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով
  • $67,500 (2017, նոմինալ)
  • $52,500 (2017, PPP)[4]
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի
  • Սպասարկման ոլորտ։ 71.7%
  • Արդյունաբերություն։ 22.4%
  • Գյուղատնտեսություն։ 6.0%[5]
Գնաճ (ՍԳԻ)1,7 % (2017)[6]
Աղքատության շեմից ցածր բնակչություն8% (2015)[7]
Ջինիի գործակից0.23 (2014)[8]
Աշխատուժ0.2 միլիոն (2015)[9]
Աշխատուժ ըստ մասնագիտության
  • Սպասարկման ոլորտ։ 73%
  • Արդյունաբերություն։ 22.2%
  • Գյուղատնտեսություն։ 4.8%
Գործազրկություն1.7% (2017)[3]
Միջին համախառն աշխատավարձ$5,000 ամսական
Մինջին զուտ եկամուտ$3,500 ամսական
Հիմնական արտադրություններՏուրիզմ, Ձկնորսություն, Գեոթերմալ էներգետիկա, Հիդրոէներգետիկա
Արտաքին
ԱրտահանումDecrease $6.4 միլիարդ (2017)
Արտահանվող ապրանքներԱլյումին 39%, Ծովամթերք 35%
Արտանհանման հիմնական գործընկերներ
  • Նիդերլանդներ 26.1%
  • Միացյալ Թագավորություն 11.6%
  • Իսպանիա 11.5
  • Գերմանիա 7.4%
  • Ֆրանսիա 5.7%
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 5.7%
  • Նորվեգիա 4.7%
(2015)[10]
Ներկրում $6.7 միլիարդ (2015)
Ներկրվող ապրանքներսնունդ, տեքստիլ, մեքենաներ և սարքավորումներ, նավթ
Ներկրման հիմնական գործընկերներ
  • Նորվեգիա 10.1%
  • Գերմանիա 8.6%
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 7.9%
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 7.9%
  • Դանիա 7.1%
  • Բրազիլիա 6.1%
  • Նիդերլանդներ 5.9%
  • Միացյալ Թագավորություն 5.0%
  • Ֆրանսիա 4.5%
(2015)[11]
Պետական ֆինանսներ
Պետական պարտքpositive decrease $9.9 միլիարդ (2017)
Բյուջեի դեֆիցիտ$180 միլիոն (2015)
Եկամուտ$9.5 միլիարդ (2015)
Ծախսեր$9.68 միլիարդ (2015)
Տնտեսական օգնություն$40 միլիոն (0.24% ՀՆԱ, 2015թ․ բյուջե)
Արտաքին պաշարներDecrease$7.2 միլիարդ (2016թ․ դեկտեմբեր)

2017 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է 16,8 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 67 500 դոլար (նոմինալ)։

2012 թվականին Իսլանդիան զբաղեցրել էր աշխարհում առաջին հորիզոնականը պետական պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ (699%)։ Մեկ շնչին բաժին էր ընկնում 320 000 ԱՄՆ դոլար արտաքին պարտք[12]։

Համախառն ներքին արդյունք

խմբագրել

2015 թվականի ընթացքում ՀՆԱ-ն ավելացել է 3,96 %-ով։ Վերջին տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն անկում է ապրել միայն 2009-2010 թվականներին։ 2013 թվականին այն վերադարձել է հետճգնաժամային կարգավիճակին։

ՀՆԱ-ի աճի տեմպը (%)[13]

Տարեթիվ 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
ՀՆԱ-ի աճ (%) 5,96 4,21 9,49 1,48 -4,68 -3,59 1,99 1,25 4,39 1,95 3,96

Աշխարհագրություն

խմբագրել

Իսլանդիան զբաղեցնում է 103 000 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարելահողերը կազմում են երկրի տարածքի ընդամենը 0.7%-ը, մինչդեռ կղզու մակերևույթի մնացած հատվածները հիմնականում լեռնային և հրաբխային զանգվածներ են[14]։

Իսլանդիան ունի որոշ հանքային ռեսուրսներ։ Նախկինում ակտիվ շահագործվել են ծծումբի հանքերը և Միվաթն լճի դիատոմիտի պաշարները։ Այսօր երկիրը իր ծծումբի պահանջարկը բավարարում է նավթի վերամշակման միջոցով։ Այդ գործարանը այժը դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ այն վնաս էր հասցնում շրջակա միջավայրին։ Իսլանդիան ունի ցեմենտի խոշոր արդյունաբերություն։ Բետոնը լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, այդ թվում նաև բնակելի շենքերի կարուցման համար։

Օգտագործելով իր հարուստ հիդրոէներգետիկ և գեոթերմալ պաշարների ներուժը` Իսլանդիայի վերականգնողական էներգիայի ադյունաբերությունը զբաղեցնում է երկրի ընդհանուր էներգետիկ համակարգի 85%-ը[15][16]։ Այդ ցուցանիշով Իսլանդիան գերազանցում է աշխարհի ցանկացած այլ երկրի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. World Economic Outlook Database, April 2015, Retrieved 10 June 2015
  2. Gross domestic product, nominal (անգլ.). IMF
  3. Jump up to: 3,0 3,1 [1], Statistics Iceland, Retrieved 9 March 2017
  4. «World Economic Outlook Database, April 2017». IMF. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  5. The World Factbook Արխիվացված 2019-06-16 Wayback Machine, Retrieved 10 June 2015
  6. [2], Inflation EU
  7. Statistics Iceland
  8. Income distribution, Statistics Iceland, Retrieved 10 June 2015
  9. Labour force, Statistics Iceland, Retrieved 10 June 2015
  10. Statistics Iceland, Retrieved 5 June 2017
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  12. Список стран по внешнему долгу(ռուս.) // Википедия. — 2016-10-15.
  13. «СТАТИСТИЧЕСКОЕ УПРАВЛЕНИЕ ИСЛАНДИИ». СТАТИСТИЧЕСКОЕ УПРАВЛЕНИЕ ИСЛАНДИИ.
  14. «The Economy of Iceland». The Central Bank of Iceland. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
  15. «Energy Data». Askja Energy - The Independent Icelandic Energy Portal. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  16. Presentation to the International Partnership for the Hydrogen Economy Արխիվացված 2007-06-27 Wayback Machine, Icelandic Ministry of Industry and Commerce & Ministry for Foreign Affairs, published January 2005, accessed 2007-05-14

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդիայի տնտեսություն» հոդվածին։