«Պոչեր» (ռուս.՝ «Хвосты»), 1966 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից։ Սցենարի հեղինակը Վլադիմիր Սուտեևն է։ Մուլտֆիլմի հերոսները անտառային գազաններն են՝ օժտված մարդկային վառ հատկանիշներով[1]։

Պոչեր
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԵլենա Պոնսովա, Անատոլի Պապանով, Օլգա Արոսևա, Գեորգի Վիցին և Սերգեյ Ցեյց
ԵրաժշտությունՎադիմ Գամալիա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1966

Սյուժե խմբագրել

Մի անգամ Աղվեսը, որին հետապնդում էին որսորդական շները, պատահաբար կորցնում է պոչը։ Այդ ամենի ականատես Ճերմակակող կաչաղակն անտառի անցնող գազաններին առաջարկում է իրենց վերցնել այդ պոչը։ Նապաստակը Ճերմակակող կաչաղակի խորհրդով այն կցում է իր պոչի փոխարեն։

Աղվեսը, վերադառնալով ու չգտնելով իր պոչը, նույն Կաչաղակի խորհրդով իրեն է ամրացնում Նապաստակի թողած պոչը։ Միևնույն ժամանակ նապաստակների ընտանիքը խայտառակելով վտարում է աղվեսի պոչով Նապաստակին և պահանջում վերադարձնել իր պոչը։ Խորամանկ աղվեսը, հանդիպելով Գայլին, նապաստակի պոչը փոխում է գայլի պոչով։

Ունենալով իրենց համար օտար պոչեր՝ Նապաստակը, Աղվեսն ու Գայլն անտառում բախվում են անսպասելի խնդիրների և այդժամ փորձում վերադարձնել իրենց հարազատ պոչերը։ Իմաստուն Ոզնին Նապաստակին օգնում է գայլից ետ վերցնել իր պոչը՝ փոխելով Աղվեսի պոչի հետ։ Գայլն էլ, ստանալով Աղվեսի պոչը, չի պատրաստվում այն վերադարձնել իր տիրոջը, ինչի արդյունքում նրանց միջև ծեծկռտուք է առաջանում, որի արդյունքում նրանք նորից կորցնում են իրենց պոչերը։

Մուլտֆիլմի բարոյախոսությունն է՝ «Եթե քեզ ինչ-որ լավություն են արել, մի պահանջիր ավելին»։

Մուլտֆիլմի վրա աշխատել են խմբագրել

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սուտեև
  • Ռեժիսոր – Վլադիմիր Պոլկովնիկով
  • Բեմադրող նկարիչ – Ալեքսանդր Վոլկով
  • Կոմպոզիտոր – Վադիմ Գամալիա
  • Օպերատոր – Ն. Կլիմովա
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր – Զ. Պավլովա
  • Ռեժիսորի օգնական – Ե. Տուրանովա
  • Մոնտաժող – Լյուբով Գեորգիևա
  • Նկարչի օգնական – Վ. Մոռոզով
  • Նկարիչներ – Ռենատա Միրենկովա, Տատյանա Տարանովիչ, Օլգա Օռլովա, Յուրի Բուտիրին, Լեոնիդ Կայուկով, Վլադիմիր Կռումին, Դմիտրի Անպիլով, Մարինա Ռոգովա, Վ. Ռոգով
  • Դերերը հնչյունավորել են՝ Ելենա Պոնսովա – Ճերմակակող կաչաղակ, Օլգա Արոսևա – Աղվես, Գեորգի ՎիցինՇլդիկ նապաստակ, Անատոլի ՊապանովԳայլ, Սերգեյ Ցեյց – Ոզնի, Կլարա Ռումյանովասկյուռներ (տիտրերում նշված չէ)։
  • Տնօրեն – Ֆյոդոր Իվանով

DVD խմբագրել

2005 թվականին մուլտֆիլմը DVD-ով թողարկվել է «Союз-видео» ընկերության կողմից։ Ձայնագրության ժամանակ պատկեների ու ձայնի թվային ռեստավրացիա չի կիրառվել։ Բովանդակությունը՝ «Պոչեր», «Աղվես Պատրիկեևնա», «Շինարար աղվեսը», «Ներկված աղվեսը», «Աղվեսն ու գայլը», «Աղվեսն ու նապաստակը», «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը», «Պոյգան ու աղվեսը»։

  • Ձայն՝ ռուսերեն Dolby Digital 1.0 Mono, շրջանային կոդը՝ 0 (All), պատկեր՝ Standart 4:3 (1,33:1), գույն՝ PAL, տարածող՝ «Крупный План»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել