Շինարար աղվեսը
«Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1950 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Իվան Կռիլովի առակի հիման վրա։ Պանտելեյմոն Սազոնովի վերջին մուլտֆիլմն է և 1936 թվականին ստեղծված մուլտֆիլմի ռեմեյքը։
Շինարար աղվեսը ռուս.՝ Лиса-строитель | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Պանտելեյմոն Սազոնով |
Սցենարիստ | Սեմյոն Նագորնի |
Երաժշտություն | Իոսիֆ Կովներ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1950 |
Սյուժե
խմբագրելՀին ժամանակներում ապրում էր մի առյուծ, որն ուներ մեծ կալվածք հավանոցով, սակայն հավերի բուծման գործը վատ էր ընթանում։ Կամ հավերն իրենք էին կորչում, կամ էլ նրանց գողանում էին։ Առյուծը կառուցում է փայտե բարձր ցանկապատ, ինչը դուր չի գալիս աղվեսին, քանի որ նա էլ էր մասամբ գողանում առյուծի հավերը։ Հաջորդ օրը խորամանկ աղվեսը գնում է առյուծի մոտ, որպեսզի նրան ցույց տա ցանկապատի կառուցման իր մշակած նախագիծը, որում նախատեսված էր գաղտնի մուտք դեպի հավանոց։ Երբ շինարարությունն ավարտվում է, աղվեսը գիշերը մտնում է հավանոց։ Թեև մի քանի հավերի հաջողվում է փրկվել, սակայն երբ առյուծն սկսում է հետապնդել աղվեսին, արդեն շատ ուշ էր։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Նագորնի
- Ռեժիսոր՝ Պանտելեյմոն Սազոնով
- Բեմադրող նկարիչ՝ Սյուզաննա Բյալկովսկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Տատյանա Ֆեոդորովա, Լիդիա Ռեզցովա, Միխայիլ Բոտով, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պոդգորսկի, Յուրի Պրիտկով, Ֆեոդոր Խիտրուկ
- Նկարիչ-դեկորատորներ՝ Օլգա Գեմերլինգ, Իրինա Սվետլիցա
- Օպերատոր՝ Անատոլի Վելիկոխատկո
- Կոմպոզիտոր՝ Իոսիֆ Կովներ, Վադիմ Գամալիա
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարչի օգնական՝ Գրաժինա Բրաշիշկիտե
- Ռեժիսորի օգնական՝ Գ. Բրոդսկայա
- Դերերը հնչյունավորողները մուլտֆիլմի տիտրերում նշված չեն։
Վերահնչյունավորում
խմբագրել2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Յուլիեն Բալմուսով, Վլադիմիր Կոնկին, Իրինա Մալիկովա, Վիտալի Օվանեսով), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական գնահատականի է արժանացել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[1][2], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[3][4]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվել։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝
- «Առակների աշխարհում» ռուս.՝ «В мире басен»), DVD, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝
«Քառյակ» (ռուս.՝ «Квартет», 1947), «Փիղը և մրջյունը» (ռուս.՝ «Слон и муравей», 1948), «Կկուն և սարյակը» (ռուս.՝ «Кукушка и скворец», 1949), «Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ «Лев и заяц», 1949), «Պոլկանն ու Շավկան» (ռուս.՝ «Полкан и Шавка», 1949), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух», 1953), «Ծխամորճն ու արջը» (ռուս.՝ «Трубка и медведь», 1955), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1935), «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен», 1973)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Про Переозвучка наших старых мультфильмов». www.lovehate.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Акоп Киракосян, директор "Союзмультфильма"». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ george_smf (2012 թ․ սեպտեմբերի 26). «НЕТ - фальсификации анимационного наследия!». george_smf. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Видеопродукция | В мире басен». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.