Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը

«Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1953 թվականին։ Իվան Կռիլովի «Ագռավն ու աղվեսը» և «Կկուն ու աքաղաղը» առակների էկրանավորումն է, որ նկարահանել է ռեժիսոր Իվան Ակսենչուկը[1], և այն դարձել է նրա առաջին ինքնուրույն աշխատանքը[2]։

Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը
ռուս.՝ Ворона и лисица, кукушка и петух
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Սյուժե խմբագրել

Մի անգամ ագռավն ինչ-որ տեղից գտնում է պանրի կտոր։ Նա թառում է եղևնու վրա և ուզում է նախաճաշել, սակայն մտքերի մեջ է ընկնում։ Մոտակայքով անցնող խաբեբա աղվեսն առնում է համեղ խորտիկի հոտն ու մոտ գնում։ Զուրկ չլինելով խելքից՝ աղվեսը մտածում է խորամանկ պլան։ Նա սկսում է գովաբանել թռչունին՝ հիշելով նրա բոլոր արժանիքները։ Իսկ գլխավոր հաղթաթուղթը թողնում է վերջում՝ ագռավին խնդրելով երգել իր քաղցր ձայնով։ Չդիմանալով աղվեսի քծնանքին՝ ագռավն ամբողջ կոկորդով մեկ կռռում է։ Պանիրն ընկնում է, աղվեսը վերցնում է այն ու փախչում, իսկ ագռավը մնում է դատարկաձեռն։

Մուլտֆիլմի պատումը շարունակում են ևս երկու ինքնասիրահարված կերպարներ։ Բակում հանդիպում են աքաղաղն ու կկուն։ Լսելով միմյանց երգեցողությունը՝ նրանք ձեռնամուխ են լինում հերթով մեկը մյուսին գովաբանելուն։ Նոր ծանոթների՝ ինքնասիրությունը շոյող խոսքերն անվերջ դուրս են հորդում, իսկ շրջապատողները կամացուկ ծիծաղում են նրանց վրա։ Յուրաքանչյուրն ասում էր այն, ինչ ուզում էր լսել մյուսից իր վերաբերյալ, սակայն ոչ մեկը չէր ընդունում մյուսների կողմից իր վեաբերյալ ասված քննադատական խոսքերը։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Յուրի Միխայլով, Անդրեյ Շեմշուրին
Ռեժիսոր Իվան Ակսենչուկ
Բեմադրող նկարիչներ Լև Պոզդնեև, Վիտորդ Բորձիլովսկի
Կոմպոզիտոր Բորիս Չայկովսկի
Օպերատոր Ն. Սոկոլովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Նկարչի օգնական Ա. Սեմենցով-Օգիևսկի
Տեխնիկական օգնական Վ. Շիլինա
Օպերատորի օգնական Բորիս Կոտով
Մոնտաժի գծով օգնական Ա. Ֆիրսովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Միխայիլ Բոտով, Վադիմ Դոլգիխ, Տատյանա Ֆեոդորովա, Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Նկարիչ-դեկորատորներ Վերա Վալերիանովա, Գալինա Նևզորովա, Վերա Ռոջերո
  • Ստեղծողները նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Հետաքրքիր փաստ խմբագրել

  • Նախաբանն ու սկզբի տիտրերը ցուցադրվում են Իվան Կռիլովի առակների ժողովածուի գրքի ֆոնին, որտեղ ներկայացվում է նաև գրողի հուշարձանի նկարը։

Վերահրատարակություն խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Աղվես Պատրիկեևնա» (ռուս.՝ «Лиса Патрикеевна»), տարածող՝ «Союз», DVD, սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Աղվես Պատրիկեևնա» (1982), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Ներկված աղվեսը» (ռուս.՝ «Крашеный лис», 1953), «Աղվեսն ու գայլը» (ռուս.՝ «Лиса и волк», 1958), «Աղվեսն ու նապաստակը» (ռուս.՝ «Лиса и заяц», 1973), «Պոչեր» (ռուս.՝ «Хвосты», 1966), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух», 1953), «Պոյգան ու աղվեսը» (ռուս.՝ «Пойга и лиса», 1978)[3],

  • «Առակների աշխարհում» ռուս.՝ «В мире басен»), DVD, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Քառյակ» (ռուս.՝ «Квартет», 1947), «Փիղը և մրջյունը» (ռուս.՝ «Слон и муравей», 1948), «Կկուն և սարյակը» (ռուս.՝ «Кукушка и скворец», 1949), «Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ «Лев и заяц», 1949), «Պոլկան ու Շավկան» (ռուս.՝ «Полкан и Шавка», 1949), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух», 1953), «Ծխամորճն ու արջը» (ռուս.՝ «Трубка и медведь», 1955), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1935), «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен», 1973)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Георгий Бородин «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. Лиса Патрикеевна (DVD)
  4. DVD «В мире басен»

Արտաքին հղումներ խմբագրել