«Ներկված աղվեսը» (ռուս.՝ «Крашеный лис»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Իվան Ֆրանկոյի ուկրաինական հեքիաթի հիման վրա։ Ստեղծվել է 1953 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Իվանովի կողմից։ Այն ռեժիսորի ամենաշատ ժողովրդականություն վայելող մուլտֆիլմերից մեկն է[1]։

Picto infobox cinema.png
Ներկված աղվեսը
ռուս.՝ Крашеный лис
Ներկված աղվեսը.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստԲորիս Բրոդսկի
ՀնչյունավորումՍերգեյ Մարտինսոն
ՕպերատորՆիկոլայ Վոինով
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1953

ՍյուժեԽմբագրել

Սարսափելի գազան է եկել անտառ, որպեսզի այնտեղ հաստատի իր կարգը։ Նա կոչվում է Սրամիտ։ Նրա սպառնալի տեսքը վախեցնում է բոլոր կենդանիներին ու նույնիսկ Միխայիլ Պոտապիչին։ Միայն ոզնին է գլխի ընկնում, թե ինչ է պատահել։ Երբ աղվեսը պահանջում է նախաճաշի ժամանակ իրեն տալ նապաստակներ, ոզնին ու մայր նապաստակը դարան են պատրաստում աղվեսի համար՝ սղոցելով կամուրջը։ Երբ Սրամիտն ընկնում է գետակի մեջ, և ջուրը մաքրում է ներկը, գազանները համոզվում են, որ դա սովորական աղվես է։ Խաբեբային վռնդում են անտառից։ Մուլտֆիլմն ավարտվում է ոզնու խոսքով. «Ինչ տեսք էլ ունենա գազանը, դու նրա ոչ մի խոսքին մի հավատա»։

ՍտեղծողներԽմբագրել

Սցենարի հեղինակ Բորիս Բրոդսկի
Ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
Բեմադրող նկարիչներ Իգոր Զնամենսկի
Օպերատոր Նիկոլայ Վոինով
Երաժշտական ձևավորում Վ. Սմիրնովա
Հնչունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Վալենտին Լալայանց
Նկարչի օգնական Լանա Ազարխ
Տեխնիկական օգնական Ֆ. Գոլդշտեյն
Մոնտաժող Վալենտինա Իվանովա
Նկարիչ-մուլտիկլիկատորներ Ֆաինա Եպիֆանովա, Դ. Բելով, Լիդիա Ռեզցովա, Ռոման Դավիդով, Վիկտոր Լիխաչյով, Ելիզավետա Կոմովա, Մստիսլավ Կուպրաչ
Նկարիչ-դեկորատորներ Վերա Վալերիանովա, Դմիտրի Անպիլով, Իրինա Սվետլիցա, Գ. Նևզորովա,

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

Դերասան Դեր
Սերգեյ Մարտինսոն Աղվես Աղվես
Ալեքսանդր Շչագին Արջ Արջ
Ռոստիսլավ Պլյատ Գայլ Գայլ
Յուրի Խրժանովսկի Ոզնի Ոզնի
Ագար Վլասովա մայր նապաստակ մայր նապաստակ
Օսիպ Աբդուլով Վարազ Վարազ
  • Դերերը հնչյունավորած դերասանները տիտրերում նշված չեն, սակայն թվարկված են նկարահանող խմբի հետ` «Ֆիլմեր-հեքիաթներ. նկարված ֆիլմերի սցենարներ» (ռուս.՝ «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов», 1954)[2] գրքի հավելվածում (էջ 244)[3]։

ՄրցանակներԽմբագրել

  • Վենետիկի՝ երեխաների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի IV միջազգային փառատոնի դիպլոմ (1953)

ՎերահնչյունավորումԽմբագրել

  • 2000-2001 թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերություների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Յու. Բալմուսով, Վ. Օվանեսով, Տատյանա Կանաևա, Ա. Կոտով, Բ. Տոկարև), տիտրերում փոխվել են հնչունային ռեժիսորի և հնչունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել հեռուստադիտողների մեծ մասի[4][5], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[6][7]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանացել։

Վերաթողարկում DVD-ովԽմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Лиса Патрикеевна» (Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз»)[8],
  • «Շեկ պոչ» (ռուս.՝ «Рыжий хвост»), «Հյուր հեքիաթին» (ռուս.՝ «В гости к сказке») շարք[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել