Պոմպեոսի թատրոն (լատ.՝ Theatrum Pompeii, իտալ.՝ Teatro di Pompeo), Հին Հռոմի առաջին քարե թատրոնը, կառուցվել է Գնեոս Պոմպեոսի հրամանով մ. թ. ա. 61 թվականին տարած իր հաղթանակից հետո։ Թատրոնը վերջնականապես պատրաստ է եղել միայն մ. թ. ա. 55 թվականին[1]։ Թատրոնը տեղավորում էր քառասուն հազար հանդիսական։ Կառուցված լինելով հունական ճարտարապետության մոտիվներով, նախատիպ է եղել Հռոմեական կայսրության տարածքում հետագայում կառուցված թատրոնների և ամֆիթատրոնների համար։

Picto infobox architecture.png
Պոմպեոսի թատրոն
Campus Martius - Theatre of Pompeius.jpg
'
Կոորդինատներ41°53′43″ հս․ լ. 12°28′25″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՀռոմեական Հանրապետություն
Կառուցվել էմ. թ. ա. 55
Շինության ձևըՀռոմեական թատրոն
Կառուցել էԳնեոս Պոմպեոս

Հռոմի Սենատի համար այն եղել է կուրիա, որտեղ անցկացվել են Սենատի ժողովները։ Այստեղ մ. թ. ա. 44 թվականին սպանվել է Հուլիոս Կեսարը։ Ներկայումս պահպանվել են ավերակները։

ՊատմությունԽմբագրել

Եղել է Հռոմի առաջին մշտական թատրոնը։ Մինչ Պոմպեոսի թատրոնի կառուցումը, Հռոմն ունեցել է միայն ժամանակավոր թատրոններ ու ամֆիթատրոններ, որոնք կառուցվում էին փայտից և կարող էին հեշտությամբ հավաքվել և քանդվել։ Պոմպեոսն առաջինն էր, որը ոգեշնչվելով հունական թատրոնների ճարտարապետությամբ, որոնք տեսել էր Լեսբոսում[2][3], որոշում է կառուցել քարե թատրոն։ Թատրոնը կառուցվում է Մարսի անունը կրող դաշտում[3][4]։ Այն ունեցել է քառասունհինգ մետր բարձրություն, այսինքն՝ բարձրությամբ հավասար է եղել Հռոմի Կապիտոլիումին և վերջինիս նման ունեցել է «սուրբ բլուրի» խորհրդանշական դեր։ Ցիցերոնի նամակներից, որոնք գրվել են մ. թ. ա. 55 թվականին, հայտնի է դառնում, որ թատրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել են աննախադեպ խաղեր։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Պոմպեոսի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 29-ին։

Թատրոնը վերանորոգվել է մ. թ. ա. 32 թվականին Ավգուստիանոս կայսեր օրոք, հետագայում նաև նրան հաջորդող կասրերի՝ Տիբերիանոսի, Դոմիցիանոսի, Դիոկլետիանոսի օրոք[5][6]։ Եղել է ոչ թե պարզապես թատրոն, այլ բազմաբովանդակ համալիր, որը ներառել է շատրվաններով հարուստ զբոսայգի, առանձին սենյակներ, որտեղ ներկաները կարող էին դիտել արվեստի ամենատարբեր գործեր, որոնք Պոմպեոսն իր հետ բերում էր արշավանքներից։ Թատրոնի ամենաբարձր կետը եղել է Վեներայի տաճարը, քանի որ, ըստ ավանդության, հենց Վեներան է եղել Պոմպեոսի երկնային հովհանավորը, նրա անձնական աստվածությունը, ուստի Պոմպեոսը թատրոնը նվիրել է հենց Վեներա աստվածուհուն[7]։

ՆկարագրությունԽմբագրել

Թատրոնի կիսաշրջանաձև ճակատը կազմված է եղել տրավերտին քարով պատրաստված բաց կամարաշարքերից։ Թատրոնի ներքին շքեղ հարդարանքը եղել է հիմնականում մարմարից։ Այնտեղ եղել են արվեստի բազմաթիվ գործեր, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են, այդ թվում և Հերկուլեսի բրոնզաձույլ արձանը, որը գտնվում ե Վատիկանի թանգարանում։

Թատրոնի բազմահարկ բեմում կանգնեցվել են Ապոլլոնի և մյուսների արձանները, որոնցից երկուսը պահպանվել և հասել են մեր օրեր։ Դրանցից մեկը գտնվում է Լուվրում, իսկ մյուսը՝ Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում։ Բեմի հետևում կառուցվել է արվեստի գործերով զարդարված սյունասրահ, որի հակառակ կողմում եղել է ուղղանկյուն շինություն, որտեղ կանգնեցված է եղել Պոմպեոսի արձանը։

Սյունասրահից մնացել է միայն արևելյան կողմը։ Սյունասրահի կենտրոնում եղել է շատրվաններով ու արահետով զբոսայգի, որի հետքերը միայն վերջերս են հայտնաբերվել հնէաբանների կողմից։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kuritz Paul (October 1987)։ The Making of Theatre History։ Prentice Hall Professional Technical Reference։ էջ 48։ ISBN 978-0-13-547861-5 
  2. Plutarch։ Life of Pompey։ էջ 42.4 
  3. 3,0 3,1 Boëthius Axel (1978)։ Rasmussen. Etruscan and Early Roman Architecture։ Yale University Press։ էջ 206։ ISBN 9780300052909 
  4. Erasmo Mario (2010)։ Roman Tragedy: Theatre to Theatricality։ University of Texas Press։ էջ 83։ ISBN 9780292782136 
  5. Erasmo Mario (2010)։ Roman Tragedy: Theatre to Theatricality։ University of Texas Press։ էջեր 84–85։ ISBN 9780292782136 
  6. Gagliardo Maria, Packer James (2006)։ «A New Look at Pompey's Theater: History, Documentation, and Recent Excavation»։ Archaeological Institute of America 110 (1): 96 
  7. Erasmo Mario (2010)։ Roman Tragedy: Theatre to Theatricality։ University of Texas Press։ էջ 84։ ISBN 9780292782136 

ՄատենագրությունԽմբագրել

Ընդհանուր աշխատանքներԽմբագրել

  • Bernard Andreae (1973)։ L'art de l'ancienne Rome։ Mazenod։ ISBN 2850880043 
  • Bernard Andreae (2012)։ «3»։ L’art romain d’Auguste à Constantin։ Picard։ ISBN 9782708409101 
  • François Baratte (1996)։ Histoire de l’art antique : L’art romain։ Paris: éd. Manuels de l’école du Louvre - La documentation française։ ISBN 2711835243 
  • Ranuccio Bianchi Bandinelli (2010)։ Rome : le centre du pouvoir L'univers des formes, nouvelle présentation։ Gallimard։ ISBN 9782070129836 
  • Filippo Coarelli (1994)։ Guide archéologique de Rome։ Hachette։ ISBN 2-01-235428-9 
  • Georges Duby, Jean-Luc, Daval (2010)։ La sculpture, De l'Antiquité au Moyen-âge։ Taschenչ։ ISBN 9783836523943 
  • Luc Duret Jean-Pierre Néraudau (1983)։ Urbanisme et Métamorphoses de la Rome antique։ Les Belles Lettres, Paris: Realia, Les Belles Lettres 
  • Philippe Fleury (2005)։ La Rome antique : plan relief et reconstitution virtuelle։ Caen: Presses universitaires de Caen։ ISBN 2841332322 
  • Jean-Claude Golvin (1988)։ «I et II»։ L'amphithéâtre romain : essai sur la théorisation de sa forme et de ses fonctions։ Paris: Diffusion de Boccard։ ASIN B0000EAC8A 
  • Jean-Claude Golvin Frédéric Lontcho (2008)։ Rome antique retrouvée։ Errance։ ISBN 9782877723657 
  • Pierre Gros (1991)։ «La fonction symbolique des édifices théâtraux dans le paysage urbain de la Rome augustéenne»։ L'Urbs : espace urbain et histoire.-IIIe siècle ap. J.-C.). Actes du colloque international de Rome (08-12 mai 1985)։ Hanoune։
  • Pierre Gros (1996)։ L'architecture romaine: du début du à la fin du Haut-Empire։ Paris: A&J Picard։ ISBN 2708405004 
  • Eric Guerber, Joëlle Napoli, Michèle Coltelloni-Trannoy (2002)։ Rome, ville et capitale։ Neuilly: Atlande։ ISBN 9782912232267 
  • Heinz Kähler (2011)։ Rome et son empire։ Paris: Albin Michel։ ISBN 9782757825464 
  • Edmond Le Blant, De quelques statues cachées par les anciens
  • Claude Moatti (1989)։ À la recherche de la Rome antique։ découvertes Gallimard։ ISBN 2070530736 
  • Nancy H., Ramage Andrew (տ1999)։ L'art romain de Romulus à Constantin։ Cologne: Könemann։ ISBN 3829017219 
  • Lawrence Richardson (1992)։ A new topographical dictionary of Ancient Rome։ Baltimore - London: The Johns Hopkins University Press։ ISBN 0801843006 
  • Gilles Sauron (1994)։ «գլուխ»։ Quis Deum ? L'expression plastique des idéologies politiques et religieuses à Rome à la fin de la République et au début du Principat։ Rome: L'Erma di Bretschneider - BEFAR։ ISBN 2728303134 
  • Frank Sear (2006)։ Roman theatres։ Oxford University Press 
  • Robert Turcan (1995)։ L'art romain։ Flammarion։ ISBN 9782080101877 
  • Dupont, F., & Letessier, P. (2012). Le théâtre romain. Armand Colin.
  • Charles Picard, Sur le rôle religieux des théâtres antiques : de la Grèce à Rome

Հոդվածներ և գրքերԽմբագրել