Պոլ Տալիոնի

իտալացի խորեոգրաֆ

Պաոլո (Պաուլ, Պոլ) Նիկոլաուս Տալիոնի (իտալ.՝ Paul Nikolaus (Paolo Nikola) Taglioni), բալետի իտալացի արտիստ, պարող, խորեոգրաֆ և բալետմաստեր:

Պոլ Տալիոնի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1808(1808-01-12)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2][3]
Մահացել էհունվարի 7, 1884(1884-01-07)[4] (75 տարեկան) կամ հունվարի 6, 1884(1884-01-06)[3] (75 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունպարուսույց և բալետի պարող
ԱշխատավայրԲեռլինի պետական օպերա
ԱմուսինAmalie Taglioni?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան
ԵրեխաներAuguste Taglioni? և Marie Taglioni?
Paul Taglioni Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Իտալական հայտնի բալետային դինաստիայի ներկայացուցիչ է: Մանկավարժ և բալետմաստեր Ֆիլիպո Տալիոնիի որդին է, բալերինա Մարիա Տալյոնիի փոքր եղբայրը:

Սովորել է իր հոր մոտ և Փարիզում` Ժ. Ֆ. Կուլոնի մոտ: Դեբյուտել է 1825 թվականին, Շտուտգարտում (կատարել է Պա-դե-դե` քրոջ Մարիա Տալիոնիի հետ միասին): 1826-1829 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում, ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում քրոջ հետ միասին` հաճախակի կիսելով նրա հաղթանակնեը:

1831 թվականին բեմադրել է իր առաջին` «Die Pagen des Herzogs von Vendôme» բալետը:

1847-1851 և 1856-1857 թվականներին եղել է լոնդոնյան «Her Majesty’s Theatre» թատրոնի մենապարող, որտեղ բեմադրել է «Կորալիա, կամ Անկայուն ասպետը» (1847 թվական), «Տեա, կամ Ծաղիկների փերի», (1847 թվական), «Պրիմա-բալերինա, կամ Թակարդ», «Ձմեռային զվարճանքներ, կամ Չմշկորդներ» (երկուսն էլ` 1849 թվական), «Կերպարանափոխություն» (1850 թվական) բալետները. այս բոլոր բալետների կոմպոզիտորն է Ցեզար Պունին: Լոնդոնում իրենց բեմադրած բալետներում մասնակցել են ռոմանտիկ ոճի անվանի պարողներ Կառլոտա Գրիզին, Կառոլինա Ռոզատին, Մարիա Տալիոնին, Ամալիա Ֆերարիսը, Ա. Բոսկետին և այլն:

Աշխատել է Բեռլինի պետական օպերայում, Միլանի «Լա Սկալայում»: 1856-1883 թվականներին եղել է Բեռլինի պալատական օպերայի բալետմաստեր, որտեղ բեմադրել է իր բալետներից ամենահայտնիներից մեկը` Պ. Հելտելի «Ֆլիկի և Ֆլոկի արկածները» (1858 թվական), այնուհետև` «Կորսար», «Զուր զգուշավորություն» (1864 թվական), «Կոպելիա» (1882) և այլն:

Միաժամանակ ներկայացումներ է բեմադրել Միլանում, Պետերբուրգում, Վիեննայում և այլն:

Բեմադրությունների սկզբում Պ. Տալիոնին իր հոր ազդեցության ներքո էր, այնուհետև բալետմաստերը սկսել է ձեռք բերել իր ոճը` բերելով բեմադրական և տեխնիկական նորություններ (լուսային էֆեկտներ և այլն):

Պ. Տալիոնիի բեմադրությունները, որոնք ստեղծվել են ամենուրեք սկսված բալետային արվեստի անկման ժամանակաշրջանում, հայտնի չափով դեմ են գնացել այդ միտմանը` օգնելով Գերմանիայի բալետային թատրոնին պահպանել գեղարվեստական և կատարողական բարձր աստիճանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Wurzbach D. C. v. Taglioni, Paul (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 21.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Archivio Storico Ricordi — 1808.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117197459 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

ԳրականությունԽմբագրել

  • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.