Ստեֆան Ստեֆանովիչ Մոկուլսկի (ռուս.՝ Стефан Стефанович Мокульский, հուլիսի 26 (օգոստոսի 7), 1896[1] կամ օգոստոսի 7, 1896(1896-08-07)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 25, 1960(1960-01-25)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային թատերագետ և գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1937

Ստեֆան Մոկուլսկի
Стефан Мокульский
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 7), 1896[1] կամ օգոստոսի 7, 1896(1896-08-07)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 25, 1960(1960-01-25)[2][1] (63 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, թատերական քննադատ և գրականագետ
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտգրականագիտություն[3] և թատերագիտություն[3]
Ալմա մատերԿիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][4]
ԿուսակցությունԽՄԿԿ

1918 թվականին ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1923-1942 թվականներին դասավանդել է Լենինգրադի համալսարանում (1937 թվականից՝ պրոֆեսոր), Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943 թվականից՝ Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտում (1943-1948 թվականներին՝ տնօրեն), ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի թատրոնի պատմության և տեսության սեկտորը, եղել «Թատերական հանրագիտարանի» (հատոր 1, 1961) գլխավոր խմբագիրը։ Մոկուլսկու գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված են եղել Վերածննդի և Լուսավորության շրջանների իտալական և ֆրանսիական արվեստին։ Հեղինակ է «Արևտաեվրոպական թատրոնի պատմություն» (1936-1939) երկհատորյակ գրքի։ Կազմել է նաև արևմտաեվրոպական թատրոնի մասին երկհատորյակ «Քրեստոմատիա»-ն (1937-1939, 2-րդ հրատարակչություն, հատոր 1-2, 1953-1955) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել