Պոլինա Պորիզկովա-Օկեյսեկ[4] (չեխ․՝ Pavlína Pořízková, ˈpavliːna ˈpor̝iːskovaː, անգլ.՝ Paulina Porizkova-Ocasek, ապրիլի 9, 1965(1965-04-09)[1][2], Պրոստեյով, Չեխոսլովակիա[2]), ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և չեխական ծագմամբ գրող։ Նա առավել հայտնի է 1998 թվականի «Արյունոտ հինգշաբթի» քրեական մարտաֆիլմում Դալլասի դերակատարմամբ։

Պոլինա Պորիզկովա
Ծննդյան թիվ՝ապրիլի 9, 1965(1965-04-09)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր՝Պրոստեյով, Չեխոսլովակիա[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Շվեդիա
 Չեխոսլովակիա
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մանկագիր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0005320

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1965 թվականի ապրիլի 9-ին, Չեխոսլովակիայի Պրոստեև քաղաքում։ 1968 թվականին «Պրահայի գարնան» դեպքերից և խորհրդային զորքերի հետագա մուտքից հետո, նրա ծնողները Չեխոսլովակիայից մեկնել են Շվեդիա՝ թողնելով իրենց փոքրիկ դստերը տատիկի խնամքի տակ։ Պոլինային հաջողվել է հեռանալ Չեխոսլովակիայից միայն յոթ տարի անց՝ Շվեդիայի վարչապետ և հասարակական գործիչ Ուլոֆ Պալմեի աջակցությամբ։

Նա իր մոդելային կարիերան սկսել է 1980-ական թվականներին Փարիզում։ 1984 թվականին՝ 18 տարեկանում, նա դարձել է Արևելյան Եվրոպայի առաջին մոդելը, որը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issue» ամսագրի շապիկին։ 1987 թվականի օգոստոսին նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված «Փլեյբոյ» ամսագիր համար։

1993 թվականին իր առաջին որդու ծնվելուց հետո նա ստիպված է եղել լքել մոդելային բիզնեսը և դառնալ կինոդերասանուհի։ Նրա կինոկարիերան սկսվել է 1987 թվականին, իսկ 1989 թվականին նրան առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի` «Նրա այլուրեքությունը» ֆիլմում վատագույն դերասանուհի լինելու համար։ Պորիզկովան նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան (1993 թվականին նկարահանված «Արիզոնյան երազանք» ֆիլմում) և նույնպես հայտնի դերասաններ Ջոնի Դեփի, Միքի Ռուրկի և Ռուտգեր Հաուերի հետ։

Բացի այդ, նա հայտնի է նաև որպես գրող. նրա առաջին գիրքը կոչվում է A Model Summer, մյուս մանկական գիրքը` The Adventures of Ralphie the Roach, որը համահեղինակել է Ջոան Ռասելի հետ։

3 եթերաշրջան եղել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» հեռուստաշոուի դատավորներից մեկը։

1989 թվականի օգոստոսի 23-ին ամուսնացել է երաժիշտ և դերասան, The Cars խմբի առաջնորդ Ռիկ Օկասեկի հետ։ Ունի երկու որդի՝ Ջոնաթան Ռեյվեն Օկասեկը (ծնվ. 04.11.1993) և Օլիվեր Օրիոն Օկասեկը (ծնվ. 23.05.1998): 2018 թվականի մայիսի 3-ին հայտնի է դարձել, որ ամուսինները մեկ տարի է՝ միասին չեն ապրում[5]։ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին Պորիզկովան Օկասեկին գտել է մահացած` Նյու Յորքի նրա բնակարանում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Թղթապանակ Portfolio բարձրակարգ մոդել
1984 ֆ Շապիկի վրայի աղջիկը Covergirl անանուն դերասանուհի
1984 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր հերոսներ
1987 ֆ Աննա Anna Քրիստինա
1989 ֆ Նրա այլուրեքությունը Her Alibi Նինա Լոնեսկի
1993 ֆ Արիզոնյան երազանք Arizona Dream Միլլի
1995 ս Նեդ և Սթեյսի Ned and Stacey Ալեքսա Միրոսլավ
1996 ֆ Կանացի այլանդակվածություն Female Perversions Լենգլի Ֆլինն
1996 ֆ Հարսանեկան զանգերի բլյուզ Wedding Bell Blues Տանյա Տուչև
1998 ֆ Արյունոտ հինգշաբթի Thursday Դալլաս
1998 ֆ Անցյալի գաղտնիքները Long Time Since Դայան Տուեյտ
2000 ֆ Պրակտիկանտուհին The Intern Չի Չի Չեմիզ
2000 ֆ Զուգընկերներ Partners in Crime Ուոլլիս Պ. Լոնգսպորտ
2000 ս Խոսիր ինձ հետ Talk to Me Թերեզա
2000 ֆ Անձրևից հետո After the Rain Էլլեն Մաքսֆիլդ
2001 ֆ Խավարի լաբիրինթոսներ Dark Asylum Մեգիի
2001 ֆ Սենյակակիցներ Roomates Էլայզա
2002 ֆ Դրախտին շատ մոտ Au plus près du paradis Մերի Ռեյֆելսոն
2002 ֆ Պահանջված մարդիկ People I Know բժիշկ Աննա Ֆարի
2004 ֆ Երկրորդ, բայց լավագույն Second Best Էլլիսոն
2004 ֆ Կապեր Knots Լիլի Քիլդեր
2009-2010 ս Ինչպե՞ս է պտտվում աշխարհը As the World Turns Կլարիսսա
2010 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives ինքն իր դերում
2011 ս Դե ինչ, գնացի՞նք Are We There Yet? Կատրինա
2012 ս Ջեյնի ոճում Jane By Design իր դերում
2015 ս Լաուրայի գաղտնիքները The Mysteries of Laura Շառլոտա Բերնիս
2016-2017 ս Նայելով գիշերվան Nightcap Անա
2017 ս Բուլլ Bull Նելլա Ուեսթերս

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Պորիզկովա» հոդվածին։