Թոփ մոդել ամերիկյան ձևով

հեռուստասերիալ

«Թոփ մոդել ամերիկյան ձևով» (անգլ.America's Next Top Model կամ Top Model), ամերիկյան իրականության բազամսերիանոց և ինտերակտիվ մրցակցական հեռուստաշոու է, որի ընթացքում մոդելները մրցակցում են «Ամերիկայի հաջորդ լավագույն մոդել»-ի տիտղոսի համար և հնարավորություն են ստանում փորձել իրենց հնարավորությունները մոդելային կարիերայում։ Շոուն ստեղծվել է սուպերմոդել Թայրա Բենկսի կողմից, ով հանդիսանում է որպես շոուի պրոդյուսեր, հեղինակ և գլխավոր ժյուրի։ Շոուի մեկնարկը տրվել է 2003 թվականի մայիսին «UPN» ալիքի եթերում և դարձել այդ ալիքի ամենամեծ վարկանիշ ունեցող հեռուստաշոուներից մեկը։

Թոփ մոդել ամերիկյան ձևով
Изображение логотипа
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրռեալիթի շոու և տաղանդների շոու
ՍտեղծողԹայրա Բենքս
Գլխավոր դերերումԷդրիան Քարի, Yoanna House?, Թայրա Բենքս և J. Alexander?
Արտադրող երկիր ԱՄՆ[1]
Լեզու(ներ)անգլերեն[1]
Հեռարձակում
ԱլիքUPN?
Սկզբնական եթերմայիսի 20, 2003դեկտեմբերի 12, 2016
IMDbID 0363307

Առաջին վեց եթերաշրջանները հեռարձակվել են «UPN»-ի եթերում, մինչ «UPN»-ի միավորումը «The WB»-ին, որի միավորումը ստեղծեց 2006 թվականի «The CW»-ն։ Հետևյալ եթերաշրջանները շարունակվեցին հեռարձակվել «The CW»-ի եթերում 2006 թվականից մինչ 2015 թվականի հոկտեմբերին՝ հեռուստաշոուի չեղարկվելը[2]։ Սակայն այն նորից վերականգնվեց 23-րդ եթերաշրջանով, որն այժմ հեռարձակվում է «VH1»-ի եթերում։ «UPN»-ի եթերում, եթերաշրջանները գնահատվել են որպես ամենամեծ վարկանիշ ունեցող ծրագիր, իսկ 2006-ից 2010 թվականներին «The CW»-ի եթերում գնահատվել է, որպես ամենամեծ վարկանիշ ունեցող հեռուստաշոու[3]։ 2011-2012 թվականներին գովազդատուները երեսուն վայրկյանը մեկ հեռուստաշոուի համար վճարում էին 61,315 դոլար[4]։

Առաջին քսաներկու եթերաշրջանները վարել է Թայրա Բենկսը, իսկ քսաներեքերորդ եթերաշրջանն արդեն սկսեց վարել Ռիտա Օրան։ Հեռուստաշոուի ժյուրիները կազմված երեք կամ չորս հոգուց։ Հիմնական ժյուրիների անձնակազմը համալրում էին Թայրա Բենկսը, Ջենիս Դիկենսոնը, Բո Քուոլլիանը և Քիմորա Լի Սիմոնսը։ Քիմորային և Սիմոնսին երկրորդ եթերաշրջանում փոխարինեցին Նայջել Բարքերը և Էրիք Նիքոլսոնը։ Չորրորդ եթերաշրջանից հետո, Դիկենսոնին և Մարինին փոխարինելու եկան Ջեյ Ալեքսանդրը և Թվիգգին։ Տասներորդ եթերաշրջանում Թվիգգիին փոխարինելու եկավ Պոլինա Փորզիկովան։ Տասներկուերորդ եթերաշրջանից հետո Փորզիկովան հեռացվեց Թայրայի կողմից։ Արդյունքում, տասներերքերորդ եթերաշրջանում՝ անձնակազմը համալրեց երեք հոգի (Բենկսը, Ալեքսանդրը և Բարքերը)։ Տասնչորսերորդ եթերաշրջանում Ալեքսանդրը հեռացավ անձնակազմից դառնալով պոդիումի մարզիչ և իրեն փոխարինելու եկավ Անդրե Լեոն Տելլին։ Տասնութերորդում, Տելլիին փոխարինելու եկավ Քելլի Քութրոնը։ Տասնութերորդից Բենկսը հեռացրեց երկարատև անդամներից Բարքերին և Ալեքսանդրին և նկարահանումների գլխավոր տնօրեն Ջեյ Մանուելին։ Քսանմեկերորդ եթերաշրջանում բոլորը նորից վերադառնում են հեռուստաշու։ Իսկ արդեն քսաներեքերոդ եթերաշրջանում հեռուստաշոուի ամբողջ անձնակազմը փոխվում է[5]։ Ժյուրիի անձնակազմը հիմնովին փոխվում է, իսկ Թայրային փոխարինում է Ռիտա Օրան մինչ Թայրայի վերադարձը 24-րդ եթերաշրջան[6]։

1-16-րդ եթերաշրջաններում մասնակիցների թիվը կազմում էր 10-14։ Բոլոր մասնակիցները բացառությամ կանայք էին և երիտասարդ աղջիկներ։ 17-րդ եթերաշրջանում մասնակիցներին հրավիրում էին նախորդ եթերաշրջաններից։ 18-րդ եթերաշրջանից սկսած հեռուստաշոուի ձևաչափը փոխվեց և մրցույթին կարող էին մասնակցել նաև «Մեծ Բրիտանիայի հաջորդ լավագույն մոդել» հեռուստաշոուի մասնակիցները։ Մրցակցությունը հաղթած մոդելները հնարավորություն են ստանում համագործակցել մի շարք ամսագրերի և մոդելային գործակալությունների հետ։

Հեռուստաշոուն հանդիսանում է միջազգային լավագույն մոդելային արտոնագրեր ստեղծող։ Հեռուստաշոուի ավելի քան 30 տարբերակներ ցուցադրվել են ամբողջ աշխարհում։

Ֆորմատ խմբագրել

Յուրաքանչյուր եթերաշրջան բաղկացած է 9-16 էպիզոդներից և 10-16 մասնակիցներից։ Ամեն շաբաթ մասնակիցները գնահատվում են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, ովքեր քննարկում են մոդելների կատարած առաջադրանքներն ու լուսանկարահանումները։ Հեռուստաշոուի վերջում մասնակիցները ուղևորվում են տարբեր երկրներ՝ մասնակցելու տարբեր ցուցադրությունների։

Հեռուստաշոուի ընթացքում շատ հազվադեպ է լինում, որ միանգամից հեռացնում են երկու վատ մասնակցի։ Տասներեքերորդ եթերաշրջանից մինչ տասնհինգերորդը, հեռուստաշոուն նոր կանոններ ավելացրեց։ Երբ մասնակիցների թիվը հասնում էր չորսի՝ միանգամից երկու հոգու էին հեռացնում նախագծից։

2011 թվականին հեռուստաշոուի կանոնները փոփոխման ենթարկվեցին։ Մասնակիցները ընտրվում էին նախորդ եթերաշրջաններից[7]։

2012 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցավ 19-րդ եթերաշրջանի պրեմիերան նոր ժյուրիի անդամներով։ Այս եթերաշրջանի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ հեռուստադիտողը ինքն էր ընտրում, և՛ հաղթողին, և՛ հաղորդումը լքող մասնակցին։ Ինտրիգը պահպանելու համար, բոլոր մասնակիցները մասնակցում էին լուսանկարահանումներին, նույնիսկ նրանք, ովքեր դուրս էին մնացել շաբաթվա վերջում։

2013 թվականին տեղի ունեցավ 20-րդ եթերաշրջանի պրեմիերան, որն անվանում են «սեռերի պայքար»։ Այս եթերաշրջանի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ Ամերիկայի նոր մոդելի տիտղոսի համար պայքարում էին նաև տղաները։

2016 թվականի հոկտեմբերի 15-ին Թայրան իր թվիթերյան և ինստագրամյան էջում հայտարարեց, որ 22-րդ մասը հեռուստաշոուի պաշտոնական վերջին եթերաշրջանն է։

Սակայն շուտով սկսվեցին լուրեր տարածվել, որ շոուն վերադառնում է հեռուստաէկրաններ։ Այս անգամ արդեն նոր ժյուրիի անձնակազմով։ Իսկ արդեն 2016 թվականի փետրվարին «VH1» հեռուստաալիքը հայտարարեց շոուի «վերադարձը»։

Նույն թվականին հայտարարվեց, որ շոուն կվարի Ռիտա Օրանը։

24-րդ եթերաշրջանում արդեն շոուին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չլինի, իսկ Թայրան նորից կվերադառնա հեռուստաշոու։

Գործընկերներ խմբագրել

«Ամերիկայի հաջորդ լավագույն մոդել» հեռուստաշոուն համագործակցում էր նաև Բենկս թոք շոուի հետ[8]։ «ANTM»- ընկերությունը սկսեց նաև թողարկել աքսեսուարների, հագուստի և կոսմետիկայի տեսականիներ[9]։

Քննադատություններ խմբագրել

Yahoo!-ի «Shine lifestyle» կայքը հայտարարեց, որ շոուն ներառում է դաժանություն և նվաստացման տարրեր, իսկ ժյուրին ծաղրում և նվաստացնում է երիտասարդ կանանց[10]։ Կայքը ստեղծել է նաև «10 պատճառ թե ինչու՞ է Ամերիկայի հաջորդ լավագույն մոդել հեռուստաշոուն վատ անրադառնում կանանց և հասարակության համար»։

«Allure» ամսագիրը քննադատեց շոուին իր 2006 թվականի հոկտեմբեր ամսվա համարում, ասելով, որ «ANTM»- ը չի արտադրել որևէ իրական սուպերմոդել[11]։

8-րդ եթերաշրջանում Թայրան և Քեն Մոկը նկատեցին, որ մոդելներից շատերը օգտագործում են մեծ քանակով ծխախոտ, այդ իսկ պատճառով 9-րդ եթերաշրջանը նրանք անվանեցին «կանաչ եթերաշրջան» անվանումը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Friedlander, Whitney (2015 թ․ հոկտեմբերի 14). «'America's Next Top Model' to End After This Season». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Levin, Gary (2006 թ․ դեկտեմբերի 6). «New CW looks to find firmer footing». USA Today. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Steinberg, Brian (2011 թ․ հոկտեմբերի 24). «'American Idol,' NFL Duke it out for Priciest TV Spot». Ad week. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Rosenfeld, Laura. «The 'America's Next Top Model' Cycle 23 Cast Is Full Of Fresh & Fierce Faces». Bustle. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Bellino, Damian (2017 թ․ մարտի 16). «Tyra Banks Will Return as Host of America's Next Top Model». VH1. Viacom. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  7. «"The Vampire Diaries," "Gossip Girl," "90210," "Supernatural" & "America's Next Top Model" Renewed By The CW» (անգլերեն). tvbythenumbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  8. «Tyra Banks episodes». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «America's Next Top Model Struts into Walmart». TheFutonCritic. 2008 թ․ դեկտեմբերի 3.
  10. Romolini, Jennifer (2009 թ․ մայիսի 15). «10 reasons why 'America's Next Top Model' is bad for women, humans». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. McFarland, Melanie (2007 թ․ փետրվարի 26). «'Idol' looks like a better ticket to a dream career». Seattle Post-Intelligencer.
  12. Parker-Pope, Tara (2007 թ․ մայիսի 16). «Images continue to entice kids to smoke». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոփ մոդել ամերիկյան ձևով» հոդվածին։