Պյոտր Վասիլև
Պյոտր Վասիլև (ռուս.՝ Васильев Пётр Константинович հունվարի 26, 1909, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1989, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ, Հայրենական մեծ պատերազմի վետերան։
Պյոտր Վասիլև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1909 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 9, 1989 (80 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Piotr Vasiliev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊյոտր Վասիլևը ծնվել է 1909 թվականի հունվարի 26-ին, Լենինգրադում` բանվորի ընտանիքում։ 1930 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բերնշտեյնի, Ալեքսանդր Լյուբիմովի, Վլադիմիր Սերովի և Արկադի Ռիլովի հետ։ 1938 թվականին ավարտել է Լենիգրադի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի Իսահակ Բրոդսկու արվեստանոցը` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքն է եղել «Կոմերիտականին ճակատ ճանապարհելը, 1919 թվական» նկարը։
Ինստիտուտն ավարտելուց հետո Վասիլևը որպես ուսուցիչ ուղարկվել է Չուվաշիա։ Վերադառնալով Լենիգրադ` 1939-1941 թվականներին գեղանկարչություն է դասավանդել Լենիգրադի գեղարվեստական ուսումնարանում։
1941 թվականի հունիսին զորակոչվել է բանակ։ Կռվել է Լենինգրադի, Կարելիայի և 3-րդ Ուկրաինական ճակատներում։ Մասնակցել է Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխլովակիայի և Ավստրիայի ազատագրմանը։ 1942 թվականին երկու անգամ ծանր վիրավորվել է։ Պարգևատրվել է «Լենիգրադի պաշտպանության համար» (1943 թվական) մեդալով, «Կարմիր Աստղ» (1945 թվական) շքանշանով, «Բուդապեշտի գրավման համար» (1945 թվական), «Վիեննայի գրավման համար» (1945 թվական), «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» (1945 թվական) մեդալներով։
1938 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` իր աշխատանքները ցուցադրելով Լենիգրադի կերպարվեստների առաջատար վարպետների հետ միասին։ Վասիլևի ստեղծագործություններից են «Ծովայինների դեսանտը Տուլոկս գետի մոտ» (1944 թվական), «Մենամարտ Վիեննայի համար» (1945 թվական), «Առաջին ծանոթություն» (1961 թվական) և «Լենիգրադի սովխոզում» (1964 թվական) նկարները։ Նկարել է նաև բնապատկերներ, նատյուրմորտներ, դրանցինց են «Կոմարովո» (1955 թվական), «Նատյուրմորտ գրքի հետ», «Աշնանային բնապատկեր», «Ծաղիկներ։ Նատյումորտ» (բոլորը 1956 թվական), «Արոտատեղի» (1958 թվական), «Ուշացած յասամանը» (1966 թվական) և այլն։
Պյոտր Վասիլևի գեղանկարչության ոճը բնորոշ է Իսահակ Բրոդսկու սաների համար և հիմնված է նկարի կոնստրուկտիվ դերի, դասական կոմպոզիցիայի, երանգային նուրբ փոխանցումների և լուսաստվերային հակադրությունների վրա։ Նկարիչը հիմնականում օգտագործել է լայն տառատեսակ և գույնների հարուստ ներկապնակ։ 1946 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Մահացել է 1989 թվականի հունիսի 9-ին, Լենինգրադում, 81 տարեկան հասակում։
Պյոտր Վասիլևի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Հայտնի են Պյոտր Վասիլևի գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարները և քանդակները, որոնք տարբեր տարիներին իրականացվել է Լենիգրադի նկարիչների և քանդակագործների, այդ թվում` Բ. Բուչկինի (1961 թվական) և Ն. Կոչուկովի (1979 թվական) կողմից։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1955 թվական` (Լենիգրադ) 1955 թվականի Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1956 թվական` (Լենիգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1958 թվական` (Լենիգրադ) Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենիգրադ) 1961 թվականի Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենիգրադ) Լենիգրադ։ Զոնալ ցուցահանդես։
- 1991 թվականի ապրիլ (Փարիզ) «Ռուս նկարիչներ» ցուցահանդես։
- 1992 թվականի հունվար (Փարիզ) «Սանկտ Պետերբուրգի դպրոց» ցուցահանդես։
- 1994 թվական` (Սանկտ Պետերբուրգ) Լենինգրադի նկարիչներ։ 1950-1980 թվականների գեղանկարչություն։
- 1994 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1940-1980 թվականների Լենիգրադի նկարիչների ստեղծագործությունների էտյուդ։
- 1995 թվական` (Սանկտ Պետերբուրգ) քնարականությունը Լենիգրադի ռազմական սերնդի նկարիչների գործերում։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա։
- 1997 թվական` (Սանկտ Պետերբուրգ) 1940-1990 թվականների նատյուրմորտը գեղանկարչության մեջ։ Լենիգրադի դպրոց ցուցահանդես։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.22.
- Всесоюзная выставка молодых художников, посвящённая 20-летию ВЛКСМ. — М., 1939. — С. 37.
- Юбилейная выставка Всероссийской Академии художеств. 1764—1939. — Л., 1940. — С. 11.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года|Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л., 1956. — С. 8.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1956 года|Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.8.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года|Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.8.
- Выставка произведений ленинградских художников 1961 года|Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.12.
- Зональная выставка "Ленинград" 1964 года|Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.14.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. — М.: Искусство, 1972. — С.190.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.182.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М.: Советский художник, 1981. — С.142, 258, 261, 548.
- Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. — Художник РСФСР, 1989. — С.69.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.22.
- Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — p. 7,25.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
- Выставка "Ленинградские художники. Живопись 1950-1980 годов"|Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — СПб, Выставочный центр ПСХ, 1994. — С.3.
- Выставка "Этюд в живописи ленинградских художников 1950-1980 годов"|Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 3.
- Выставка "Лирика в произведениях художников военного поколения"|Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С.3.
- Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С.3.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.15, 18, 358, 384, 390, 394, 396, 402, 404, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: «Первоцвет», 2007. — С.52. ISBN 978-5-903677-01-6.
- Иванов, С. В. Васильев Пётр Константинович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.185-186.