Պլազա դե Մայոյի մայրեր
Պլազա դե Մայոյի մայրեր (իսպ.՝ Asociación Madres de Plaza de Mayo), հասարակական շարժում, արգենտինացի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները «անհետացել էին» 1976-1983 թվականներին Արգենտինայի կեղտոտ պատերազմի ընթացքում, ռազմական բռնապետության վարած ահաբեկչական քաղաքականության արդյունքում: Շարժման անվանումը Բուենոս Այրեսի Պլազա դե Մայո կենտրոնական հրապարակից է առաջացել, որտեղ, Կասա Ռոսադա նախագահական նստավայիր դիմաց ամեն հինգշաբթի, սկսած 1977 թվականի ապրիլի 30-ից, սկսեցին հավաքվել կորած երեխաների մայրերը, պարզելու, թե ինչ է պատահել իրենց երեխաների հետ՝ ի հեճուկս ընդդիմությանը լռեցնել ձգտող ահաբեկչական կառավարության:
Այդ ժամանակաշրջանում Արգենտինայի ռազմական ռեժիմի իրականացրած վայրագությունների արդյունքում երկիրը բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցավ, ընտանիքներ քանդվեցին և մարդու իրավունքներ ոտնահարվեցին: Պլազա դե Մայոյի մայրերը Ասուսենա Վիլաֆլորի գլխավորությամբ առաջինն արձագանքեցին մարդու իրավունքների այդ խախտումնեներին՝ հավաքվելով նախագահական պալատի մոտ: Կանայք միասին կազմեցին դինամիկ և անսպասելի ուժ, որը հորդեց՝ Լատինական Ամերիկայում կանանց և մայրերի ավանդական սահմանափակումներին հակառակ: Մայրերը հավաքվում էին և տեղեկատվություն էին պահանջում իրենց երեխաների գտնվելու վայրի մասին: Այդ ընթացքում նրանք ի լուր աշխարհի բարձրացնում էին մարդու իրավունքների խախտումների և իրազեկման բարձրացման հարցեր տեղական և գլոբալ մասշտաբներով: Նրանց հետագա առաջընթացը հաջողություն ունեցավ կայուն խումբ կազմակերպելու, օգտագործած խորհրդանիշների և կարգախոսների, նաև ամեն շաբաթյա լուռ բողոքի ակցիաների շնորհիվ: Մայրերն այսօր համառորեն պայքարում են մարդու, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար Լատինական Ամերիկայում և այլ երկրներում[1]։
ՊատմությունԽմբագրել
1976 թվականի մարտի 24-ի ռազմական հեղաշրջումից հետո Արգենտինան ռազմական խունտայի ձեռքն անցավ, հայտարարվեց «Ազգային վերակազմակերպման գործընթաց» (ժողովրդական խոսքով՝ Կեղտոտ պատերազմ): Այդ ժամանակ Արգենտինան քաղաքացիական պատերազմի շեմին էր, և հեղափոխությունից խուսափելու համար նախագահ Վիդելան իրեն շրջապատող խունտայի հետ միասին ընտրեց տեռորի քաղաքականությունը Խունտայի կառավարման տարիներին ձերբակալվեցին, որից հետո խոշտանգվեցին և գնդակահարվեցին մոտավորապես 30 հազար մարդ: Կիրառվում էին նաև այսպես կոչված մահվան թռիչքներ[2]։ Բանտարկված կանանց երեխաներին առանձնացնում էին մայրերից: Այդպիսով, մոտ 500 երեխաներ իրենց հարազատների հետ կապ չունեին: Բռնաճնշումներով այնպիսի վախ էր ներարկվել մարդկանց, որ ոչ միայն չէին խոսում չարագործությունների, այլև սարսափում էին անգամ բողոքելու մասին մտածել:
Շարժման սկիզբԽմբագրել
Առաջինը, ով որոշեց բողոքի ակցիայով հանդես գալ և չհեռանալ, մինչև երեխաների մասին որևէ լուր ունենալը, արգենտինացի ակտիվիստ Ասուսենա Վիլաֆլորն էր (իսպաներեն Azucena Villaflor, վարդագույն շենք): Նա և ևս 14 այլ մայրեր 1977 թվականի ապրիլի 30-ին Արգենտինայի մայրաքաղաքի Պլազա դե Մայո հրապարակում միտինգ արեցին: Կանայք իրենց կենսափորձից ունեցած պատմություններն էին պատմում իրար. նրանցից յուրաքանչյուրն ուներ առնվազն մեկ երեխա, որն անհետացել էր ռազմական կառավարման ընթացքում: Նրանց բողոքի վայրի ընտրությամբ մայրերը ավելի արագ տեղեկատվություն ստանալու և իրենց երեխաներին վերագտնելու հույսեր էին փայփայում[3]։
ՃանաչումԽմբագրել
Այդպիսով, 1977 թվականի ապրիլի 30-ից հետո, յուրաքանչյուր հաջորդ հինգշաբթի հրապարակում հավաքվում էին բողոքող կանայք, ովքեր տարբերվում էին իրենց սպիտակ գլխաշորերով, որոնք ըստ էության խորհրդանշում էին մանկան խանձարուրներ: Նրանք սկսեցին իրենց անվանել Մադրեզ Պլազա դե Մայո (իսպաներեն Madres de Plaza de Mayo, մայիսյան հրապարակի մայրեր): Հրապարակ էին դուրս գալիս իրենց երեխաների լուսանկարներով և անուններով, քայլում էին հանրության միջով և որոշ ԶԼՄ-ների ուշադրություն գրավում: Կառավարությունը նրանց գործունեությունը նսեմացնելու և չեզոքացնելու ակնկալիքով մայրերին անվանում էր las locas (խելագար կանայք)[4]:
Շաբաթական երթերին զուգընթաց մայրերը միջազգային արշավ սկսեցին, ձեռնոց նետելով ռազմական ռեժիմին: Այս ակցիան ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռեց Արգենտինայի վրա: 1978 թ.-ից սկսած կանայք օգնության համար դիմեցին միջազգային հանրությանը: Սակայն ո՛չ կաթոլիկ եկեղեցին ի դեմս Պողոս VI պապի, ոչ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) չարձագանքեցին ուղարկված նամակներին:
1978 թվականին, Արգենտինայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մայրերի ցույցերը լուսաբանվեցին միջազգային մամուլի սպորտային մեկնաբաննների կողմից: 1978 թվականի օգոստոսին արգենտինյան «La Prensa» թերթը հրապարակեց կանանց ուղերձը, որը միջազգային ռեզոնանս ունեցավ և միջազգային հանրության ուշադրությունը սևեռեց արգենտինյան խնդրի վրա, որը բավականաչափ հեշտացրեց մարդկանց մասին տեղեկություններ ստանալը: Զինվորականները խոստովանեցին 9000 մարդկանց առևանգման մասին, սակայն մայրերը պնդում էին, որ այդ թիվը 25-30 հազարի է հասնում: Խունտայի անկումից հետո պետական քաղաքացիական հանձնաժողովը հաստատեց 11 000 անհետ կորածների փաստը: Առավել ճշգրիտ տվյալներ հնարավոր չէր ստանալ, քանի որ մարդկանց առևանգումները խիստ գաղտնի բնույթ էին կրում[4][5]:
ՀիմնադիրներԽմբագրել
Մայրերի ասոցիացիան կազմված է այն կանանցից, ովքեր հանդիպել են միմյանց հետ, փորձելով գտնել իրենց կորած որդիներին և դուստրերին: Շատերը վերացել են, ինչպես ենթադրում են, առևանգվել գործակալների կողմից արգենտինական կառավարության տխրահռչակ կեղտոտ պատերազմի ընթացքում (1976-1983): "Անհետացածածները" հաճախ ենթարկվել են կտտանքների և սպանվել, նախքան նրանց մարմինները թաղել են գյուղական վայրերում կամ անանուն գերեզմաններում: Հիմնադիրների խմբի անդամներն էին Ասուսենա Վիլյաֆլորը, Բերտա Բրավերմանը, Հայդի Գարսիա Բյուլասը, Մարիա Ադելա Գարդ դե Անտոկոլեցը, Ջուլիա, Մարիա, Մերսեդես և Կանդիդա Գարդ (չորս քույրեր), Դելիսիա Գոնսալեսը, Պեպա Նոյան, Միրտա Բարավալե, Քեթի Նեուհաուսը, Ռաքել Արքուշին և Սենորա դե Կայմին:
1977 թ.-ի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրը մայրերը թերթում հայտարարություն տվեցին իրենց անհետ կորած երեխաների անուններով: Նույն գիշեր Ասուսենա Վիլյաֆլորը առևանգվեց իր Ավելանեդայում գտնվող իր տանից մի խումբ զինված մարդկանց կողմից: Նա տեղեկացրել է, որ իրեն տեղափոխել են տխրահռչակ Էսմա խոշտանգումների կենտրոն, իսկ այնտեղից «մահվան թռիչքներից» մեկով՝ օվկիանոսի կենտրոն: Չվերթների ընթացքում առևանգվածներին թմրանյութ էին ներարկում, հանվացնում և շպրտում ծովը[6]:
1977 թվականի դեկտեմբերին Բուենոս Այրեսի մոտակայքում ջրի հետ ափ դուրս նետված դիակները, որ լվացվել և հողին էին հանձնվել անանուն գերեզմանում, 2005 թվականին ԴՆԹ նույնականացման ենթարկվեցին: Ի թիվս այլ Պլազա դե մայոյի անհետ կորած մայրերի, դրանց մեջ էր ակտիվիստ Ասուսենա Վիլյաֆլորի աճյունը, որը դիակիզվեց և մեծարանքներով հողին հանձնվեց Պլազա դե Մայո հրապարակում:
Հետաքննությունը շարունակվում էԽմբագրել
Այսօր, քաղաքացիական ասոցիացիայի «Abuelas de Plaza de Mayo»-ն ունի վեց գրասենյակներ՝ տեղակայված ողջ Արգենտինայում, որոնք շարունակում են «անհետացած» երեխաների և թոռների վերաբերյալ հետաքննական աշխատանքը՝ բոլոր միջոցներով հանրության ուշադրությունը սևեռելով մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությանը:
ՄրցանակներԽմբագրել
- 2003 թվականի դեկտեմբերին Պլասա դե մայոյի տատիկներ կազմակերպության նախագահ Էսթելա Բարնես դե Կարլոտոն ստացել է մարդու իրավունքների ՄԱԿ-ի մրցանակ[7]
- 1999 թվականին կազմակերպությունը ստացել է Խաղաղություն կրթելու ՄԱԿ-ի մրցանակ[8]
- 1997 թվականին, Մարիա Ադելա Գար դե Անթոկլեզը ստացել է Գլեիցման միջազգային ակտիվիստի մրցանակ Գլեիցման հիմնադրամի կողմից[9]
- 1992 թվականին Սախարովի անվան ազատ մտքի մրցանակ[10]
- 2008 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Կազմակերպության վերաբերյալ նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմեր:
ԾանոթագրություններԽմբագրել
Պլազա դե Մայոյի մայրեր Վիքիպահեստում |
- ↑ www.du.edu.
- ↑ իսպաներեն Vuelos de la muerte, անգլ.՝ Death flights). բանտարկյալներին Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչող ինքնաթիռներից կամ ուղղաթիռներից նետում էին ցած: Կենդանի մնացածներին խիստ հսկողության տակ գտնվող գաղտնի կենտրոնների խցերում էին տեղավորում: Այդ մարդկանց գոյության և գտնվելու վայրի մասին տեղեկությունները հույժ գաղտնի էին պահվում
- ↑ docs.lib.purdue.edu.
- ↑ 4,0 4,1 Lester Kurtz The Mothers of the Disappeared: Challenging the Junta in Argentina (1977-1983) July 2010
- ↑ [JSTOR. Argentina's Mothers of Plaza de Mayo: The Mourning Process from Junta to Democracy], 1987.
- ↑ AZUCENA VILLAFLOR 1924 - 1977. A Mother of the Plaza de Mayo Gariwo
- ↑ United Nations Prize in the Field of Human Rights
- ↑ UNESCO PRIZE FOR PEACE EDUCATION 1999 PRESENTED TO ARGENTINA'S MOTHERS OF THE PLAZA DE MAYO
- ↑ "Gleitsman International Activist Award". Center for Public Leadership.
- ↑ Sakharov Network calls for immediate release of Aung San Suu Kyi, Sakharov Prize laureate 1990