Ասուսենա Վիլաֆլոր
Ասուսենա Վիլաֆլոր (Azucena Villaflor, ապրիլի 7, 1924, Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա - ոչ վաղ քան դեկտեմբերի 10, 1977 և ոչ ուշ քան դեկտեմբերի 20, 1977, Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), արգենտինացի սոցիալական ակտիվիստ և Պլազա դե Մայոյի մայրեր կոչվող իրավապաշտպան ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, որը փնտրել է անհետ կորածների (Արգենտինայի կեղտոտ պատերազմի ժամանակ բռնությամբ անհետացած զոհեր)։
Ասուսենա Վիլաֆլոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1924 |
Ծննդավայր | Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | ոչ վաղ քան դեկտեմբերի 10, 1977 և ոչ ուշ քան դեկտեմբերի 20, 1977 |
Մահվան վայր | Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով |
Գերեզման | Iglesia Santa Cruz, Buenos Aires |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | founding member? |
Անդամություն | Մայրեր Մայիսի հրապարակի |
![]() |
Կյանք և ընտանիքԽմբագրել
Ասուսենա Վիլաֆլորը ծնվել է 1924 թվականի ապրիլի 7-ին Արգենտինայի Ավելյանեդա քաղաքում։ Վիլաֆլորը ցածր դասի ընտանիքի դուստր էր. նրա մայրը ՝ Էմմա Նիտսը, ընդամենը 15 տարեկան էր, երբ Ասուսենան ծնվեց, իսկ հայրը` Ֆլորենտինո Վիլաֆլորը 21 տարեկան էր և աշխատում էր բրդի արտադրության գործարանում։
Վիլաֆլորի հայրական ընտանիքը ներգրավված է եղել պերոնիզմի (նեոլիբերալիզմ) ռազմատենչ պատմության մեջ։
Ասուսենան սկսել է աշխատել 16 տարեկանում կենցաղային տեխնիկայի ընկերությունում որպես հեռախոսավարուհի։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն` արհմիության պատվիրակ Պեդրո դե Վինսենտիին, որի հետ ամուսնացել է 1949 թվականին։ Նրանք ունեցել են չորս երեխաներ։
Պլազա դե Մայոյի մայրերԽմբագրել
1976 թվականի նոյեմբերի 30-ին` Արգենտինայի ռազմական դիկտատուրայից ութ ամիս անց, որը ստացել է «Ազգային վերակազմակերպման գործընթաց» անունը, Վիլաֆլորի որդիներից մեկը` Նեստորը, առևանգվել էր իր կնոջ` Ռաքել Մանջինի հետ միասին։ Վիլաֆլորը Ներքին գործերի նախարարության միջոցով սկսեց որոնել նրանց և ջանում էր աջակցություն ստանալ ռազմական քահանա Ադոլֆո Տորտոլոյից (թեև նրա հետ կարողանում էր խոսել միայն նրա քարտուղար Էմիլիո Գրասելիի հետ)։ Որոնումների ընթացքում նա ծանոթացավ այլ կանանց հետ, որոնք նույնպես փնտրում էին անհետ կորած իրենց հարազատներին։
Անպտուղ հարցումներից վեց ամիս անց Վելաֆլորը որոշեց սկսել ցույցերի մի շարք, որպեսզի որոնումները հրապարակային դարձնի։ 1977 թվականի ապրիլի 30-ին նա տասներեք այլ մայրերի, այդ թվում ՝ Մարիա Ադելա Գարդ դե Անտոկոլետսի հետ, գնաց Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Plaza de Mayo (Մայիսի հրապարակ) հրապարակ` նախագահի Կասա Ռոսադա կառավարական պալատ։ Վիլաֆլորն այդ վայրն ընտրել էր, քանի որ դա Արգենտինայի պատմության մեջ քաղաքականապես նշանակալի տեղ էր։ Նրանք ստիպված էին երթով պտտվել հրապարակի շուրջը, քանի որ ոստիկանությունը նրանց հրամայեց «ցրվել»` կուտակումներ չառաջացնելու իմաստով։ Առաջին երթը տեղի ունեցավ շաբաթ օրը, եւ գրեթե աննկատ անցավ։ Երկրորդը տեղի ունեցավ ուրբաթ օրը, և այդ ժամանակից ի վեր նրանք սկսեցին պարբերաբար ընթանալ ամեն հինգշաբթի կեսօրից հետո` ժամը 3:30-ին (այդ ժամանակացույցը պահպանվում է առ այսօր)։
Անհետացում և մահԽմբագրել
1977 թվականի դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների միջազգային օրը) մայրերը թերթում իրենց «անհետացած» երեխաների անուններով հայտարարություն հրապարակեցին։ Այդ գիշեր զինված ուժերը Ասուսենա Վիլաֆլորին ձերբակալեցին Բուենոս Այրես պրովինցիայի Ավելյանեդա մունիցիպալիտետի Վիլա Դոմինիկոյում գտնվող իր տանը։ Նա, ինչպես հաղորդվում է, ձերբակալվել էր Արգենտինայի ՌԾՈՒ մեխանիկների դպրոցում գտնվող համակենտրոնացման գաղտնի ճամբարում (ЕСМА), որը գործարկվել է Ալֆրեդո Աստիսի ժամանակ[1]։
2003 թվականին Արգենտինական դատական մարդաբանության խմբի կողմից կազմակերպված արտաշիրմման արդյունքում (Equipo Argentino de Antropología Forense, EAAF, որը հայտնի է նաեւ նրանով, որ հայտնաբերել եւ իդենտիֆիկացրել է Չե Գևարայի դիակը Բոլիվիայում) ճանաչվել են 1977 թվականին անհետացած հինգ կանանց մարմինները. Վիլաֆլոր, Էսթեր Բալեստրինո, Մարիա Պոմսե, Անժելա Աուադ եւ քույր Լեոնի Դուքուեթ[2]։ Մարմինների վրա կոտրվածքներ կային, որոնք վկայում էին բարձր տեղից պինդ մակերեւույթի վրա անկման հետևանքով ստացած հարվածներ մասին, որը հաստատել է այն վարկածը, որ բանտարկյալները վերցվել են բազմաթիվ «մահվան թռիչքներից» մեկում (իսպ. vuelos de la muerte), որոնց մասին պատմել է նախկին ծովային սպա Ադոլֆո Սիլինգոն։ Այդ չվերթների ժամանակ ձերբակալվածներին թմրադեղեր էին տալիս, մերկացնում եւ օվկիանոսի վրայով թռչող ինքնաթիռից ցած նետում։
Վիլաֆլորի աճյունը դիակիզվել է, իսկ նրա մարմնի մոխիրը շաղ են տվել Պլազա դե Մայո հրապարակի կենտրոնում գտնվող մայիսյան բուրգի շուրրջը 2005 թվականի դեկտեմբերի 8-ին` Մայրերի ամենամյա դիմադրության 25-րդ երթից հետո։ Այդ տեղն ընտրել են նրա փրկված երեխաները. նրա դուստր Սեսիլիան ասել է, որ «այստեղ [հրապարակում] է մայրս սկսել իր հասարակական կյանքը, եւ այստեղ էլ նա պետք է մնա ընդմիշտ։ Նա պետք է լինի բոլորի համար»։
Ասուսենա Վիլաֆլորի կենսագրությունը գրվել է պատմաբան Էնրիկե Արոսագարայի կողմից 1997 թվականին։ Ասուսենայի անունով փողոց կա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կլարին, 4 Դեկտեմբերի 2005 թվական, Otra víctima de los vuelos de la muerte (իսպաներեն)
- ↑ Դատական մարդաբանության արգենտինյան խումբ
ՀղումներԽմբագրել
- Դատական մարդաբանության արգենտինյան խումբ
- Կլարին, 4 Դեկտեմբերի 2005 թվական, Otra víctima de los vuelos de la muerte (իսպաներեն)
- Էջ/12, 2005 թվականի դեկտեմբերի 9, Las cenizas de Azucena, junto a la Pirámide, La fundadora de las Madres (իսպաներեն)
- Անվտանգության ազգային արխիվ, ԱՄՆ գաղտնազերծման փաստաթղթեր. Արգենտինյան ուժայինների խունտայի զոհվածների, անհետ կորցրել են ակտիվիստների, մայրերի ու միանձնուհիների
- Ասուսենա Վիլաֆլոր դե Վիսենտի Archived 2007-11-22 at the Wayback Machine.. Կենսագրական մեկնաբանություններ ու մեջբերում այն մարդկանց կողմից, ովքեր գիտեին նրան (իսպաներեն)
- Arrosagaray, Enrique (1997). Biografía de Azucena Villaflor : creadora del Movimiento Madres de Plaza de Mayo (in Spanish). Buenos Aires: Catalogos. OCLC 37753161.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասուսենա Վիլաֆլոր կատեգորիայում։ |