Խոշտանգում, ցավի նպատակային պատճառում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բնույթի։ Այն կարող է կիրառվել տեղեկատվություն ստանալու, պատժի կամ հիվանդագին բավարարվածություն ստանալու նպատակով։

Խոշտանգում հասկացության տակ սովորաբար հասկացվում է «ֆիզիկական բռնություն, խոշտանգում հարցաքննության ժամանակ»[1]։

Պատմություն խմբագրել

 
Երկու քահանա Իսպանական ինկվիզիցիայի ներկայացուցչին ներկայացնում են խոշտանգումներ, մոտ 1700 թվական
 
Ասորեստանցիները մաշկում են իրենց բանտարկյալներին
 
Խոշտանգումները 16-րդ դարում

Խոշտանգման կիրառումը հայտնի է դեռ հնագույն ժամանակներից` որպես պատժի, սարսափի և խոստովանություն ստանալու միջոց։ Հատկապես, տարբեր խոշտանգումներ լայնորեն կիռարվել են Հին Եգիպտոսում, Ասորեստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում և այլ հին պետություններում։ Միջնադարում խոշտանգումի լայն կիրառումը կապված է եղել քրեական գործընթացի հետխուզական բնույթի հետ։ Խոշտանգումը հաճախ օգտագործել են Ինկվիզիցիայի գործունեյության մեջ։ Կտտանքները լայն տարածում են ստացել նաև բողոքականության արմատական հոսանքների շրջանում, կտտանքների մեթոդներին մեծ տեղ է հատկացվել Բենեդիկտ Կարպցովի քրեական իրավունքի տրակտատներում։ Հենց այդ նպատակով XVI դարի կեսերից ոչ ուշ կտտանքները սկսել են կիրառվել Ռուսաստանում (կրակով, ջրով, կախելով, քառատող սարքով ձգելով, շիկացած աքցանով, մտրակով)[2]։ XVII դարի վերջին Եվրոպայում դիտվել է կտտանքների սահմանափակ կիրառում, ինչը կապված է Լուսավորականության հումանիստական գաղափարների հետ։ Կտանքների բոլոր տեսակները դատավարությունների ընթացքում արգելած առաջին երկիրը եղել է Պրուսիան, այնտեղ խոշտանգումները փաստացի կասեցվել են 1754 թվականին (պաշտոնապես 1805 թվականին)։

 
Խոշտանգման գործիքներ
 
Միջնադարյան խոշտանգումների հարմարանք
 
Խոշտանգումների գործիքներ Պրահայի ամրոցում
 
Մեղադրյալ (Գայ Ֆոքսի) ստորագրությունը

Դանիայում խոշտանգումներն արգելվել են 1770 թվականին։ Ռուսաստանում խոշտանգումներն արգելվել են Եկատերինա II-ի գաղտնի հրամանով 1774 թվականի նոյեմբերի 8-ին (պաշտոնապես հաստատվել է Ալեքսանդր I-ի հրամանով 1801 թվականի սեպտեմբերի 27-ին)։ Ավստրիայում խոշտանգումներն արգելվել են 1776 թվականին (ըստ այլ տվյալների` 1787 թվականին), Ֆրանսիայում` 1780 թվականին (հաստատվել է Ազգային հեղափոխական խորհրդում 1789 թվականին), Նիդեռլանդներում` 1789 թվականին, Երկու Սիցիլիաների թագավորությունում` 1789 թվականին, Ավստրիական Նիդեռլանդներում` 1794 թվականին, Վենետիկում` 1800 թվականին, Բավարիայում` 1806 թվականին, Պապական մարզում` 1815 թվականին, Նորվեգիայում` 1819 թվականին, Հաննովերում` 1822 թվականին, Պորտուգալիայում` 1826 թվականին, Հունաստանում` 1827 թվականին։ Եվրոպայում ամենաուշը խոշտանգումներն արգելվել են Շվեյցարիայում` Ցյուրիխի կանտոնում 1831 թվականին, Ֆրիբուրգ կանտոնում 1848 թվականին, Բազել կանտոնում 1850 թվականին և Գլարուս կանտոնում 1851 թվականին։ Անգլիայում հայտնի են միայն խոշտանգումների մասնակի արգելումները` օրինակ խոշտանգումների որոշ տեսակների արգելումը։ 1772 թվականներին Անգլիայում արգելված են եղել peine forte et dure (ծանր և դաժան պատիժ) խոշտանգումները[3]։

XX դարում խոշտանգոմները նորից սկսեցին կիրառել նացիստական Գերմանիայում, ԽՍՀՄ-ում, Չինաստանում, լատինաամերիկյան և աֆրո-ասիական բռնապետություններում, նաև այլ ամբողջատիրական, բռնապետական և բռնաճնշող ռեժիմներով երկրներում։ Ապացուցված է, որ XXI դարի սկզբին խոշտանգումները տեղ են ունեցել նաև ԱՄՆ-ում (օրինակ, Գուանտանամոյում), իսկ դրանց կիրառումը հիմնված էր ոչ պաշտոնական ենթակառուցվածքների գաղտնի հրամանների վրա։ Այժմ խոշտանգումներն արգելված են աշխարհի համարյա բոլոր պետությունների սահմանադրություններով և օրենքներով[4]։ Որոշ առումներով խոշտանգումների կիրառումը համարվում է միջազգային հանցագործություն։

Խոշտանգման գործիքներ խմբագրել

  • Տառապանքի տանձ
  • Քառատող սարք
  • «Երկաթե կույս»
  • Իսպանական կոշիկ
  • Ամոթի դիմակ
  • Վհուկի աթոռ
  • Հարցաքննության բազկաթոռ

Խոշտանգման հոգեբանություն և հոգեբանական վիճակը խոշտանգման ժամանակ խմբագրել

Հոգեբան Հուգո Մյունսթերբերգը (1863—1916) քննադատելով խոշտանգումներն ինչպես բարոյական տեսանկյունից, այնպես էլ դրանց արդյունավետության, գրել է` «ցավը գերակշռում է ճշմարտության կամքի հանդեպ, ինչի հետևանքն էլ լինում է անմեղների մեղադրելը»[5]։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալի, կասկածյալի, վկայի, նույնիսկ երբեմն տուժողի վրա հոգեբանական ճնշումը մեծ թվով հետաքննչական և դատական սխալների պատճառ է դառնում։ Շատ դեպքերում հոգեբանական ճնշումը կարող է լինել հոգեբանական խոշտանգումի ձև, քանի որ «նշանակում է բարոյական տառապանքի դիտավորյալ պատճառում տեղեկություն կամ մեղայական ստանալու համար», ինչպես այն ձևակերպված է 1984 թվականի ՄԱԿ խոշտանգումների դեմ հռչակագրում[6]

Դանիացի բժիշկ, ՄԱԿ փորձագետ Օլե Վեդել Ռասմուսսեն նշում է, որ սեռական բռնությունը և ստորացումը ամենաարդյունավետ խոշտանգումներից մեկն է։ Հոգեբանական ազդեցությունը հաճախ այնքան ուժեղ է, որ գերազանցում է յուրաքաբչյուր ֆիզիկական տանջանքի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. См, например: Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь русского языка. — М., 2005. — С. 635.
  2. Nancy Shields Kollman. Torture in Early Modern Russia // The New Muscovite Cultural History: A Collection in Honor of Daniel B. Rowland. Ed. by Valerie Kivelson, Karen Petrone, Nancy Shields Kollman, Michael S. Flier. — Bloomington: Slavica Publishers, 2009. — PP. 159—170.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  4. Глава 2. Права и свободы человека и гражданина | Конституция Российской Федерации
  5. Выяснение скрываемых сведений (Мюнстерберг Г. Основы психотехники. М., 1925. Ч. III. Т. 2. С. 137—148.)
  6. Баренбойм П., Караханян С., Кравченко Д. Психологическая пытка в России и за рубежом. — М.: ЛУМ, 2016, стр. 1
  7. Психологи: Садистов Абу Грейб породила система