Պիոնե Սիստո

դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ

Պիոնե Սիստո (դան․՝ Pione Sisto, փետրվարի 4, 1995(1995-02-04)[1][2], Կամպալա, Ուգանդա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտա Վիգոյի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։

Football pictogram.svg
Պիոնե Սիստո
Pione Sisto
Shaht-Celta (7) (cropped).jpg
Սիստոն Սելտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pione Sisto Ifolo Emirmija
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Հարավային Սուդան Հարավային Սուդան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1995(1995-02-04)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Կամպալա, Ուգանդա
Հասակ 171 սմ
Քաշ 64 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա Վիգո
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2010 Դանիա Տյորինգ
2010-2013 Դանիա Միդտյուլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Դանիա Միդտյուլան 89 (20)
2016-ներկա Իսպանիա Սելտա Վիգո 64 (7)
Ազգային հավաքական
2015-2016 Դանիա Դանիա Մ21 6 (4)
2015-ներկա Դանիա Դանիա 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՄիդտյուլանԽմբագրել

Սիստոն Միդտյուլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 29-ին՝ Դանիայի գավաթի Ռանդերսի դեմ խաղում[4]։ Իր առաջին հանդիպումը Դանիայի առաջնությունում անցկացրեց դեկտեմբերի 2-ին՝ Սիլկեբորգի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հուլիսի 19-ին՝ Օրհուսի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Դյուրսլանդի դեմ խաղում Սիստոն դարձավ հետ-տրիկի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[7]։ 2014 թվականի մարտի 2-ին նա դուբլ ձևակերպեց Կոպենհագենի դեմ խաղում[8]։ Օգոստոսի 4-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Ռանդերսի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Պանատինաիկոսի դեմ խաղում[10]։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին Սիստոն դուբլի հեղինակ դարձավ Նորշելանի դեմ խաղում[11]։ Դեկտեմբերին նա ճանաչվեց 2014 թվականի Դանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[12], իսկ 2014-15 մրցաշրջանում Միդտյուլանի հետ հաղթեց Դանիայի առաջնությունը[13]։ 2015 թվականի հուլիսի 18-ին Սիստոն դուբլ ձևակերպեց Վիբորգի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 1-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[15]։ 2016 թվականի հուլիսի 24-ին՝ Նորշելանի դեմ խաղում դանիացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[16]։ Միդտյուլանի առաջին թիմի կազմում Սիստոն անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Սելտա ՎիգոԽմբագրել

2016 թվականի հուլիսի 31-ին Սիստոն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սելտա Վիգո[17][18][19][20]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[22]։ Հոկտեմբերի 2-ին Սիստոն գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[23]։ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Էյբարի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սելտան հաղթեց 4-0 հաշվով[24]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Սիստոն ծնվել է Ուգանդայում Հարավային Սուդանցի ծնողներից[25][26][27], և թեև ամբողջ կյանքը ապրել էր Դանիայում, Դանիայի քաղաքացի չէր։ Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հույս հայտնեց, որ Սիստոն իրավասու կլինի հանդես գալ հավաքականի կազմում[28], և 2014 թվականի դեկտեմբերին նա ստացավ Դանիայի քաղաքացիություն, ինչից հետո միանգամից հայտավորվեց Դանիայի Մ21 հավաքական ոչ պաշտոնական խաղի համար։ Նա դեռևս իրավասու չէր ներկայացնել Դանիան պաշտոնական խաղում ՖԻՖԱ-ի կարգավորումների պատճառով։ 2015 թվականի հունվարի 23-ին Սիստոն իր դեբյուտը նշեց Դանիայի Մ21 հավաքականի կազմում՝ ռումինական ֆուտբոլային ակումբ Դինամո Բուխարեստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով հետ-տրիկի հեղինակ[29][30]։

2015 թվականի մայիսի 20-ին Սիստոն առաջին անգամ հրավիրվեց Դանիայի ազգային հավաքական՝ Սերբիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2015 թվականի հունիսին նա Դանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[31]։ Նա գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32][33]։ Այնուամենայնիվ, Դանիան դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից՝ հունիսի 27-ին 4-1 հաշվով պարտվելով Շվեդիային[34][35]։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Սիստոն նշեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[36][37]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[38]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում Սիստոն խփեց 2018 թվականի մարտի 22-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում[39]։

2018 թվականի մայիսին Սիստոն ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[40][41]։ Նա թիմի մեկնարկային կազմում սկսեց խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները՝ օգնելով Դանիային 2-րդ տեղով հաղթահարել խմբային փուլի արգելքը[42][43]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միդտյուլան 2012–13 Դանիայի Սուպերլիգա 9 0 1 0 0 0 10 0
2013–14 27 6 2 3 0 0 29 9
2014–15 22 8 0 0 2 0 24 8
2015–16 29 4 0 0 13 4 42 8
2016–17 2 2 0 0 5 4 7 6
Ընդհանուր 89 20 3 3 20 8 112 31
Սելտա Վիգո 2016–17 Լա Լիգա 30 3 6 1 13 2 49 6
2017–18 34 4 2 1 36 5
Ընդհանուր 64 7 8 2 13 2 85 11
Կարիերայի ընդհանուր 153 27 11 5 33 10 197 42

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[44]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 2 0
2017 6 0
2018 7 1
Ընդհանուր 17 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 22, 2018 Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա   Պանամա 1–0 1–0 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Միդտյուլան

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Denmark - P. Sisto - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  4. «Randers FC - FC Midtjylland, Nov 29, 2012 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  5. «FC Midtjylland - Silkeborg IF, Dec 2, 2012 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  6. «Aarhus GF - FC Midtjylland, Jul 19, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  7. «FC Djursland - FC Midtjylland, Sep 25, 2013 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  8. «FC Copenhagen - FC Midtjylland, Mar 2, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  9. «FC Midtjylland - Randers FC, Aug 4, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  10. «Panathinaikos Athens - FC Midtjylland, Aug 21, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  11. «FC Midtjylland - FC Nordsjaelland, Oct 31, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  12. 12,0 12,1 «Pione Sisto wins Danish Superliga Player of the Year - News - Brentford FC» (en-gb)։ Վերցված է 2018-06-27 (չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 s.r.o. LiveSport։ «Superliga 2014/2015 Standings, Soccer Denmark League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-06-27 
  14. «FC Midtjylland - Viborg FF, Jul 18, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  15. «Club Brugge KV - FC Midtjylland, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  16. «FC Nordsjaelland - FC Midtjylland, Jul 24, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  17. «Danish international Sisto signs for Celta Vigo»։ Eurosport։ 2016-07-31։ Վերցված է 2018-06-27 
  18. Editorial Reuters։ «Soccer-Danish international Sisto signs for Celta Vigo»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-06-27 
  19. «Celta Vigo sign Man United nemesis Sisto»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-27 
  20. «Celta Vigo confirm Pione Sisto signing | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  21. «Celta de Vigo - CD Leganés, Aug 22, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  22. «RCD Espanyol Barcelona - Celta de Vigo, Sep 25, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  23. «Celta de Vigo - FC Barcelona, Oct 2, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  24. «SD Eibar - Celta de Vigo, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  25. «Pione Sisto: the Uganda-born Dane who gunned down Man United and dreams of Barcelona»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-02-25։ Վերցված է 2018-06-27 
  26. «Pione Sisto: Danish World Cup hope who outgrew role of refugee-turned-matchwinner» (անգլերեն)։ 2018-06-06։ Վերցված է 2018-06-27 
  27. Henriksen Troels (2018-06-02)։ «Pione Sisto: Uganda-born Dane who worked harder than his team-mates»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  28. «Peter Bonde håber på dansk pas til Pione Sisto»։ Politiken (da-DK)։ Վերցված է 2018-06-27 
  29. «Dinamo Bucureşti vs. Denmark U21 - 23 January 2015 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  30. «Euro U21 championship players to watch include Hughes and Sisto»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-27 
  31. uefa.com։ «Under-21 2015 - History - Denmark – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  32. «Czech Republic U21 - Denmark U21, Jun 17, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  33. uefa.com (2015-06-17)։ «Under-21 2015 - History - Czech Republic-Denmark – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  34. «Denmark U21 - Sweden U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  35. uefa.com (2015-06-27)։ «Under-21 2015 - History - Denmark-Sweden – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  36. «Denmark - Albania, Sep 4, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  37. uefa.com (2015-09-04)։ «UEFA EURO 2016 - History - Denmark-Albania – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  38. «Republic of Ireland - Denmark, Nov 14, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  39. «Denmark - Panama, Mar 22, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  40. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-06-17 
  41. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17 
  42. «Griezmann and Giroud fail to fire as French finish top with Danes second»։ The Sun (en-GB)։ 2018-06-26։ Վերցված է 2018-06-27 
  43. Wallace Sam, Eccleshare Charlie (2018-06-26)։ «France and Denmark advance after first goalless draw of World Cup 2018»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-27 
  44. 44,0 44,1 «Pione Sisto»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-27 

Արտաքին հղումներԽմբագրել