«Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից[1]։

Շվիկի ու թռչնակի մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն
ՌեժիսորՆատալյա Օռլովա, Գարրի Բարդին և Օլգա Օռլովա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով և Վլադիմիր Կոմարով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն498 վայրկյան
Թվական1977

Երկու ուրախ պատմություն է փոքրերի մասին ու փոքրերի համար՝ «Բադիկն ու շվիկը» (ըստ Եկատերինա Կարգանովայի բանաստեղծության) և «Թռչնակի մասին» (ըստ Օվսեյ Դրիզի բանաստեղծության)։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը կազմված է երկու պատմությունից, որոնք կապված չեն միմյանց հետ ու ստեղծվել են մանկագիրների բանաստեղծությունների հիման վրա։

Բադիկն ու շվիկը խմբագրել

Մուլտֆիլմի առաջին մասում մենք ծանոթանում ենք փոքրիկ կամակոր բադիկի հետ, որին մայրիկը, նրա իսկ խնդրանքով, շվիկ է նվիրում։ Նվերը փոքրիկին այնքան է դուր գալիս, որ նա դրանից պարզապես չի բաժանվում։ Քանի որ կամակոր բադիկն այքան էլ լավ երաժիշտ չէր, շրջապատի բոլոր կենդանիները զգում են այդպիսի նվերի հետևանքները։ Վերջում հարևանները բողոքում են մայր բադին, բայց վերջինս, փոքրիկին նախատելու փոխարեն, շվիկի փոխարեն թմբուկ է նվիրում։

Թռչնակի մասին խմբագրել

Մուլտֆիլմի երկրորդ մասում պատմվում է կատուների մի ընտանիքի մասին, որը ցանկանում է գնալ լուսանկարչական սրահ՝ ընտանեկան լուսանկար անելու համար։ Սակայն այդտեղ ծագում է մեծ խնդիր. հենց լուսանկարիչ այծը հայտարարում է. «Հիմա թռչնակը կթռչի», արդեն ոչ ոք չի նույնիսկ չի մտածում լուսանկարվելու մասին։ Կատուների ընտանիք դա հասկանում է բառացի, և արդյունքում սրահում խառնաշփոթ է ստեղծվում։ Հայր կատուն՝ ընտանիքի գլխավորը, վերջում պատահածի համար ներողություն է խնդրում՝ ասելով, որ դա եղել է սովորության պատճառով։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Գարրի Բարդին
Ռեժիսորներ Օլգա Օռլովա, Գարրի Բարդին
Բեմադրող նկարիչներ Ալեքսանդր Վինոկուրով, Սվետլանա Գվինիաշվիլի
Կոմպոզիտորներ Իգոր Եֆրեմով, Վլադիմիր Կոմարով
Տեքստը կարդում է Գարրի Բարդին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Կոմարով, Յուրի Մեշերյակով, Վլադիմիր Շևչենկո,
Վալենտին Կուշներյով, Սերգեյ Դյոժկին, Գալինա Զաբրովա
Մոնտաժողներ Լյուբով Գեորգիևա, Մարգարիտա Միխեևա
Օգնականներ Ռայիսա Մակարովա, Տատյանա Միտիտելլո, Գելի Վիտալևիչ, Ն. Կոզլովա
Խմբագիր Ելենա Միխայլովա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա

Թողարկում DVD-ով խմբագրել

Մուլտֆիլմը DVD-ով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում՝ «Թռչուններ», Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски», 1964):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել