«Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որ նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1961 թվականին[1] Ալեքսեյ Լապտևի «Պիկը, Պակը և Պոկը» (ռուս.՝ «Пик, Пак, Пок») բանաստեղծության հիման վրա։

Երեք պինգվին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դանիլևիչ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1961

Սյուժե խմբագրել

Երեք պինգվին՝ Պիկը, Պակն ու Պոկը, շատ համերաշխ ապրում են մեծ, կապույտ սառույցի հովանու ներքո՝ թափանցիկ տան մեջ։ Առավոտյան ընկերների ուրախ եռյակն զվարթ դուրս է գալիս բակ, մարմնամարզություն անում, լվացվում հալվող ջրի կաթիլներով, որ թափվում են սառցալեզվակներից։ Հետո ընկերները վերցնում են կարթերը, ուռկանը, դույլն ու երգելով գնում օվկիանոսից ձուկ որսալու։ Ինչ ասես, որ չի հանդիպում նրանց ճանապարհին. նրանք ստիպված են լինում բարձրանալ լեռը, հաղթել խորը անդունդներ, երբեմն հանդիպում են այնպիսի վայրէջքներ, որ պինգվիններն ցած են սահում, ընկնում ու վնասվածք ստանում, բայց նորից ոտքի են կանգնում ու շարունակում ճանապարհը։

Հավանաբար նրանք չէին կարողանա հաղթահարել այդ բոլոր փորձությունները, եթե չունենային հետևյալ կարգախոսը՝ «Ինքդ զոհվիր, բայց ընկերոջդ փրկիր»։ Այդ կարգախոսով էին ապրում պինգվիններն ու միշտ օգնում էին մեկը մյուսին, մխիթարում իրենք իրենց։ Հաջող ձկնորսությունից հետո երեք ընկերները հավասար բաժանում են որսը, ապա կուշտ ճաշում աղը դրած համեղ ձկով։ Բայց մի անգամ պինգվինները կուշտ ուտելուց հետո որոշում են ննջել ոչ մեծ սառցակտորի ներքո, բայց հանկարծ նկատում են մնացած մեկ ձուկ, և նրանցից ոչ մեկը չի ցանկանում այն կիսել ուրիշի հետ։ Արդյունքում պինգվինները վիճում են և բաժանվում ընդմիշտ։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Նիկոլայ Էրդման
Ռեժիսոր Վլադիմիր Դանիլևչ
Օպերատոր Իոսիֆ Գոլոմբ
Բեմադրող նկարիչ Անատոլի Կուրիցին
Կոպոզիտոր Ռևոլ Բունին
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Տիկնիկավար-մուլտիպլիկատորներ Լև Ժդանով, Ն. Լիտվինովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
Մոնտաժողի օգնական Տ. Տեպլյակովա
Խմագիր Բորիս Վորոնով
Ֆիլմի տնօրեն Նաթան Բիտման
  • Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Վերաթողարկում DV-ով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ТРИ ПИНГВИНА» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն խմբագրել

  • Борис Воронов Три пингвина. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1974. — 18 с. — (Фильм-сказка). — 300 000 экз. . Книга по мультфильму. Художники В. Данилевич, А. Курицын.
  • Алексей Лаптев Пик, Пак, Пок. — Мелик-Пашаев, 2014. — 48 с. — (Развитие общих способностей). — ISBN 978-5-9039-7913-4