Պիերոս Սոտիրիու (հունարեն՝ Πιέρος Σωτηρίου, հունվարի 13, 1993(1993-01-13)[1][2][3], Նիկոսիա, Կիպրոս) կիպրոսցի ֆուտբոլիստ, Կոպենհագեն ակումբի և Կիպրոսի հավաքականի հարձակվող։

Պիերոս Սոտիրիու
Անձնական տվյալներ
Ազգությունը կիպրոսցի
Քաղաքացիությունը  Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1993(1993-01-13)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Կիպրոս
Հասակ 186 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոպենհագեն
Համար 28
Պատանեկան կարիերա
Կիպրոսի Հանրապետություն Օլիմպակոս (Նիկոսյա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպակոս (Նիկոսյա) 55 (10)
2013—2017 Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 73 (35)
2017—մ․հ․ Դանիա Կոպենհագեն 18 (8)
Ազգային հավաքական
2010—2012 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս (մինչև 19) 7 (5)
2011—2014 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս (մինչև 21) 12 (2)
2012—մ․հ․ Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 27 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Սոտիրիուն «Կոպենհագեն» ակումբի կազմում

Սոտիրիուն «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2011 թվականի մարտի 19-ին՝ «Դոկս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը Կիպրոսի առաջին դիվիզիոնում[4]։ Սեպտեմբերի 18-ին՝ «ԱՊՕԷԼ» ակումբի դեմ խաղի ամանակ նա «Օլիմպիակոս» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[5]։ 2013 թվականի ամռանը Սոտիրիուն տեղափոխվել է «ԱՊՕԷԼ» ակումբ։ Օգոստոսի 29-ին Եվրոպալիգայի որակաորման փուլի շրջանակներում կայացած բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Նա իր նորամուտային մրցաշրջանում դարձել է չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Կիպրոսի գավաթը։ 2014 թվականին, «Այա Նապ» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սոտիրիուն «ԱՊՕԷԼ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը։ Սոտիրիուն ակումբի հետ երրորդ անգամ մասնակցել է առաջնությանը։ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Լիմասոլի «Արիսա» ակումբի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն ձևակերպել է Հեթ-տրիկ[7]։ Նույն թվականին նա դարձել է առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ Եվրոպայի Լիգայում նա մասնակցել է հունական «Օլիմպիակոս»[8], շվեյցարական «Յանգ Բոյզ»[9] և իսպանական «Աթլետիկ Բիլբաո» ակումբների դեմ խաղերին[10], Պիերոսը խփել է երեք գնդակ։

2017 թվականի ամռանը Սոտիրիուն տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Տրանսվերի արժեքը կազմել է 2,5 եվրո[11][12]։ Հուլիսի 12-ին՝ սլովենական «Ժիլինա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նոր թիմի կազմում նշել է իր նորամուտը[13]։ Հուլիսի 15-ին՝ «Օլբորգ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[14]։ Հուլիսի 22-ին՝ «Ռանդերս» ակումբի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն ձևակերպել է «դուբլ», ինչպես նաև խփել է իր առաջին գոլը «Կոպենհագեն» ակումբի կազմում[15]։ Դեկտեմբերի 7-ին՝ մոլդովական «Շերիֆ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Պիերոսը նշել է իր նորամուտը՝ Կիպրոսի հավաքականում[17]։ 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության որոկավորման փուլի շրջանակներում կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[18]։

Սոտիրիուի գոլերը Կիպրոսի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արձյունք Մրցություն
1. 13 նոյեմբերի 2016 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս   Ջիբրալթար 2:1 3:1 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ
2. 9 Հունիսի 2017 Ալգարվե, Ֆարու, Պորտուգալիա   Ջիբրալթար 1:2 1:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ
3. 31 օգոստոս 2017 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս   Բոսնիա և Հերցեգովինա 3:2 3:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ
4. 7 հոկտեմբեր 2017 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս   Հունաստան 1:0 1:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ
5. 13 նոյեմբեր 2017 Վազգեն Սարգսյան, Երևան, Հայաստան   Հայաստան 3:2 3:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  ԱՊՕԷԼ

  •   Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2013/2014
  •   Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2014/2015
  •   Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
  •   Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017
  • Կիպրոսի գավաթակիր — 2013/2014
  • Կիպրոսի գավաթակիր — 2014/2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Докса Катокопиас VS. Олимпиакос Никосия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
  5. «Олимпиакос Никосия VS. АПОЭЛ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 18.
  6. «АПОЭЛ VS. Зюлте-Варегем 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 29.
  7. «АПОЭЛ VS. Арис Лимасол 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 8.
  8. «Олимпиакос Пирей VS. АПОЭЛ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 29.
  9. «АПОЭЛ VS. Янг Бойз 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 3.
  10. «АПОЭЛ VS. Атлетик Бильбао 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
  11. «F.C. København henter Pieros Sotiriou». FC København. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  12. «Συμφωνία με FCK για παραχώρηση του Πιέρου Σωτηρίου». APOEL FC. 2017 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  13. «Жилина VS. Копенгаген 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
  14. «Копенгаген VS. Ольборг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  15. «Раннерс VS. Копенгаген 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 22.
  16. «Копенгаген VS. Шериф 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 7.
  17. «Кипр VS. Финляндия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 14.
  18. «Кипр VS. Гибралтар 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 13.

Արտաքին հղումներ խմբագրել