Շերիֆ (ֆուտբոլային ակումբ)
«Շերիֆ» ֆուտբոլային ակումբ (մոլդ.՝ Fotbal Club Sheriff Tiraspol), մոլդովական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Տիրասպոլ քաղաքից։ Հիմնադրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին[1], մասնակցում է Ազգային դիվիզիոնին, տնային հանդիպումներն անցկացնում է 2002 թվականին բացված «Շերիֆ» մարզահամալիրում[3]։ Համալիրի գլխավոր արենան Մոլդովայի խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտն է[6] և տեղավորում է 12 746 հանդիսատես։
![]() | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Fotbal Club Sheriff Tiraspol | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Դեղնասևեր[1], Կրետներ[2] | |||
Հիմնադրում | 1997 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | «Շերիֆ» ՍԿ | |||
Տարողունակություն | 13 300[3] | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Ավագ | ![]() | |||
Վարկանիշ | 107-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[4] 128-րդ տեղը IFFHS-ի վարկանիշային աղյուսակում[5] 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ | |||
Կայք | ||||
Լիգա | Ազգային Դիվիզիոն | |||
2022/23 | ![]() | |||
| ||||
![]() |
«Շերիֆը» ամենատիտղոսակիր ակումբն է մոլդովական ֆուտբոլի պատմության մեջ[7][8][9][10]։ Մոլդովայի 18-ակի չեմպիոն է, Մոլդովայի 10-ակի գավաթակիր, Մոլդովայի յոթակի սուպերգավաթակիր, Համագործակցության չեմպիոնների կրկնակի գավաթակիր։ «Շերիֆն» առաջին մոլդովական ակումբն է, որն անցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլ[11]։
Պատմություն
խմբագրել1996-2000։ Հիմնադրում և առաջին տարիներ
խմբագրելԱկումբի պատմությունը սկիզբ է առնում 1996 թվականին, երբ մի խումբ էնտուզիաստներ, չնայած Տիրասպոլի հայտնի «Թիլիգուլ» ակումբի առկայությանը, որոշել են քաղաքում ստեղծել ևս մեկ ֆուտբոլային թիմ՝ Մոլդովայի առաջնությանը մասնակցելու համար։ Այդպես թիվ 4 մարզադպրոցի սաներից կազմակերպվել է «Տիրաս» թիմը[13]․ այդ կոլեկտիվը ղեկավարել են Վլադիմիր Զեմլյանան և Վիկտոր Սենիկը[14]։ 1996 թվականի ամռանը «Տիրասը» նշել է նորամուտը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության «Բ» դիվիզիոնում[1], երկրորդ փուլի սկսվելուց առաջ ակումբի գլխավոր հովանավորն է դարձել «Շերիֆ» հոլդինգը, որը Մերձդնեստրում մեծությամբ առաջին ընկերությունն է։ Ապրիլի 4-ին «Տիրաս» թիմի մարզաբազայում հիմնադրվել է «Շերիֆ» ֆուտբոլային ակումբը, որը գլխավորել է ընկերության նախագահ Վիկտոր Գուշանը։ Մրցաշրջանի ավարտից հետո Տիրասպոլի ակումբը «Բ» դիվիզիոնի «Հարավ» խմբում (մոլդ.՝ Sud) գրավել է առաջին տեղը[15], այդպիսով թիմը իրավունք է ստացել հանդես գալ «Ա» դիվիզիոնում։ Գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցրել է Ահմեդ Ալեսկերովը[1][16], որն աշխատել էր խորհրդային ֆուտբոլի բարձրագույն լիգայի ակումբների հետ։ Թիմի առջև խնդիր էր դրված՝ դուրս գալ Մոլդովայի առաջնության ազգային դիվիզիոն[1]։ Արդյունքում «Շերիֆը» առաջ է անցել դիվիզիոնի մյուս թիմերից և գրավել առաջին տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել երկրի բարձրագույն ֆուտբոլային լիգային։ Ազգային դիվիզիոնում նորամուտը նշել է 1998 թվականի հուլիսի 11-ին[1] Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում։ «Դեղնասևերը» 2:1 հաշվով հաղթել են Քիշնևի «Մոլդովա-Գազ» թիմին։ Առաջնությունում «Շերիֆի» առաջին գոլը խփել է նիգերիացի Էդվարդ Անյամկեն[13]։ Նույն թվականին թիմի մարզչական շտաբը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականի և Մինսկի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Բորովսկին[17], ում գլխավորությամբ Շերիֆը նվաճել է իր առաջին տիտղոսը՝ 1999 թվականի մայիսի 27-ին Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթելով «Կոնստրուկտորուլին»[18]․ 1:1 հաշվի ժամանակ «ոսկե գոլը» խփվել է 109-րդ րոպեին[2]։ Ազգային առաջնությունում թիմը գրավել է չորրորդ տեղը՝ տանելով 9 հաղթանակ և 10 հանդիպում ավարտելով ոչ-ոքի[19]։ Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» խաղացող Սերգեյ Ռոգաչյովը․ մոլդովացի հարձակվողը խփել է 21 գոլ[20]։ Երկրի գավաթի նվաճումը «Շերիֆին» հնարավորություն է տվել նորամուտը նշել եվրոպական ասպարեզում։ ՈՒԵՖԱ-ի գավաթի 1999/00 խաղարկության շրջանակներում «Շերիֆի» մրցակիցը եղել է Չեխիայի Օլոմոուց քաղաքի «Սիգմա» ակումբը։ 1999 թվականի օգոստոսի 12-ին Տիրասպոլում թիմերը ոչ ոքի են խաղացել 1:1 հաշվով, Դավիդ Մուջիրին աչքի է ընկել 10-րդ րոպեին՝ դառնալով միջազգային պաշտոնական խաղերում «Շերիֆ» ակումբի առաջին գոլի հեղինակը, 10 րոպե անց Սերգեյ Պերխունի պաշտպանած դարպասը գրավել է Ռադոսլավ Կովաչը[21]։ Պատասխան հանդիպումը Չեխիայում նույնպես հաղթանակ չի բերել մրցակիցներից ոչ մեկին (0:0), սակայն մրցակցի խաղադաշտում խփած գնդակի հաշվին հաջորդ փուլ է անցել «Սիգման»[13]։
1999/00 մրցաշրջանում փոխվել է թիմի մարզիչը, Սերգեյ Բորովսկու հեռանալուց հետո թիմը գլխավորել է Իվան Դանիլյանցը։ Առաջնության առաջին փուլի ավարտից հետո «Շերիֆը» զբաղեցնում էր առաջին տեղը, թիմն առաջատարն էր գրեթե նաև ամբողջ երկրորդ փուլում՝ հաղթելով հիմնական մրցակցին՝ Քիշնևի «Զիմբրուին» 3:2 հաշվով, սակայն մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Շերիֆը» անակնկալ պարտություն է կրել Բելցիի «Օլիմպիայից», արդյունքում ընդամենը մեկ միավորով զիջել է «Զիմբրուին» և դարձել առաջնության արծաթե մեդալակիր․ 36 հանդիպումներից «Շերիֆը» հաղթանակ է տարել 25 խաղերում[22]։ Սերգեյ Ռոգաչովը երկրորդ տարին անընդմեջ դարձել է լիգայի լավագույն սնայպեր․ Տիրասպոլի ակումբի հարձակվողը կարողացել է աչքի ընկնել 20 անգամ[20]։ Մոլդովայի գավաթի խաղարկությունում «Շերիֆը» քառորդ եզրափակչում չի կարողացել հաղթել «Մոլդովա-Գազ» թիմին․ առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, Տիրասպոլում պատասխան հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, և հակառակորդի դաշտում կիսաեզրափակչի խաղում խփած գոլի շնորհիվ առաջ է անցել «Մոլդովա-Գազ»[18]։ 2000 թվականի օգոստոսի 1-ին Մերձդնեստրի մայրաքաղաքի արևմուտքում սկսվել է «Շերիֆ» սպորտային համալիրի շինարարությունը, որը ընկերության ղեկավարության պլաններով պետք է հիմք հանդիսանար տարածաշրջանում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման համար[23]։ ՈՒԵՖԱ-ի 2000/01 գավաթի խաղարկության շրջանակներում «Շերիֆը» հանդիպել է Լյուբլյանայի «Օլիմպիայի» հետ․ Տիրասպոլում հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին և անցել առանց գոլերի, օգոստոսի 24-ին թիմերը պատասխան հանդիպում են ունեցել «Բեժիգրադ» մարզադաշտում, խաղն ավարտվել է սլովենական ակումբի հաղթանակով 3:0 հաշվով[24]։ 2000 թվականին թիմը լքել են նիգերիացի պաշտպան Այզեկ Օկորոնկվոն, որը պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ[25] և ուկրաինացի դարպասապահ Սերգեյ Պերխունը, որը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, որտեղ 2001 թվականին խաղի ժամանակ մահացու վնասվածք է ստացել[26]։
2001-2010։ Հաղթանակների տասնամյակ
խմբագրել2001 թվականի հունվարին «Շերիֆը» պայմանագրեր է կնքել մի շարք ուկրաինացի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Լիպեցկի «Մետալուրգում» խաղացած Իգոր Խարկովշչենկոն, Օդեսայի «Չեռնոմորեցի» Յուրի Բուկելը և Ղազախստանի «Աքսես Գոլդեն Գրեյից» 31-ամյա դարպասապահ Ալեքսանդր Բոկարևը[27]։ 2000/01 մրցաշրջանում «Շերիֆը» նվաճել է առաջնության առաջին ոսկե մեդալները։ Այդ ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Վլադիմիր Զեմլյանան[28], որը փոխարինել է Իվան Դանիլյանցին։ Առաջնության ավարտից չորս տուր առաջ «դեղնասևերը» հանդիպել են «Զիմբրուի» հետ, որն առաջին տեղի համար նրա գլխավոր մրցակիցն էր․ խաղն ընթացել է Քիշնևում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով[29], «Շերիֆն» զբաղեցրել է առաջին տեղը, մինչև առաջնության ավարտը մնացած չորս տուրերում հաղթանակներ է տարել։ Հունիսի 12-ին Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պավել Չեբանուն թիմին հանձնել է չեմպիոնական գավաթը։ Նույն մրցաշրջանում թիմը կարողացել է նվաճել Մոլդովայի գավաթը․ «Նիստրայի» դեմ եզրափակիչ հանդիպումն անցել է առանց գոլերի, «Շերիֆը» կարողացել է 5:4 հաշվով հաղթել 11 մետրանոցներով[18]։ Տիրասպոլի ակումբի համար հաղթական առաջնության ավարտից հետո նրա լավագույն ռմբարկու Դավիդ Մուջիրին տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»[30]։ Ամռանը «դեղնասևերը» պատմության մեջ առաջին անգամ մասնակցել են Չեմպիոնների լիգային, որակավորման առաջին փուլում «Շերիֆը» հանդիպել է հայկական «Արաքսին»։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Երևանում, որտեղ Տիրասպոլի ակումբը հաղթել է նվազագույն հաշվով․ հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին խփել է Ռուսլան Բարբուրոշը[31]։ Առաջին ընտրական փուլի երկու հանդիպումներում «Շերիֆը» մարզչական փոփոխություն է կատարել։ Գլխավոր մարզիչ Վլադիմիր Զեմլնայան և նրա օգնական Վալերի Վասիլևը փոխել են պաշտոնները։ «Արաքսի» դեմ պատասխան խաղը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Տիրասպոլի Քաղաքային մարզադաշտում․ «Շերիֆը» հաղթել է 2:0 հաշվով․ աչքի են ընկել Վիկտոր Կոմլյոնոկն ու Սերգեյ Դադուն[32]։ Որակավորման երկրորդ փուլում «Շերիֆին» բաժին է հասել բելգիական «Անդերլեխտը»․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Բրյուսելում «Կոնստանտ Վանդեն Սթոք» մարզադաշտում, որտեղ Տիրասպոլի ակումբը պարտվել է խոշոր՝ 0:4 հաշվով[33]։ Տիրասպոլում պատասխան հանդիպումը մեկնարկել է Վադիմ Բորցի արագ գոլով արդեն 4-րդ րոպեին, սակայն «Շերիֆն» ավելի մեծ արդյունքի չի հասել՝ զիջելով 1:2 հաշվով[34]։ Հոկտեմբերի կեսերին թիմը գլխավորել է ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Գոլոկոլոսովը[35]։
2002 թվականի հունվարի 19-ին «Շերիֆը» նորամուտը նշել է Համագործակցության գավաթում հայկական «Փյունիկի» դեմ խաղում, որն ավարտվել է Տիրասպոլի թիմի հաղթանակով (3:0)[36], այնուհետև հետևել է Մոսկվայի «Սպարտակից» կրած խոշոր պարտությունը 1:6 հաշվով[37], խմբային փուլի եզրափակիչ խաղն ավարտվել է ուզբեկական «Նեֆթչիի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակով[38]։ «Շերիֆը» խմբից դուրս է եկել երկրորդ տեղում, իսկ քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվել է լատվիական «Սկոնտոյին»[39]։ Մարտին թիմ է ժամանել ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցեն[35]։ 2001/02 մրցաշրջանի արդյունքներով ակումբը ժամանակից շուտ՝ ավարտից 6 տուր առաջ, դարձել է Մոլդովայի կրկնակի չեմպիոն՝ «Նիստրայից» ունենալով 15 միավորի առավելություն, ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Շերիֆը» պարտվել է միայն մեկ խաղում։ Ազգային դիվիզիոնի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» հարձակվող Ռուսլան Բարբուրոշը, որը խփել է 17 գոլ[20]։ Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Նիստրան» հաղթել է 3:2 հաշվով[18]․ հաղթական գոլը խփել են լրացուցիչ ժամանակում։ Հուլիսի 17-ին կայացել է «Շերիֆ» մարզահամալիրի գլխավոր մարզադաշտում կայացած առաջին պաշտոնական հանդիպումը․ Տիրասպոլի թիմը Չեմպիոնների լիգայի շրջանակներում հյուրընկալել է ղազախական «Ժենիսին»․ խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1[40]: «Դեղնասևերը» պատասխան խաղում պարտվել են 2:3 հաշվով, սակայն հակառակորդի խաղադաշտում խփած երկու գոլերը թիմին թույլ են տվել առաջ անցնել[41]։ Մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Տիրասպոլի ակումբի չի կարողացել հաղթել ավստրիական ԳԱԿ-ին․ «Շերիֆը» տանը պարտվել է 1:4 հաշվով[42], իսկ Գրաց քաղաքում կայացած պատասխան խաղում ավստրիացիները խփել են երկու անպատասխան գոլ[43]։ Սեպտեմբերին շահագործման է հանձնվել «Շերիֆ» մարզահամալիրի փոքր մարզադաշտը՝ մարզահամալիրի մեծությամբ երկրորդ մարզական հարթակը, որը նախատեսված է 8914 նստատեղերի համար[44]։
2003 թվականի սկզբին Գաբի Պելեի գլխավորած թիմը Մոսկվայում սկսել է մասնակցել Համագործակցության չեմպիոնների գավաթի խաղարկությանը և տպավորիչ արդյունքի հասել․մրցաշարի խմբային փուլում «Շերիֆը» 4:0 հաշվով հաղթել է էստոնական «Ֆլորային»[45]:, 7:1 հաշվով հաղթել է թուրքմենական «Շագադամին»[46] և ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի պատանեկան հավաքականի հետ (3:3)[47]։ Այդպիսով, Մոլդովայի չեմպիոնը 7 միավորով D խմբում գրավել է առաջին տեղը։ Քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Լիտվայի «Կաունասի»[48], իսկ կիսաեզրափակիչում՝ Մոսկվայի «Լոկոմոտիվին»․ խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփել է Կրիստիան Տուդորը[49]։ Եզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթել է Ռիգայի «Սկոնտոն», տիրասպոլցիները կարողացել են գոլ խփել արդեն հանդիպման առաջին րոպեին, աչքի է ընկել նույն Տուդորը, 34-րդ րոպեին լատվիական ակումբը հաշիվը հավասարեցրել է 11 մետրանոցից, իսկ արդեն հանդիպման վերջին րոպեներին հաղթական գոլը խփել է Իվան Տեստեմիցանուն[50]։ Դա «Շերիֆին» թույլ է տվել նվաճել իր առաջին միջազգային գավաթը, իսկ Տուդորը դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն․ ռումինացի հարձակվողը վեց խաղերում կարողացել է աչքի ընկնել ինը անգամ[51]։ Հունիսին թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի մասնագետ Իգոր Նակոնեչնին, Բալինտը որոշել է չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ[52]։ 2002/03 Մոլդովայի առաջնությունում «Շերիֆը» կարողացել է կրկնել նախորդ տարվա հաղթարշավը՝ մրցաշրջանի արդյունքներով երրորդ անգամ դառնալով չեմպիոն։ Առաջնության ավարտից մի քանի տուր առաջ տիրասպոլցիները 3:0 հաշվով հաղթել են «Զիմբրուին»․ այդ հանդիպումը հավաքել է Մոլդովայի առաջնությունների համար ռեկորդային 13 հազար հանդիսատես[1][53]։ Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Շերիֆի» մոլդովացի հարձակվող Սերգեյ Դադուն, ում հաջողվել է աչքի ընկնել 19 անգամ[20]։ Չեմպիոնների լիգայի 2003/04 ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Էստոնիայի «Ֆլորայի» հետ, Տիրասպոլի ակումբը հաղթել է ընդհանուր 2:1 հաշվով[54]։ Երկրորդ ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Դոնեցկի «Շախտյորի» հետ․ առաջին հանդիպումը Տիրասպոլում ավարտվել է 0:0 հաշվով[55], պատասխան խաղում «հանքափորները» հաղթել են 2:0 հաշվով և անցել հաջորդ փուլ[56]։ 2003 թվականի օգոստոսի 16-ին սեփական ֆուտբոլիստների դաստիարակելու համար հիմնադրվել է «Շերիֆ» ֆուտբոլային ակադեմիան[57]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացել են հարձակվողներ Կրիստիան Տուդորն ու Սերգեյ Դադուն․ երկու ֆուտբոլիստներն էլ պայմանագիր են կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ[58]։ Սեպտեմբերի 17-ին 8 000 հանդիսատեսի ներկայությամբ տեղի է ունեցել Մոլդովայի պատմության մեջ առաջին Սուպերգավաթի խաղարկությունը․ այդ տիտղոսի համար խաղում «Շերիֆը» 2:0 հաշվով հաղթել է «Զիմբրուին»[59]․ երկու գոլերն էլ 11 մետրանոցից խփել է Լեանդրո Ֆարիասը[60]։
2004 թվականի հունվարին թիմը լքել է նիգերիացի պաշտպան Չիդի Օդիան, որը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ[61]։ Այդ ընթացքում թիմը գլխավորել է բելառուս մարզիչ Լեոնիդ Կուչուկը[62], որի հետ թիմը մեկնել է մասնակցելու Համագործակցության գավաթի հերթական խաղարկությանը։ Խմբային փուլում «Շերիֆը» բոլոր երեք հանդիպումներն էլ ոչ ոքի է խաղացել․ նախ եղել են «Կաունասի» և «Ղարաբաղի» դեմ երկու ոչ-ոքիները[63][64], այնուհետև Ռուսաստանի պատանեկան հավաքականի դեմ խաղը (1:1)[65]։ Արդյունքը երրորդ տեղն էր խմբում[66], սակայն, քանի որ խմբում երկրորդ տեղը գրաված Ռուսաստանի հավաքականը հանդես է եկել հաշվարկից դուրս,«դեղնասևերը» շարունակել են իրենց ելույթները փլեյ-օֆֆում։ Քառորդ եզրափակչում «Շերիֆը» հաղթել է Կիևի «Դինամոյին»․ միակ գնդակը խփել է Վիկտոր Բարիշևը[67], կիսաեզրափակիչում Մոլդովայի թիմը 1:2 հաշվով զիջել է Թբիլիսիի «Դինամոյին»․ «Շերիֆում» աչքի է ընկել նույն Բարիշևը[68]։ 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» չորրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն՝ 8 միավորով գերազանցելով «Նիստրային»[69]։ Գավաթի խաղարկության եզրափակչում մոլդովական ակումբը չի կարողացել հաղթել «Զիմբրուին»՝ զիջելով 1:2 հաշվով[70]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լքել է մոլդովացի կիսապաշտպան Ստանիսլավ Իվանովը, ով պայմանագիր է կնքել «Մոսկվա» ակումբի հետ[71]։ Այս մրցաշրջանում ակումբը կրկին կարողացել է հասնել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Լյուքսեմբուրգի «Ժենեսի» դեմ առաջին փուլի տնային խաղում տիրասպոլցիները հաղթել են 2:0 հաշվով։ Պատասխան խաղում «դեղնասևերը» պարտվել են 0:1 հաշվով[72]։ Երկրորդ փուլում մոլդովական ակումբը հանդիպել է նորվեգական «Ռուսենբորգի» հետ, որն ուժեղ է գտնվել․ երկու խաղերի արդյունքում հաշիվը եղել է 1:4՝ հօգուտ Թրոնհեյմի ակումբի[73]։ Օգոստոսի 8-ին «Շերիֆը» նվաճել է Մոլդովայի երկրորդ Սուպերգավաթը անընդմեջ՝ 1:0 հաշվով հաղթելով «Զիմբրուին»․ միակ գոլը խփել է Ալբերտո Բլանկոն հանդիպման երկրորդ խաղակեսում[59]։
2005 թվականի հունվարին թիմից հեռացել է Յուրի Պրիգանյուկը․ Մոլդովայի հավաքականի պաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել ռուսական Առաջին դիվիզիոնի «Խիմկիի» հետ[74]։ 2005 թվականի Համագործակցության գավաթի խաղարկությունում թիմն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, քանի որ հայտնվեց այն խմբերից մեկում, որտեղ կային 3 թիմեր այն պատճառով, որ «Լոկոմոտիվը» և «Դինամոն» (Կիև) մրցաշարի կանոնակարգով մասնակցել են 1/2 եզրափակչից[75]։ Առաջին խաղում «Շերիֆը» պարտվել է ադրբեջանական «Նեֆթչիին» 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղում պարտության է մատնել թուրքմենական «Նեբիտչիին» 5:0 հաշվով։ Տիրասպոլի թիմը խմբում գրավել է երկրորդ տեղը և ավարտել իր մասնակցությունը մրցաշարին[76]։ 2004/05 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» 5-րդ անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն՝ պարտվելով միայն երկու խաղում։ Մոլդովայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Տիրասպոլի ակումբը չի կարողացել հաղթել «Դաչիային»՝ պարտվելով 0:1 հաշվով[18]։ Չեմպիոնների լիգայի 2005/06 խաղարկության որակավորման առաջին փուլում թիմին բաժին է հասել Մալթայի «Սլիմա Ուոնդերերս» ակումբը․ արտագնա խաղն ավարտվել է 1:4 հաշվով հօգուտ «Շերիֆի»․ երկու անգամ աչքի է ընկել Եպուրյանուն, ևս մեկական գոլեր են խփել Կուչուկն ու Ֆլորեսկուն[77]։ Պատասխան մրցավեճում «դեղնասևերին» հաջողվել է երկու անպատասխան գոլ խփել և անցնել առաջ[78]։ Երկրորդ ընտրական փուլում «Շերիֆը» հանդիպել է Բելգրադի «Պարտիզանի» հետ․ երկու հանդիպումներում էլ սերբական ակումբը հաղթել է 1:0 հաշվով[79][80]։ 2005 թվականի օգոստոսի 7-ին «Շերիֆը» կրկին հաղթանակ է տարել երկրի Սուպերգավաթի խաղում․ «Նիստրայի» հետ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով[81]․ երկու գոլ է խփել Օլեգ Գումենյուկը, մեկական անգամ աչքի են ընկել Ալեքսանդր Եպուրյանուն ու Ալեքսեյ Կուչուկը[60]։ 2005 թվականի նոյեմբերին Տիրասպոլի ակումբի կազմը համալրել է Բենինի հավաքականի հարձակվող Ռազակ Օմոտոյոսսին[82]։
2006 թվականի հունվարի 14-ին «Շերիֆն» իր ելույթներն է սկսել 2006 թվականի համագործակցության գավաթում․ առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է Դոնեցկի «Շախտյորին» 3:2 հաշվով, երկրորդ խաղում 0:1 հաշվով պարտվել է թուրքմենական ՄՏՏՈՒ-ին, իսկ խմբային փուլի վերջին խաղում 7:0 խոշոր հաշվով հաղթել է Ղրղզստանի «Դորդոյ Դինամոյին»։ Տիրասպոլցիները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով և քառորդ եզրափակչում պարտվել են Լիտվայի «Կաունասին» հետխաղյա 11 մետրանոցներով․ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով[83]։ 2005/06 մրցաշրջանում Տիրասպոլի ակումբը ձևակերպել է հերթական ոսկե դուբլը՝ նվաճելով երկրի ներքին առաջնության բոլոր տիտղոսները։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ «դեղնասևերը» 7:1 հաշվով Բենդերիի «Դինամոյին» հաղթելուց հետո ակումբը մոտակա մրցակցից ուներ 18 միավորի առավելություն[84]։ Ալեքսեյ Կուչուկը դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` խփելով 13 գոլ[1]։ Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում թիմը 2:0 հաշվով հաղթել է «Նիստրային»[85]։ Մոլդովայի գավաթի լավագույն դիպուկահար է ճանաչվել «Շերիֆի» խաղացող Սամուել Յեբոան, որը 10 գնդակ է խփել մրցակցի դարպասը[1]։ Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունում «Շերիֆին» որակավորման առաջին փուլում մրցակիցներից բաժին է ընկել «Փյունիկը»։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է առանց գոլերի[86], իսկ տնային խաղում մոլդովական թիմը հաղթել է 2:0 հաշվով[87]։ Երկրորդ ռաունդում տիրասպոլցիները հանդիպել են Մոսկվայի «Սպարտակի» հետ․ Տիրասպոլում խաղն ավարտվել է 1:1 հաշվով[88]․ «Շերիֆը» հաղթել է հանդիպման 92-րդ րոպեին Ռազակ Օմոտոյոսսիի խփած գոլի շնորհիվ։ «Լուժնիկիում» կայացած պատասխան հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, և «կարմրասպիտակները» առաջ են անցել մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ[89]։ Օգոստոսի վերջին ռումինացի դարպասապահ Սեբաստիան Խուցանը կես տարով վարձավճարով ուղարկվել է Մոսկվայի «Դինամո», իսկ «Շերիֆ» է վերադարձել Սերգեյ Դադուն, որն իր կարիերան սկսել էր Տիրասպոլի ակումբում[90]։ Հոկտեմբերին «Շերիֆի» հետ հինգ տարվա պայմանագիր են կնքել երկու բրազիլացիներ՝ պաշտպան Ժոզե Նադսոնը և հարձակվող Ալբերտո Տիագոն[91]։
2007 թվականի հունվարին մոլդովական ակումբը մասնակցել է Համագործակցության հերթական գավաթի խաղարկությանը։ Խմբային փուլի առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է ղրղզական «Դորդա-Դինամոյին» 3:0 հաշվով, երկրորդ խաղում հաղթել է էստոնական «Լևադիային» 3:2 հաշվով, խմբային փուլի վերջին խաղում 4:3 հաշվով հաղթել է ադրբեջանական «Բաքուին»։ Այսպիսով, թիմը քառորդ եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ դառնալով այդ մրցաշարի միակ թիմը, որին հաջողվել է հաղթել խմբի բոլոր երեք հանդիպումներում[92]։ Քառորդ եզրափակչում տիրասպոլցիները խաղացել են Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ․ «Շերիֆը» հաղթեց նվազագույն հաշվով (1:0) և անցել առաջ։ Կիսաեզրափակչում «դեղնասևերը» 0:1 հաշվով զիջել են ապագա հաղթողին՝ ուզբեկական «Պախտակորին» և լքել մրցաշարը[92]։ Փետրվարին թիմից հեռացել են հիմնական կազմի միանգամից երկու ֆուտբոլիստներ․ ռումինացի Ռեզվան Կոչիշը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»[93], իսկ մոլդովացի պաշտպան Ալեքսանդր Եպուրյանուն պայմանագիր է կնքել «Մոսկվա» ակումբի հետ[94]։ 2006/07 մրցաշրջանի արդյունքներով «Շերիֆը» նվաճել է յոթերորդ չեմպիոնական տիտղոսը և դարձել Don Balon մրցանակի դափնեկիր ամբողջ մրցաշրջանի ընթացքում ոչ մի խաղ չպարտվելու համար[95]։ Առաջնությունում թիմը տարել է 28 հաղթանակ, 8 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի և ընդհանուր առմամբ վաստակել է 92 միավոր[96]։ Առաջնության 33-րդ տուրի՝ «Իսկրա-Ստալի» դեմ խաղում Ալեքսեյ Կուչուկը խփել է իր 43-րդ գոլը թիմի կազմում․ դրանով իսկ «Շերիֆի» բելառուս հարձակվողը դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Սերգեյ Ռոգաչյովին[97]։ 2007 թվականի հունիսին Տիրասպոլի ակումբը նվաճել է Մոլդովայի Սուպերգավաթը՝ 1:0 հաշվով հաղթելով Քիշնևի «Զիմբրուին» բրազիլացի հարձակվող Ալբերտո Տիագոյի խփած գոլի շնորհիվ[98]։ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Շերիֆը» մրցել է Անդորրայի «Ռանջերսի» հետ։ Հուլիսի 18-ին «Շերիֆ» մարզահամալիրի գլխավոր մարզադաշտում կայացած տնային մենամարտում տիրասպոլցիները հաղթել են 2:0 հաշվով[99]։ Պատասխան հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 24-ին Անդորրա լա Վելյա քաղաքում, Տիրասպոլի ակումբը խփել է երեք անպատասխան գնդակ և անցել է առաջ[100]։ Որակավորման երկրորդ փուլում «դեղնասևերը» մրցել են թուրքական «Բեշիկթաշի» հետ, առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Ստամբուլի «Ինյոնյու» մարզադաշտում և ավարտվել է «Բեշիկթաշի» հաղթանակով (1:0)․ հանդիպման միակ գոլը խփել է Իբրահիմ Թորամանը 73-րդ րոպեին[101]։ Պատասխան հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին․ «Շերիֆը» պարտվել է 0:3 հաշվով․ տիրասպոլցիները բոլոր գնդակները բաց են թողել երկրորդ խաղակեսում[102]։ 2007 թվականի սեպտեմբերին ակումբը լքել է ուկրաինացի պաշտպան Օլեգ Գումենյուկը[103], որը հանդես է եկել «Շերիֆում» 2001 թվականից։
2008 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացել է թիմի հիմնական դարպասապահ Սերգեյ Պաշչենկոն, որը երեք տարվա պայմանագիր է կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ։ Նրա փոխարեն «Տիրասպոլից» գնվել է Ստանիսլավ Նամաշկոն, որը դարձել է ակումբի հիմնական դարպասապահը[104]։ Հունվարի 19-ին թիմն անցկացրել է առաջին խաղը Համագործակցության չեմպիոնների գավաթի 2008-ի խաղարկությունում․ «Զենիթի» դեմ խաղն ավարտվել է «Շերիֆի» պարտությամբ 1:3 հաշվով, երկրորդ խաղում տիրասպոլցիները 3:0 հաշվով պարտության են մատնել էստոնական «Լևադիային», իսկ խմբային փուլի վերջին խաղում «դեղնասևերը» 4:0 հաշվով պարտության են մատնել թուրքմենական «Աշխաբադին»[105]։ Տիրասպոլցիները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով և քառորդ եզրափակչում պարտվել են ադրբեջանական «Խազարին» հետխաղյա 11 մետրանոցներով․ հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով[105]։ Թիմը կրկին կարողացել է հաղթել Մոլդովայի առաջնությունում՝ չեմպիոնական տիտղոսների քանակով գերազանցելով «Զիմբրուին»։ 2008 թվականի մայիսի 20-ին «Շերիֆը» 5-րդ անգամ նվաճել է Մոլդովայի գավաթը․ միակ գնդակը եզրափակիչում «Նիստրայի» դարպասը խփել է Իվան Տեստեմիցանուն[106]։ Հունիսի վերջին «Շերիֆից» Բուխարեստի «Դինամո» է տեղափոխվել բրազիլացի Ալբերտո Տիագոյին, որի տրանսֆերը կազմել է 450 000 եվրո[107]։ 2008/09 Չեմպիոնների լիգայում «Շերիֆը» 8-րդ անգամ անընդմեջ կարողացել է հասնել որակավորման երկրորդ փուլին։ Առաջին ընտրական փուլում մոլդովական թիմը հանդիպել է ղազախական «Ակտոբեի» հետ։ Հուլիսի 17-ին կայացած արտագնա խաղն ավարտվել է «Շերիֆի» պարտությամբ (1:0)․ հանդիպման միակ գնդակը 11 մետրանոցից խփվել է 47-րդ րոպեին[108]։ «Դեղնասևերը» տնային խաղում վստահ հաղթանակ են տարել՝ ընդմիջումից հետո խփելով չորս անպատասխան գոլ[109]։ Երկրորդ ռաունդում Մոլդովայի չեմպիոնը հանդիպել է Պրահայի «Սպարտայի» հետ․ տնային հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ չեխական ակումբի[110]։ Պատասխան խաղն անցկացվել է օգոստոսի 6-ին «Լետնա» մարզադաշտում, որտեղ «Սպարտան» հաղթել է երկու անպատասխան գնդակ խփելով, և երկու խաղերի ընդհանուր հաշիվը եղել է 0:3 հաշիվը հօգուտ չեխական թիմի[111]։ Օգոստոսին «Շերիֆից» հեռացել է թիմի լավագույն ռմբարկու բելառուս Ալեքսեյ Կուչուկը, որը տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»[112]։ Սեպտեմբերին «դեղնասևերը» պայմանագիր են կնքել գվինեացի պաշտպան Ջիբրիլ Պայեի հետ[113]։
Համագործակցության չեմպիոնների գավաթի հերթական խաղարկության մեկնարկից առաջ «Շերիֆում» բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Թիմից հեռացել են մոլդովացի խաղացողներ Սերգեյ Ալեքսեևը, Իգոր Պիկուշչակը և Եվգենի Գորոդեցկին, ինչպես նաև ռումինացիներ Դանիել Նեգրուցը և Իոնուց Ռադուն։ Նորեկների թվում են եղել մոլդովացիներ Դմիտրի Ստաժիլան, Ալեքսանդր Սկրիպչենկոն, Յուրի Սինիցկիխը, Վիկտոր Տրուխանովը, Գեորգի Նիկոլոգլոն, Կոնստանտին Մանդրիչենկոն, սենեգալցի Անդրե Դյեդուն և ռուսական արմատներով սերբ Վլադիմիր Վոլկովը[114]։ Բացի այդ, վարձակալությունից «Շերիֆ» են վերադարձել Ալեքսանդր Սուվորովը, Վիտալի Բուլատը և Ալեքսանդր Պաշչենկոն[114]։ Համագործակցության գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Շերիֆը» 4:0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»[115], հաջորդ խաղում 2:1 հաշվով հաղթել է Տաջիկստանի «Ռեգար-ՏադԱԶ»-ին, իսկ խմբային վերջին խաղն անցկացրել է առանց գոլերի «Լևադիայի» դեմ, այդպիսով Մոլդովայի չեմպիոնը C խմբում 7 միավորով գրավել է առաջին տեղը[116]։ Քառորդ եզրափակչում «Շերիֆը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է լատվիական «Վենտսպիլսին», հանդիպման հիմնական ժամանակն անցել է առանց գոլերի։ Ուզբեկական «Պախտակորի» հետ կիսաեզրափակչի խաղը ևս ոչ ոքի է ավարտվել (2:2), և 11 մետրանոցներով տիրասպոլցիները հաղթել են 4:3 հաշվով։ Ղազախական «Ակտոբեի» դեմ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում ևս թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին, արդեն 8-րդ րոպեին 11 մետրանոցից «Շերիֆի» կազմում աչքի է ընկել Ալեքսանդր Սուվորովը, 65-րդ րոպեին ղազախները հավասարեցրել են հաշիվը Յուրի Լոգվինենկոյի գոլի շնորհիվ, հետխաղյա 11 մետրանոցներն ավարտվել են 5:4 հաշվով հօգուտ «Շերիֆի», և այդպիսով ակումբը երկրորդ անգամ կարողացել է նվաճել Համագործակցության գավաթը[117][118]։ Մրցաշարի լավագույն երեք ռմբարկուների թվում ընդգրկվել է Տիրասպոլի թիմ իհարձակվող Ալեքսանդր Երոխինը, որի ընթացքում նա կարողացել է աչքի ընկնել 4 անգամ[119]։ Ապրիլին «Շերիֆի» կիսապաշտպան Բենջամին Բալիման ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով ճանաչվել է Մոլդովայի 2008/09 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[120]։ Մայիսին թիմը նվաճել է Մոլդովայի հերթական գավաթը․ եզրափակչում «Շերիֆը» 2:0 հաշվով հաղթել է Քիշնևի «Դաչիային», որի հետ խաղում գոլերը խփել են Տիրասպոլի թիմի բուրկինացի լեգեոներներ Ֆլորան Ռուամբան և Բենջամին Բալիման[121]։ Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանի խաղարկության երկրորդ ընտրական փուլում «դեղնասևերը» հանդիպել են ֆիննական «Ինտերի» հետ։ Առաջին խաղում «Շերիֆը» խաղացել է հարձակողական ֆուտբոլ, սակայն վտանգավոր պահեր մրցակիցները գրեթե չեն ստեղծել, ընդմիջումից երեք րոպե առաջ 11 մետրանոցից կարողացել է աչքի ընկնել Ալեքսանդր Սուվորովը[122], պատասխան խաղում կրկին նշանակվել է 11 մետրանոց, որն իրացրել է նույն Սուվորովը[123]։ Երկու հանդիպումներում էլ նվազագույն հաղթանակը «Շերիֆին» թույլ է տվել անցնել երրորդ փուլ, որտեղ տիրասպոլցիները հանդիպել են Պրահայի «Սլավիային»։ Տիրասպոլում անցկացված խաղն ավարտվել է առանց գոլերի[124]։ «Էդեն Արենայում» կայացած պատասխան խաղում «Սլավիան» գոլ է խփել հանդիպման 15-րդ րոպեին, սակայն եզրափակիչ սուլիչից առաջ Ժոզե Նադսոնը հավասարեցրել է հաշիվը, և այդպիսով «Շերիֆի» բրազիլացի հարձակվողը հաղթանակ է բերել թիմին արտագնա գոլի կանոնով[125]։ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Շերիֆը» խաղացել է հունական «Օլիմպիակոսի» դեմ։ Տիրասպոլցիները երկու հանդիպումներում էլ պարտվել են, սակայն պատմության մեջ առաջին անգամ հայտնվել են Եվրոպայի լիգայի խմբային փուլում[126]։ «Դեղնասևերը» հայտնվել են H խմբում թուրքական «Ֆեներբահչեի», հոլանդական «Տվենտեի» և ռումինական «Ստյաուայի» հետ[127]։ Սեպտեմբերի 17-ին կայացած մեկնարկային տուրում «Շերիֆը» Բուխարեստի «Ստյաուայի» հետ արտագնա խաղն ավարտել է 0:0 հաշվով[128]։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տնային խաղում «Շերիֆը» պարտվել է թուրքական «Ֆեներբահչեին»․ հանդիպման միակ գոլը խփել է բրազիլացի Ալեքսը[129]։ Հոկտեմբերի 22-ին «դեղնասևերն» առաջին հաղթել են Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում․ հոլանդական «Տվենտեի» դեմ տնային խաղում նախ աչքի է ընկել Բալիման, իսկ հետո արդեն ավելացված ժամանակում երկրորդ գոլը խփել է Ջիմմի Ֆրանսան[130]։ Երկու շաբաթ անց «Գրոլս Վեստե» մարզադաշտում կայացած պատասխան խաղում հոլանդացիները հաղթել են 2:1 հաշվով․ «Շերիֆը» նախաձեռնության տեր է եղել խաղի մեծ մասում, սակայն չի կարողացել վաստակել նույնիսկ մեկ միավոր՝ 89-րդ րոպեին բաց թողնելով վճռորոշ գնդակը[131]։ Նոյեմբերին թիմի ղեկավարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, որում նշվում էր, որ «Շերիֆն» ստիպված է հրաժարվել 2010 թվականի Համագործակցության գավաթին մասնակցելուց[132]։ Դա կապված էր Տիրասպոլի ակումբի՝ Եվրոպայի լիգայի 2009/10 խմբային փուլի հանդիպումներին մասնակցության և թիմի հիմնական կազմի՝ Մոսկովյան մրցաշարին նախապատրաստվելու հնարավորության բացակայության հետ, իսկ համաձայն մրցաշարի նոր կանոնակարգի՝ արգելվում էր ոչ հիմնական կազմ ներկայացնել Համագործակցության գավաթի խաղերին[132]։ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումը Տիրասպոլում տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին․ «Շերիֆն» ու «Ստյաուան» գոլեր են փոխանակել հանդիպման վերջնամասում և հանդիպումն ավարտել են ոչ ոքի (1:1)[133]։ Ստամբուլում կայացած վերջին խաղում Տիրասպոլի ակումբը 0:1 հաշվով պարտվել է «Ֆեներբահչեին», իսկ հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփել է Ուգուր Բորալը։ Հատկանշական է, որ այդ հանդիպումը «Ֆեներբահչեի» կազմում դարձել է վերջինը 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսի համար, որը խաղադաշտ էր դուրս եկել խաղի ավարտից երեք րոպե առաջ[134]։ Արդյունքում Մոլդովայի չեմպիոնը 5 միավորով խմբում գրավել է երրորդ տեղը[135]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ««Շերիֆ» ֆուտբոլային ակումբի պատմությունը». fc-sheriff.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 2,0 2,1 ««Շերիֆը» UEFA կայքում». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Գլխավոր արենա». sheriff-sport.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 13-7-2012-ին.
- ↑ «ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակ». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «IFFHS-ի վարկանիշային աղյուսակ» (անգլերեն). iffhs.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Stadiums in Moldova» (անգլերեն). worldstadiums.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
- ↑ ««Шериф» оформил досрочное чемпионство». fc-sheriff.com. 2014 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Владимир Попов (2006 թ․ մայիսի 11). «Тираспольский ФК «Шериф» — самый титулованный клуб Молдовы». point.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Евгений Баланюк (2011 թ․ դեկտեմբերի 7). ««Шериф» взял капитана». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Йозеф Блаттер поздравил «Шериф» с чемпионством». fc-sheriff. 2014 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Сергей Балев (2012 թ․ սեպտեմբերի 18). «Достойный результат в Бухаресте». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ушёл из жизни Ахмед Алескеров». fc-sheriff.com. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «ФК Шериф Тирасполь». Наш Футбол. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Футбольный клуб «Шериф» отметил 16-летие». RPinform. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Газета «Спорт-Курьер», № 39 (151), 1 июля 1997 г., стр. 6
- ↑ «Ушел из жизни первый тренер "Шерифа" Ахмед Алескеров». moldfootball.com. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Мирон Гойхман. (2012 թ․ նոյեմբերի 2). «Сергей Боровский возглавит молодёжную сборную Казахстана?». sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 «Архив всех розыгрышей Кубка Молдовы». moldfootball.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «RSSSF. Moldova 1998/1999». rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «Moldova - List of Topscorers» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «FC Sheriff — Sigma Olomouc» (անգլերեն). sharkscores.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «RSSSF. Moldova 1999/2000» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «О нас. Спортивный комплекс «Шериф»». sheriff-sport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Шериф. Лига Европы УЕФА 2000/01». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Айзек Окоронкво на просмотре в «Ньюкасле»». ua-football.com. 2002 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Профиль Сергея Перхуна». footballtop.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ ««Шериф» делает ставку на украинских игроков». Спорт-Экспресс. 2001 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ ИНТЕРЛИК (2001 թ․ հունիսի 15). ««Золотой» дубль «Шерифа»». logos.press.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Zimbru-Sheriff 1:3. Протокол» (ռումիներեն). moldova.sports.md. 2001 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Вахтанг Бзикадзе (2012 թ․ հունվարի 5). «Пути и дороги Муджири». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Матч Аракс-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Шериф-Аракс». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Андерлехт-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Матч Шериф-Андерлехт». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 35,0 35,1 «Голоколосов покинул «Шериф»». Український футбол. terrikon.com. 2002 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Кубок Содружества 2002. Группа A. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2002. Группа A. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2002. Группа A. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2002. Четвертьфинал». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Сергей Донец (2002 թ․ հուլիսի 18). «Проливной дождь сорвал церемонию открытия нового стадиона футбольного клуба «Шериф» и едва не сорвал матч этой команды в Лиге чемпионов» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Zhenis push Sheriff to the limit» (անգլերեն). uefa.com. 2002 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Матч Шериф-ГАК». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Матч ГАК-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Малая арена». sheriff-sport.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Кубок Содружества 2003. Группа D. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2003. Группа D. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2003. Группа D. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2003. 1/4 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «В полуфинале Кубка Содружества «Локомотив» проиграл «Шерифу»» (ռուսերեն). Lenta.ru. 2003 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Игорь Киреев (2003 թ․ հունվարի 26). ««Шериф» стал обладателем «Кубка Содружества»». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Кубок Чемпионов Содружества—2003.Финал». football.kulichki.net. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Главным тренером «Шерифа» назначен Игорь Наконечный» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2003 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Moldova 2002/03» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Матч Флора-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Шериф-Шахтёр». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Шахтёр-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «История Академии футбола «Шериф»». academy.fc-sheriff.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Трансферы. Россия. Лето - 2003». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 59,0 59,1 «Суперкубок Молдовы». moldfootball.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 60,0 60,1 ««Шериф» в матчах за Суперкубок Молдовы». fc-sheriff.com. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «CSKA sign Nigerian youngster» (անգլերեն). uefa.com. 2004 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Леонид Кучук назначен главным тренером Салюта». fc-salyut.ru. 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Кубок Содружества 2004. Группа D. 1-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2004. Группа D. 2-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2004. Группа D. 3-й тур». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2004. Группа D». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2004.1/4 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Кубок Содружества 2004.1/2 финала». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Moldova 2003/04» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Кубок Молдовы 2003/2004, Финал». moldfootball.com. 2004 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Трансферы. Россия. Лето - 2004». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Женесс Эш-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Шериф-Русенборг». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Из «Шерифа» в «Химки»». uefa.com. 2005 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Кубок чемпионов Содружества - 2005». КЛИСФ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Кубок чемпионов Содружества 2005». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Слима-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Матч Шериф-Слима». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Партизан-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Матч Шериф-Партизан». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Мирон Гойхман (2005 թ․ օգոստոսի 8). ««Шериф» стал трёхкратным обладателем Суперкубка Молдавии». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ««Шериф» пополнился очередным легионером». Молдавский футбол. 2005 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Кубок чемпионов Содружества 2006». football.kulichki.net. 2006 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Дмитрий Матвеев (2006 թ․ մայիսի 21). «Тираспольский «Шериф» в шестой раз стал чемпионом Молдавии». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «RSSSF. Moldova Cup 2005/06» (անգլերեն). www.rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Матч Пюник-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Матч Шериф-Пюник». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Матч Шериф-Спартак». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Матч Спартак-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «"Шериф": Минус Хуцан, плюс Даду». Молдавский футбол. 2006 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««Шериф» подписал двух бразильцев». Молдавский футбол. 2006 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 92,0 92,1 «Кубок чемпионов Содружества 2007». football.kulichki.net. 2007 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Рэзван Кочиш». fc-rostov.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Двое игроков ФК «Шериф» перешли в ведущие российские футбольные клубы». Новый Регион. 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Владимир Пануш (2007 թ․ հուլիսի 12). ««Шериф» стал лауреатом приза Don Balon». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «RSSSF. Moldova 2006/07» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Владимир Пануш (2007 թ․ մայիսի 15). «Белорусский форвард стал лучшим бомбардиром «Шерифа»». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Дмитрий Матвеев (2007 թ․ հունիսի 7). «Тираспольский «Шериф» стал обладателем Суперкубка Молдавии». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Match Statistics. Sheriff-Rànger's» (անգլերեն). uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Match Statistics. Rànger's-Sheriff» (անգլերեն). uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Матч Бешикташ-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Мирон Гойхман (2007 թ․ օգոստոսի 8). ««Шериф» сделал Бобо». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Футбольный клуб «Шериф» (Тирасполь) расстался с двумя легионерами» (ռուսերեն). Regnum. 2007 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Евгений Баланюк (2008 թ․ փետրվարի 7). «Голкипер «Шерифа» Сергей Пащенко будет выступать за владикавказскую «Аланию»». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 105,0 105,1 «Кубок чемпионов Содружества 2008». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Кубок Молдовы 2007/2008, Финал». moldfootball.com. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ««Динамо» (Бухарест) купило у «Шерифа» Альберто Тиаго». Молдавский футбол. 2008 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Матч Актобе-Шериф». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Матч Шериф-Актобе». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Кладрубски сильнее «Шерифа»». uefa.com. 2008 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «С чешской уверенностью». uefa.com. 2008 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Состав «Кубани» пополнил нападающий «Шерифа» Кучук». championat.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ ««Шериф» подписал защитника из Гвинеи». Молдавский футбол. 2008 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 114,0 114,1 Дмитрий Матвеев (2009 թ․ հունվարի 15). «ФК «Шериф» едет на кубок Содружества обновленным молодым составом». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Кубок Содружества. «Шахтер» — «Шериф» (Тирасполь, Молдова) 0:4». ua-football.com. 2009 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Кубок чемпионов Содружества 2009». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ ««Шериф» стал обладателем Кубка Содружества-2009!». moldova.sports.md. 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ ««Шериф» — чемпион». Свободная пресса. 2009 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Александр Ерохин: «Финал отыграли на морально-волевых»». moldfootball.com. 2009 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Сергей Балев. «Лучшим футболистом Молдавии сезона 2008-2009 годов стал африканец Бенжамин Балима». Новый Регион. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Кубок Молдавии. Финал. «Шериф» победил «Дачию»». sports.ru. 2009 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ««Шериф» взял Турку». uefa.com. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Стабильный «Шериф»». uefa.com. 2009 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «В Тирасполе не дожали». uefa.com. 2009 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Последнее слово Надсона». uefa.com. 2009 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Александр Виноградов (2009 թ․ օգոստոսի 27). «Тираспольский «Шериф» вылетел из «Лиги чемпионов»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Лига Европы УЕФА 2009/10. Группа H». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Первое очко «Шерифа»». uefa.com. 2009 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Алекс расстроил Тирасполь». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Твенте» не ответил». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Стоп для Стоха не сработал». uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 132,0 132,1 ««Кубок Содружества-2010» пройдет без «Шерифа»». Молдавский футбол. 2009 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Никому не нужная ничья». uefa.com. 2009 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Шериф» сложил оружие». uefa.com. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Лига Европы 2009/10. Группа H». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ակումբի Պաշտոնական կայքը (ռուս.)(անգլ.)(իսպ.)(ֆր.)
- Ակումբի Պաշտոնական էջը Facebook-ում (ռուս.)
- Ակումբի Պաշտոնական էջը twitter-ում (ռուս.)
- «Շերիֆի» ֆուտբոլի ակ0ադեմիայի պաշտոնական կայքը (ռուս.)(անգլ.)
- «Շերիֆի» սպորտային կոմպլեքսի պաշտոնական կայքը (ռուս.)(անգլ.)a(ռում.)
- «Շերիֆը» UEFA.com կայքում (ռուս.)
- «Շերիֆը» Transfermarkt.de կայքում (գերմ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիֆ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
apo