Պիետրո Քուչուկյան (հունվարի 18, 1940(1940-01-18), Արկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալահայ գրող և վիրաբույժ։ Նա նաև Բարեպաշտ հայերի միջազգային կոմիտեի նախագահն է և «Բարեպաշտ այգիներ» համաշխարհային կոմիտեի համահիմնադիրը։ Համագործակցում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի հետ, «Հիշողությունը ապագան է» կոմիտեի հիմնադիրն է, որը հովանավորում է հայկական մշակութային նախագծերը[1]։

Պիետրո Քուչուկյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1940(1940-01-18) (84 տարեկան)
ԾննդավայրԱրկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Հայաստան
ԿրթությունՊադովայի համալսարան
Մասնագիտությունակնարկագիր և վիրաբույժ
 Pietro Kuciukian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով հայ Պիետրո Քուչուկյանը ծնվել է Իտալիայի Տրենտո նահանգի Արկո քաղաքում[1]։ Քուչուկյանների ընտանիքը ծագումով Օսմանյան կայսրության Սեբաստիայի շրջանից էր[2]։

Նրա հայրը՝ Իգնատիոն, տասներկու տարեկանում հայր Անտոնի կողմից ուղարկվել է Իտալիա՝ փրկվելու Հայոց ցեղասպանությունից[3]։ Իգնատիոն ի վերջո գնացել է Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզի՝ կրթություն ստանալու։ Կրթությունը շարունակել է Թուրինում, որտեղ ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Իգնատիոն իր առաջին աշխատանքը որպես բժիշկ և ռադիոլոգ ստացել է Տրենտոյում, որտեղ նա անցկացրել է կյանքի մնացած մասը։ Ինչպես իր հայրը, Պիետրո Քուչուկյանը սովորել է Վենետիկի ափերի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան դպրոցում[3]։ Նա իր կրթությունը շարունակել է Պադովայի համալսարանում և 1964 թվականին ստացել է բժշկության և վիրաբուժության մասնագետի աստիճան[2]։

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նա գնացել է աղետի գոտի՝ օգնելու կարիքավորներին։ Քուչուկյանն աշխատել է Սպիտակում պոլիկլինիկա և Ստեփանավանում երկու դպրոց ստեղծելու ուղղությամբ[3]։

2006 թվականի հոկտեմբերի 26-ին Քուչուկյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Միլան)[1][2][4]։

Այժմ նա Հայաստանի դեսպանության անունից ղեկավարում է Իտալիա-Հայաստան հարաբերությունները[3]։

Ճանաչում խմբագրել

2003 թվականի հունվարին Միլանի քաղաքապետարանը նրան պարգևատրել է «Ambrogino d'Oro»-ով՝ քաղաքի բարձրագույն պաշտոնական ճանաչմամբ՝ «Բարեպաշտները հայերի համար» հետազոտության մեջ իր գործունեության համար[3]։

2006 թվականին Միլանի նահանգապետից ստացել է «Երախտագիտության ոսկե մեդալ»՝ Հայաստանում Ցեղասպանության թանգարանում և հուշահամալիրում կատարած աշխատանքի համար[2]։

Գրքեր խմբագրել

  • Le terre di Nairi, viaggio in Armenia, Guerini, Milan 1994, 88-7802-543-7
  • Viaggio tra i cristiani d’oriente, Guerini, Milan 1997, 88-7802-734-0
  • Dispersi, viaggio fra le comunità armene nel mondo, Guerini, Milan 1998, 88-7802-954-8
  • Voci nel deserto. Giusti e testimoni per gli armeni, Guerini, Milan 2000, 88-8335-167-3
  • Il Giardino di tenebra. Viaggio nel Nagorno Karabgh, Guerini, Milan 2003, 88-8335-413-3
  • La terza Armenia. Viaggio nel Caucaso post-sovietico, Guerini, Milan 2007, 88-8335-846-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Pietro Kuciukian». Ara Pacis Initiative. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Pietro Kuciukian». Gariwo (Italian). Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Biography of Pietro Kuciukian» (PDF). Commune of Mirano (Italian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Իտալիա - Երկկողմ հարաբերություններ». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Քուչուկյան» հոդվածին։