Բացել գլխավոր ցանկը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարան Երևանում, ՀՀ ԳԱԱ գիտամշակութային հաստատություն. կազմակերպվել է 1995 թվականի մարտին։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թվականներին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն ևն։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը 19.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրված է1995
Կոորդինատներ: 40°11′6.76″ հս․ լ. 44°29′13.96″ ավ. ե. / 40.1852111° հս․. լ. 44.4872111° ավ. ե. / 40.1852111; 44.4872111
Կայքgenocide-museum.am/arm/history-museum.php

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը բացվել է 1995 թվականի ապրիլին: Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավարևմտյան անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյան, Լ. Մկրտչյան), որով ամբողջացել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը։ Հիմնադիր տնօրեն՝ Լ. Բարսեղյան։

 
Թանգարանի ցուցանմուշներից մեկը

ՇինությունըԽմբագրել

Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակին։ Օղակաձև շենքը երկհարկանի է։ Ճարտարապետական հորինվածքի կենտրոնը ներքին բակն է, որի շուրջը խմբավորված են թանգարանի հիմնական տարրերը՝ նախասրահն ու ցուցասրահները։ Ցուցասրահները, որ տեղավորված են երկրորդ հարկում, երեքն են՝ ներածական սրահ, ցեղասպանության սրահ, խորանասրահ։ Ներքին բակի կենտրոնում տապանի տեսքով քարե մեծադիր (8 մ x 3 մ) խաչքարն է (քանդակագործ Ֆ. Առաքելյան)։

ՆյութերԽմբագրել

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հասարակայնության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ։

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։