Պիետարսաարի

քաղաք Ֆինլանդիայում

Պիետարսաարի[2][3] (ֆիններեն՝ Pietarsaari), կամ Յակոբստադ (շվեդ.՝ Jakobstad), քաղաք և մունիցիպալիտետ Ֆինլանդիայի արևմուտքում՝ Բալթիկայի Բոտնիկ ծոցի ափին՝ Օստրոբոտնիա նահանգում։ Յակոբստադի բնակչությունը 19 673 մարդ է (2007 հուլիս)։

Պիետարսաարի
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՕստրոբոտնիա
Մակերես88,52 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Մասն էSwedish-speaking Ostrobothnia?
Ձևավորում1652
Անվանված էJacob De la Gardie?
Քարտեզ
Քարտեզ

Շվեդերենը մայրենի լեզու է քաղաքի բնակչության մոտ 56%-ի համար, ֆիններենը՝ 40%-ի։

Պատմություն խմբագրել

Քաղաքն անվանվել է շվեդ ռազմական և պետական գործիչ Յակոբ Պոնտուսոն Դելագարդիի (1583-1652) պատվին։

Յակոբստադը քաղաքային իրավունքներ է ստացել 1652 թվականին՝ Շվեդիայի թագուհի Քրիստինայի օրոք։ 1714 թվականին ռուսական զորքերը այրել են քաղաքը[4]։

1809-1917 թվականներին եղել է Ռուսական կայսրության կազմում։ Քաղաքը այրվել է 1835 թվականին։ Ղրիմի պատերազմի ժամանակ քաղաքի առևտրային նավահանգիստը՝ այնտեղ խարսխված նավերով, ամբողջովին ավերվել է։ 1905 թվականի Առաջին ռուսական հեղափոխության ժամանակ քաղաքում տեղի են ունեցել սոցիալիստների ցույցեր։

Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը գտնվում էր սպիտակամորթներից վերահսկվող տարածքում և ուներ հրետանային դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը մեկ անգամ ենթարկվել է խորհրդային ավիացիայի հարձակմանը, որի ժամանակ զոհվել է մի քանի մարդ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության վիճակագրությունը 1999-2017 թվականներին․

Տարի Թիվ
1999 19 730
2000 19 636
2001 19 519
2002 19 457
2003 19 431
2004 19 467
2005 19 521
2006 19 557
2007 19 569
2008 19 667
2009 19 627
2010 19 656
2011 19 623
2012 19 680
2013 19 633
2014 19 655
2015 19 436
2016 19 377
2017 19 379

Քույր քաղաքներ խմբագրել

  Ասքեր, Նորվեգիա
  Ռուդերսդալ, Դանիա
  Բյունդե, Գերմանիա
  Գարդաբայր, Իսլանդիա
  Ջեյմսթաուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  Սյոդերամն, Շվեդիա
  Էսլյով, Շվեդիա
  Յուրմալա, Լատվիա

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. Норвегия, Швеция, Финляндия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 50—51. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 281.
  4. «Якобстад». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետարսաարի» հոդվածին։