Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Կարապետի Այվազյան (դեկտեմբերի 31, 1922(1922-12-31)[1][2], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 3, 2009(2009-03-03)[3], Երևան, Հայաստան), հայ խորհրդային այգեգործ, սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։ ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1989)։ ՀԳԳԱ ակադեմիկոս (1994), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)։ Ղրիմի մարզի վաստակավոր խաղողագործ և պտղաբույծ (1958)։

Պետրոս Այվազյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1922(1922-12-31)[1][2]
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմարտի 3, 2009(2009-03-03)[3] (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունայգեգործ, ընտրասերիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1][2]
Գործունեության ոլորտխաղողագործություն[1]
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1960)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան[1]
ԺՏՆՑ ոսկե մեդալ[1]
Անանիա Շիրակացու մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Վաչագան Այվազյան

Գ. Պ. և Վաչագան Այվազյանների հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 31-ին, Գանձակում։ 1950 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965 թվականից ղեկավարել է նույն ինստիտուտի այգեգործության և գինեգործության ամբիոնը[4]։

Հետազոտություններ խմբագրել

Մշակել է ընտրասերման աշխատանքների արագացման, պատվաստման ժամանակ մերձազգակցական ժառանգականության (աֆֆինիտետ) բարձրացման, թփերի արագ ձևավորման, բերքատու վազերի էտի մեթոդներ։ ՀԽՍՀ-ում կիրառել է խաղողի վազի երկար էտը։ Ստացել է խաղողի 38 նոր սորտ։

Այվազյանը 1953–1962 թվականներին Ուկրաինայում ստացել է խաղողի 7 փոփոխակներ։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ մեծ ոսկե (1961)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր ոսկե (1958), երկու մեծ արծաթե (1957), երեք բրոնզե (1957, 1958, 1959)
  • Անանիա Շիրակացու մեդալ (2002)

Երկեր խմբագրել

  • Խաղողագործություն, Երևան, 1975։
  • Օգնություն խաղողագործին, Երևան, 1983։
  • Խաղողագործության, խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներ, Երևան, 2003 (համահեղինակ)[5]։
  • Селекция виноградной лозы, Киев, 1960 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Գյուղատնտեսական հանրագիտարան, էջ 1044
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Խաղողագործության, խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներ, Պետրոս Այվազյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Այվազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348