Պետեր Գրունբերգ
Պետեր Գրունբերգ (գերմ.՝ Peter Andreas Grünberg, մայիսի 18, 1939[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[3][4] - ապրիլի 7, 2018[5][6][3][…], Jülich, Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6])[15], գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Քյոլնի համալսարանում։ Նրա ամենահայտնի հայտնագործությունն է հսկայական մագնետոդիմադրության էֆեկտը (ՀՄԴԷ), որի համար նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 2007 թվականին (համատեղ Ալբեր Ֆերտի հետ)[16]։
Պետեր Գրունբերգ Peter Andreas Grünberg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1939[1][2][3][…] Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[3][4] |
Մահացել է | ապրիլի 7, 2018[5][6][3][…] (78 տարեկան) Jülich, Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն[8] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կյոլնի համալսարան, Կարլտոնի համալսարան, Research Centre Jülich? և Gwangju Institute of Science and Technology? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա[3] և Նոբելյան մրցանակ[3] |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա և Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste? |
Ալմա մատեր | Դարմշտադտի տեխնիկական համալսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Կյոլնի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3] |
Գիտական ղեկավար | Stefan Hüfner? |
Պարգևներ | |
Հայր | Theodor Grünberg? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Գրունբերգի ընտանիքը վերաբնակեցվելով Գերմանիա բնակություն է հաստատել Լաուտերբախ քաղաքում։ 1959 թվականին Գրունբերգը հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել Աբիտուր համալսարան։ Սկսած 1962 թվականից նա սովորել է Ֆրանկֆուրտի համալսարանում և Դարկշտադի տեխնիկական համալսարանում։ 1966-ից 1969 թվականները Գրունբերգը անցել է ասպիրանտուրա պրոֆեսոր Շտեֆան Գյուֆների մոտ «Որոշ հազվագյուտ նռնաքարերի սպեկտրոսկոպիկ հետազոտությունները» թեմայով և պաշտպանել է դիսերտացիան 1969 թվականին, ստանալով դոկտորական կոչում։
Այնուհետև երեք տարի նա անց է կացրել Օտտավայի Կառլտոնի համալսարանում։ 1972 թվականից նա սկսել է աշխատել որպես գիտաշխատող Յուլիխի հետազոտական կենտրոնում։ 2004 թվականին անցել է թոշակի, սակայն դրանից հետո էլ շարունակել է աշխատել Յուլիխի հետազոտական կենտրոնի պինդ մարմնինների էլեկտրոնային առանձնահատլությունների բաժնում որպես հրավիրված գիտնական։
ԱշխատանքԽմբագրել
Գրունբերգը առաջիններից մեկն էր, որ զբաղվում էր բարակ թաղանթների մագնիսական հատկությունների հետազոտությամբ։ Այս հետազոտությունների ասպարեզը ուսումնասիրում է նյութերի սպինային հատկանիշները և կոչվում է սպինոտրոնիկա։ Հետազոտությունների արդյունքները թույլ տվեցին ստեղծել չափերով ավելի փոքր սարքեր։
1986 թվականին Գրունբերգը հայտնաբերեց երկաթի և քրոմի շերտերի միջև հակա ֆերո-մագնիսական կապը։ 1987 թվականի վերջում Գրունբերգը, համարյա միաժամանակ Ալբեր Ֆերտի հետ հայտնաբերեց հսկայական մագնետոդիմադրության էֆեկտը, որի շնորհիվ 1990-ականների վերջում հնարավոր եղավ կտրուկ ավելացնել կոշտ մագնիսական սկավառակե կուտակիչների տարողությունը։ 2007 թվականի դրությամբ կարդացող/գրող գլխիկների մեծ մասի աշխատանքի սկզբունքը հիմնվում է այս էֆեկտի վրա։ Համարվում է, որ այս հայտնագործությունը սպինոտրոնիկայի ծնունդն է[17][18]։ Պատենտների կիրառման համար ստացած արտոնագրերի գումարները փոխանցվում է Յուլիխի համալսարանի հաշվին, և կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։
ՄրցանակներԽմբագրել
- Ջեյմս ՄակԳրուդիի մրցանակ (1994)
- Եվրոֆիզիկա մրցանակ (1997)
- Վոլֆի ֆիզիկայի մրցանակ (2006/7)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2007)
- Ճապոնիայի մրցանակ (2007)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Noted German physicist Peter Grünberg dies — Deutsche Welle, 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Curriculum Vitae Peter A. Grünberg
- ↑ Physics of the iPod awarded Nobel Prize // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2007. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Gobierno de Canarias 100 EMINENTES CIENTÍFICOS CRISTIANOS QUE CAMBIARON EL MUNDO
- ↑ The Nobel Prize in Physics 2007 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 11,0 11,1 http://www.pro-physik.de/details/physiknews/10975383/Zum_Tod_von_Peter_Gruenberg.html
- ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_343/oceneni-mesta.aspx
- ↑ https://www.uni-saarland.de/universitaet/portraet/freunde/ehren/promotionen/nat-tech.html
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
- ↑ German physics Nobel laureate Peter Gruenberg dead at 78 AFP.com
- ↑ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 2007 թվական(անգլ.)
- ↑ Handbook of spin transport and magnetism։ Tsymbal, E. Y. (Evgeny Y.), Zutic, Igor.։ Boca Raton, Florida: CRC Press։ 2012։ ISBN 9781439803776։ OCLC 756724063
- ↑ Chappert Claude, Fert Albert, Dau Frédéric Nguyen Van (2007)։ «The emergence of spin electronics in data storage»։ Nature Materials (անգլերեն) 6 (11): 813–823։ Bibcode:2007NatMa...6..813C։ ISSN 1476-4660։ PMID 17972936։ doi:10.1038/nmat2024
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրություն Յուլիխի հետազոտական կենտրոնի կայքում (գերմ.)
- Գրունբերգի հոդվածը Ֆիզիկական գիտությունների հաջողություններ ամսագրում, նկարագրվում է ՀՄԴԷ (անգլ.)
- Պ. Ա. Գրունբերգ։ «Սպինային ալիքներից հսկայական մագնետոդիմադրություն և այլն»։ Նոբելյան դասախոսություն, Ֆիզիկական գիտությունների հաջողություններ, հատոր 178, թողարկում 12, դեկտեմբեր 2008