Պետեր Բերենս
Պետեր Բերենս (գերմ.՝ Peter Behrens,ապրիլի 14, 1868[1][2][3][…], Համբուրգ, Հյուսիսգերմանական միություն[4][5] - փետրվարի 27, 1940[4][6][1][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), 20-րդ դարի ամենանշանավոր գերմանացի ճարտարապետներից մեկը, մոդեռնի ներկայացուցիչ։ Հայտնի է նկարչության, ճարտարապետության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտներում կատարած իր աշխատանքներով։ Մեծ ներդրում է ունեցել դարասկզբին ձևավորվող նոր ճարտարապետական և դիզայնի դպրոցների կայացման գործում։ Համարվում է մոդեռն օբյեկտիվ ճարտարապետության և մոդեռն ինդտուստրիալ դիզայնի ուղղությունների հիմնադիր[9]։
Պետեր Բերենս գերմ.՝ Peter Behrens | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Համբուրգ, Հյուսիսգերմանական միություն[4][5] |
Մահացել է | փետրվարի 27, 1940[4][6][1][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Academy of Fine Arts, Karlsruhe? (1887)[7], Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1892)[7] և Christianeum? |
Աշխատավայր | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա[7] և Kunstgewerbeschule Düsseldorf?[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Eduard-Müller-Krematorium?, Haus Wiegand?, Mannesmann-Haus?, AEG’s Turbine factory?, AEG-Montagehalle für Großgeräte?, AEG-Kleinmotorenfabrik?, Neue Fabrik für Bahnmaterial? և Q115690844? |
Անդամություն | Գերմանական Վերկբունդ |
Ազդվել է | Albert Neuhuys?[8][8] |
Peter Behrens Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿրթությունը և նախնական գործունեությունը
խմբագրելԲերենսը ծնվել է 1868 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ 1886-1889 թվականներին սովորել է Համբուրգի Կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ընդունվել է Կարլսրուե քաղաքի Արվեստների դպրոց։ Իր ուսումը Բերենսն ավարտել է Դյուսելդորֆ քաղաքի Արվեստի ակադեմիայում։
1890 թվականից սկսած աշխատել է Մյունխենում, որպես գրաֆիկական նկարիչ։ Մյունխենում նա միանում է յուգենդսթիլ շարժմանը։ 1893 թվականին նա դառնում է Մյունխենյան սեցեսիայի հիմնադիրներից մեկը։
Բերենսը պատրաստում է փորագրություններ, գունազարդ պատկերներ, գրքերի երեսներ և արհեստագործակական այլ իրեր։ Նրա բոլոր աշխատանքները համապատասխանում էին նորարար մոդեռն ոճին։ 1897 թվականին Բերենսը սկսում է համագործակցել Հերման Օբթրիսթի, Ավգուստ Էնֆելի, Բրունո Պաուլի, Ռիխպարդ Ռիմարշմիտդի և Բերնարդ Պանկոկի հետ։ Նրանք միասին հիմնադրում են «Դեկորատիվ֊կիրառական արվեստների միացյալ արհեստանոցներ» (գերմ.՝ Vereinigte Werkstätten für Kunst und Handwerk ) ընկերությունը, որն արտադրում է ձեռագործ կիրառական իրեր։
1898 թվականին Բերենսը բեռլինյան «Պան» ամսագրի դիզայն է մշակում և ներկայացնում կահույքի դիզայնի իր առաջին նախագծերը։
1899 թվականին Մեծ Դուքս Էրնստ Լյուդվիգ Հեսսե֊Դարմշտադտը հրավիրում է Բերենսին Մատիլդենհուհեյում (գերմ.՝ Mathildenhöhe ) տեղակայված արվեստագետների համայնք։ Բերենսը տեղափոխվում է Դարմշտադտ։ Այնտեղ Բերենսը նախագծում է իր առաջին շինությունը և սեփական կացարանը։ Լինելով ամբողջական արվեստի գործ՝ Հաուս Բերենսը(գերմ.՝ Haus Behrens) իրական իրարանցում է առաջացնում։ Բերենսը ինքնուրույն է մշակում տան ճարտարեպտությունը, ինտերիերը, կահույքի դասավորությունը և տեսքը։
1901-1902 թվականներին Բերենսը դասավանդում է Դյուսելդորֆի Արհեստների դպրոցում։ 1903 թվականին նա լքում է Մատիլդենհուհեն։ 1907 թվականին նա ստանձնում Դյուսելդորֆի Արհեստների դպրոցի տնօրնեի պաշտոնը։
Ինդուստրիալ ճարտարապետության հիմնադիր
խմբագրել1906 թվականին Բերենսը գովազդի նախագծման պատվեր է ստանում Համընդհանուր էլեկտրական ընկերությունից(ՀԷԸ)(գերմ.՝ Allgemeine Elektricitäts-Gesellschaft (AEG))։ Բերենսը դառնում է ընկերության գեղարվեստական գծով խորհրդատուն։ Նա աշխատում է մի շարք նախագծերի վրա։ 1908-1909 թվականներին նա կառուցում է ՀԷԸ տուրբինների գործարանի շենքը Բեռլինում։ Բերենսը բնակարաններ է նախագծում ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Նա անձամբ է մշակում բնակարաններում տեղադրված կենցաղային և էլեկտրական սարքավորումների դիզայնը, ստանդարտացնում է նրանց դետալների ձևերը և ռացիոնալիզացնում է արտադրության ընթացքը։ Զուգահեռաբար նա աշխատում է ընկերության վաճառքի սրահների կառուցման և ապրանքային կատալոգների և գնացուցակների ստեղծման ուղղությամբ։ Բերենսը պատմության մեջ առաջին անգամ օգտագործում է դիզայնը, որպես միասնական կորպորատիվ ինքնություն և մշակույթի կերտման գործիք։ ՀԷԸ և Բերենսի համագործակցությունը ավարտվում է 1914 թվականին։
1907 թվականին Բերենսը միանում է Պետեր Բրուքմանի, Յոզեֆ Օլբրիխի, Ֆրից Շումախերի, Ռիխարդ Ռիմերշմիդի և Հերման Մուտիզիոսի հետ և հիմնադրում է Գերմանական աշխատանքային միությունը(գերմ.՝ Deutscher Werkbund)։ Կազմակերպությունը ցանկանում էր մեկտեղել անհատական արհեստվարժությունը և արդյունաբերական ստանդարտացված արտադրությունը, ինչը թույլ կտար ստանալ ձեռագործ իրերի որակ ունեցող զանգվածային արտադրանք։
Նույն 1907 թվականին Բերենսը իր ճարատարապետական ընկերությունն է հիմնադրում Բեռլինում։ Վալտեր Գրոպիուսը (մինչև 1910 թվական), Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն (1908-1911), լը Կորբյուզիեն (1910-1911) աշխատում էին այդ ընկերությունում։ Ընկերությունը չափազանց արդյունավետ գործունեություն է ծավալում։ Պատրաստվում է Գերմանիայի դեսպանատան նախագիծը Սանկտ Պետերբուրգում (1911-1912), կառուցվում է IG Farben ըներկության գործարանային համալիրը։ Նորթհեմփթոնում կառուցվում է միջազգային մոդեռնի ոճում նախագծված առաջին բնակելի շինությունը։ Բերենսը ստեղծում է ճենապակե, ապակե իրեր և նախշազարդ լինոլեում հատակներ տարբեր գրասենյակների և ընկերությունների համար։ Նրա վերջին նախագծերից մեկը պետք է լիներ ՀԷԸ գլխամասային գրասենյակը Բեռլինում։ Բերենսը շարունակում էր իր դասախոսական գործունեությունը։ 1922-1936 թվականներին նա գլխավորում է ճարտարապետության բաժինը Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում։ Նա նաև հանդիսանում էր Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնի վարիչը։
Պատկերասրահ
խմբագրել-
Հաուս Բերենսը, Դյուսելդորֆ
-
ՀԷԸ տուրբինների գործարանի շենքը, Բեռլին
-
Պետերբուրգում Գերմանիայի նախկին դեսպանատան շենքը
-
Hoechst AG ընկերության ադմինիստրատիվ մասնաշենքի արտաքին տեսքը, Մայնի Ֆրանկֆուրտ
-
Hoechst AG ընկերության ադմինիստրատիվ մասնաշենքի ներքին տեսքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Peter Behrens (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Peter Behrens — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Беренс Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Other Interface
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Encyclopaedia of Architects, Vienna 1770–1945 (գերմ.)
- ↑ 8,0 8,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Պետեր Բերենսի կենսագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բերենս» հոդվածին։ |