Պարիլյակ բարձր

բույսերի տեսակ
Պարիլյակ բարձր
Պարիլյակ բարձր
Պարիլյակ բարձր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Smilacaceae)
Ցեղ Smilax
Տեսակ Պարիլյակ բարձր (S. aspera)
Միջազգային անվանում
Smilax aspera

Պարիլյակ բարձր (լատին․՝ Smilax excelsa), շուշանազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, փաթաթվող, երկտուն մինչև 20-25 մ երկարությամբ ցողունով ծածկասերմ բույս, որը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բույսն ունի կառչող, անկյունավոր, մոխրագույն ցողուններ, որոնք հասնում են մինչև 20-25 մ երկարության։ Դրանք ծածկված են խիստ ամուր, ուղիղ, սուր, դեպի ներքև ուղղված փշերով, որոնց երկարությունը հասնում է 0,5-0,8 սմ։ Տերևներն ամբողջաեզր են, կարճ կոթուններով, սրտաձև հիմքով, կլորավուն կամ եռանկյուն ձվաձև, 6-8,5 սմ երկարությամբ և 4-8 սմ լայնությամբ, աղեղնաձև ջղավորությամբ, տերևակոթունի հիմքում երկուական բեղիկներով, որոնց միջոցով ամրանում է հենարանին։ Հովանոցանման ծաղկաբույլերը կազմված են 4-10 կանաչասպիտակավուն ծաղիկներից։ Պտուղը կարմիր, գնդանման հատապտուղ է՝ մինչև 1 սմ տրամագծով։ Խոնավասեր է և լուսասեր։ Արմատներում մեծ քանակությամբ սապոնին է պարունակում։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են որպես ձնեբեկ։ Ծաղկում է մայիս-հւնիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին[1]։

Տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Աճում է խոնավ գետահովտային անտառներում՝ հաճախ անանցանելի դարձնելով դրանք։ Հանդիպում է նաև թփուտներում, անտառների եզրերին։ Զանգվածային կարգով տարածված է Արևմտյան Հարավային Կովկասում, կոլխիդյան անտառներում։ Հայաստանում հանդիպում է Աղստև (Իջևան-Այգեհովիտ) և Դեբեդ (Ախթալա-Բագրատաշեն) գետերի ստորին հոսանքներում՝ ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա։ Բազմանում է արմատային մացառներով և սերմերով։ Ջերմասեր է, ցրտահարվում է -25°–ից ցածր սառնամանիքների դեպքում[2]։

Նկարագրություն խմբագրել

Մերկ փշոտ ցողուններով, փաթաթվող կամ սողացող երկտուն թուփ է։ Կոճղարմատն ամուր է, երկար և սողացող։ Հերթադիր և լայն ձվաձև տերևները վերին մասում սրացած են, իսկ ցանցաջիղ, 1-1,5 սմ երկարությամբ կոթերը հիմքի մոտ երկու ոլորված բեղիկներով են։ Կիսահովանոցներում 4-10-ական հավաքված ծաղիկները կանաչավուն են, հատապտուղը՝ կարմիր և գնդաձև[3]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այրում, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Այգեհովիտ, Ախթալա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական, Արևելյան Հարավային Կովկասը, միջերկրածովյան ավազանը, Ղրիմը, Անատոլիան, Սիրիան և Հյուսիսային Իրանը[3]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500-1000 մ բարձրությունների վրա, խոնավ անտառներում և գետերի երկարությամբ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[3]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 50 կմ²-ից պակաս է։ Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում է մարդածին զգալի ճնշման։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[3]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պարիլյակ բարձր». mnp.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  2. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պարիլյակ բարձր
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարիլյակ բարձր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարիլյակ բարձր» հոդվածին։