Պաուլ Կամերեր (անգլ.՝ Paul Kammerer, օգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - սեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[3][1][2], Puchberg am Schneeberg, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի կենդանաբան։ Հայտնի է այն փորձերի շնորհիվ, որոնցով փորձել է բազմացնել երկկենցաղներին այնպիսի միջավայրում, որը չի համապատասխանում նրանց բնական միջավայրի պայմաններին։ Կամերերն ուսումնասիրել է այդպիսի ներգործության էֆեկտները ստացվող սերնդի վրա` նպատակ ունենալով ապացուցել առկա նախանշանների ժառանգման լամարկիզմի տեսությունը[4]։ Այս փորձերի արդյունքները ճանաչվել են կեղծված կամ պարզապես սխալ[5][6]։

Պաուլ Կամերեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էսեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[3][1][2] (46 տարեկան)
Մահվան վայրPuchberg am Schneeberg, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունկենդանաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Paul Kammerer Վիքիպահեստում

«Նեյչր» (անգլ.՝ Nature) գիտական ամսագրում նրա փորձերի արդյունքների կեղծումն ապացուցելուց վեց շաբաթ անց Կամերերը ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[7]։

ԿենսագրությունԽմբագրել

Պաուլ Կամերերը ծնվել է 1880 թվականի օգոստոսի 17-ին Վիեննայում[8]։

1904 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, որտեղ հետագայում դասավանդել է փորձարարական կազմաբանություն[9]։

1902-1923 թվականներին աշխատել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում[10]։

ՓորձերԽմբագրել

Իր փորձերում Կամերերը բազմացրել է տարբեր երկկենցաղների նրանց համար ոչ բնորոշ պայմաններում։ Այսպես, պրոտեյները (լատ.՝ Proteidae), որոնք ապրում էին քարանձավներում, փորձերի արդյունքում վերադարձվում էին լուսային միջավայր։ Դրա արդյունքում նրանց տեսողությունը զգալիորեն բարելավվում է իրենց բնական վիճակից, իսկ մաշկը ստանում է ավելի մուգ գույն։ Կենդանածնության փոխարեն նրանք սկսել են ձվադրում կատարել։ Կամերերը այս նշանները, որոնք դրսևորվում էին արտաքին միջավայրի ներգործությամբ, համարում էր ժառանգական։ Սակայն իրականում այդ օրինակը ոչ ժառանգական մոդիֆիկացված փոփոխություն էր[6]։

Հրային սալամանդրաների հետ կատարած իր փորձերում Կամերերը թրթուրներ է աճեցրել տարբեր գունավորումների սուբստրատներում, և նրանք, կախված սուբստրատի գունավորումից, ձեռք են բերել կա'մ կարմիր, կա'մ սև գույն։ Հետագա սերունդներում այդ էֆեկտն ուժեղացել է։ Սակայն Կեմերերի կողմից նման փոփոխությունների (իրականում դրանք նույնպես հանդիսանում էին մոդիֆիկացիոն փոփոխականությամբ) մեկնաբանությունը` որպես ձեռքբերովի նշանների ժառանգում, փորձի կառուցման մեթոդական սխալների արդյունք էր. օգտագործվում էին գենետիկորեն տարաբնույթ էակներ և դրան հետևող «անգիտակցական արհեստական ընտրություն»[6][4][11]։

1920-ական թվականներին Կամերերը քննադատության է արժանացել ինչպես իր քաղաքական հայացքների, այնպես էլ իր այդ փորձերի համար։ Նրա ելույթները ԱՄՆ-ի մի շարք առաջնակարգ համալսարաններում տարակուսանքի ու քննարկումների բուռն ալիք են բարձրացրել ԶԼՄ-ներում, որից նա մշտապես ստիպված էր պաշտպանվել[12][13]։

1926 թվականին Կամերերը խորհրդային կառավարության հրավերով, որը հաշվի էր առել Կամերերի սոցիալիստական հայացքները, մտադրված էր ընդմիշտ հաստատվել ԽՍՀՄ-ում և աշխատել Կոմունիստական ակադեմիայի իր սեփական լաբորատորիայում[13]։ Ահա ինչ է գրում այդ մասին խորհրդային և ամերիկացի կենսաբան, գենետիկ Վալերի Սոյֆերը.

Այդ պահին նրա մտերիմ և վստահությունը վայելող լաբորանտը կասկածվել է խաբեբայության մեջ։ Նրա ձեռքը բռնել են տառացիորեն այն պահին, երբ վերջինս վանդակում սև ավազին նստած խեղճ սալամանդրի մաշկի տակ թանաք է ներարկել։ «Ճիշտ ժառանգականությամբ» հանելուկներով արկղիկը բացահայտվում է։ Խաբեբայությունների մեջ մեղադրանքի ստվերը բնականաբար ընկնում է նաև Կամերերի վրա։ Իրավիճակի բարոյական հարվածից խիստ ազդվելով` նա կյանքին վերջ է դրել ինքնասպանությամբ[14]:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Պաուլ Կամերերը Վիեննայի համալսարանում կենդանաբանություն ուսումնասիրելու հետ միաժամանակ Վիեննայի կոսերվատորիայում կոնտրապունկտ է սովորել Ռոբերտ Ֆուքսի մոտ, սակայն գիտության նկատմամբ հետաքրքրությունը գերակշռել է։
  • Կամերերի կիրքը եղել է համընկնումների հավաքագրումը։ Նա «Սերիաների օրենք» (գերմ.՝ Das Gesetz der Serie) գիրք է տպագրել, որում թվարկել է համընկնումների մոտ 100 պատմություն. դրանք նրան հանգեցրել են սերիականության տեսության ձևակերպմանը։ Նա աքսիոմի պես հռչակել է, որ ալիքների հետ կապված բոլոր իրադարձությունները սերիական են։ Այդ ուժերն են առաջացնում այն երևույթը, որը մենք ընդունում ենք որպես գագաթնակետեր, այսինքն` իրադարձությունների խումբն ու համընկնումները։ Կամերերը, օրինակ, հայտնի էր նրանով, որ զբոսայգիներում գրառում էր անցորդների թիվը, հովանոց կրող մարդկանց թիվը և համանման այլ երևույթներ։ Անդրադառնալով նրա գրքին` Ալբերտ Այնշտայնը նրա սերիականության գաղափարն անվանել է հետաքրքիր և ոչ մի դեպքում ոչ աբսուրդային։
  • Կամերերն իր գիտական գրադարանը կտակել է Կոմունիստական ակադեմիային[15]։

Ֆիլմ «Սալամանդրա»Խմբագրել

1928 թվականին Գրիգորի Ռոշալը Անատոլի Լունաչարսկու սցենարով նկարահանել է «Սալամանդրա» գեղարվեստական ֆիլմը, որի սյուժեն հիմնված է Կամերերի կենսագրության վրա։

ԱշխատանքներԽմբագրել

  • Bestimmung und Vererbung des Geschlechtes bei Pflanze, Tier und Mensch (1913);
  • Allgemeine Biologie (1915);
  • Des Gesetz der Serie (1919);
  • Breeding experiments on the inheritance of acquired characters (статья в «Nature» 12 мая 1923 г.);
  • The Inheritence of Acquired Characteristics (1924);
  • Neuvererbung oder Vererbung erworbener Eigenschaften (1925);
  • Der Artenwandel auf Inseln und seine Ursachen (1926).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Каммерер Пауль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Гайсинович, 1973, Пытался экспериментально доказать наследование приобретённых признаков и обосновать ламаркизм. Однако несоблюдение строгих требований, предъявляемых к подобным экспериментам, вызвало критику ряда работ К. др.
  5. Noble G. K. Kammerer’s Alytes. // Nature. — № 118. — P. 209—211
  6. 6,0 6,1 6,2 Иорданский, 2001
  7. Гайсинович, 1973, После выдвинутого против него обвинения в научной фальсификации покончил жизнь самоубийством
  8. Гайсинович, 1973
  9. Гайсинович, 1973, Окончил Венский университет (1904) и там же читал курс экспериментальной морфологии.
  10. Гайсинович, 1973, В 1902-23 сотрудник организованного при его участии института экспериментальной биологии Австрийской АН.
  11. Сойфер, 2005, Учёные к тому времени на основе множества экспериментов пришли к выводу, что организмы не могут менять наследственность при изменении условий окружающей среды. Правило о ненаследуемости изменений тела, возникших из-за перемен в условиях существования, из-за того или иного воспитания, травм и тому подобных причин, стало законом. И вдруг Каммерер опубликовал результаты опытов с саламандрами, в которых он будто бы доказал, что в зависимости от того, на каком песке находились в вольерах животные, они становились желтыми или черными. Он утверждал, что эти изменения сохраняются в нескольких последующих поколениях, иными словами, наследуются животными.
  12. Гайсинович, 1973, За пацифистские, атеистические и антирасистские взгляды К. подвергался преследованию со стороны шовинистически настроенных нем. учёных.
  13. 13,0 13,1 Сойфер, 2005, Неудивительно поэтому, что имя Каммерера стало популярным в советской стране. А сам Каммерер был известным социалистом, не находившим большого сочувствия в среде коллег на Западе. Во второй половине 1920-х годов Каммереру пришлось постоянно отбиваться от критиков его опытов и от противников его идейных устремлений. Он съездил в США, выступил там в нескольких ведущих университетах, поднялась полемика в печати, и ему приходилось отбиваться по нескольким направлениям. В этот момент Советское правительство, учтя социалистические наклонности австрийского биоло­га и созвучную с коммунистическими идеями направленность его идей в науке,­ пригласило его переехать в СССР насовсем, где бы ему предоставили самые лучшие условия для жизни и для экспериментирования в Коммунистической академии. Он с радостью согласился на это, начав паковать свои вещи.
  14. Сойфер, 2005
  15. Самоубийство проф. Камерера // Бурят-Монгольская правда. Верхнеудинск. № 227 (900) 8 октября 1926 года. стр. 1

ԳրականությունԽմբագրել

  • Смирнов, Е.С.,Вермель, Ю.М., Кузин, Б.С. Очерки по теории эволюции / авт. предисл. Б. М. Завадский. — М.: Тип. «Красный пролетарий», 1924. — 208 с.
  • Иорданский Н. Н. Глава 4. Неоламаркизм // Эволюция жизни. — М.: Академия, 2001. — 425 с.
  • Сойфер В. Н. Загубленный талант. — 2005. — № 123. Архивировано из первоисточника 8 Մայիսի 2014.
  • Сойфер, В. Н. Очень личная книга // Новый мир : журнал. — 2010. — № 8.