Կեղծում (լատին․՝ falsificatio - կեղծել, իտալ.՝ falsificare - կեղծել), փաստաթղթերի, հանցավոր արարք, որով անձը որոշակի իրավունքներ (օրինակ՝ գույքի ժառանգման) ձեռք բերելու կամ պարտականություններից (օրինակ՝ զինվորական ծառայությունից) խուսափելու նպատակով պատրաստում է կեղծ փաստաթղթեր (թղթադրամ, պարտատոմս, արձանագրություն և այլն) կամ կեղծում իսկականը (ծննդյան, կրթության վկայական և այլն)։

Այս ֆորմաները ստեղծվել են մետաղյա դրամներ կեղծելու համար

Տեսակներ խմբագրել

  • Պաշտոնական կեղծում, երբ պաշտոնատար անձը շահադիտական նպատակով կամ այլ անձնական դրդումներով կեղծում է պաշտոնական փաստաթղթեր
  • Կեղծում՝ որոշակի հանցագործություն (օրինակ՝ յուրացում) կատարելու նպատակով։ Այս դեպքում կեղծման համար պատասխանատվություն է սահմանվում տվյալ հանցագործությունը (յուրացումը) նախատեսող հոդվածով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359