Պաուլ Գուստավ Ֆիշեր (հուլիսի 22, 1860(1860-07-22)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4][5] - հունվարի 5, 1934(1934-01-05)[4][5][3][…], Gentofte, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[4][5]), դանիացի նկարիչ[6]։

Պաուլ Գուստավ Ֆիշեր
Ծնվել էհուլիսի 22, 1860(1860-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4][5]
Վախճանվել էհունվարի 5, 1934(1934-01-05)[4][5][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրGentofte, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[4][5]
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, պլակատի նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ և լուսանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրնյու, քաղաքային բնանկար և դիմապատկեր
Ներշնչվել էիմպրեսիոնիզմ
ՀայրPhilip Fischer?
 Paul Gustav Fischer Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պաուլ Ֆիշերը ծնվել է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։ Նա պատկանում էր հրեական ընտանիքի չորրորդ սերնդին՝ ծագումով Լեհաստանից։ Նրա ծնողներն էին Ֆիլիպ Ավգուստ Ֆիշերը (1817-1907) և Գուստավ Ալբերտինա Սվեդգրենը (1827-1883)։ Ընտանիքը պատկանում էր բարձր միջին խավին։ Նրա հայրը սկսել է հանդես գալ որպես նկարիչ, սակայն հետագայում հաջողության է հասել ներկերի և լաքերի արտադրության մեջ[7]։

Նրա գեղարվեստական ֆորմալ կրթությունը երկար չի տևել իր պատանեկության տարիներին, երբ նա երկու տարի անցկացրել է Կոպենհագենի Դանիայի արվեստի թագավորական ակադեմիայում։ Ֆիշերը սկսել է նկարել դեռ երիտասարդ տարիքում՝ հոր ղեկավարությամբ։ 1878-1888 թվականներին աշխատել է հոր գործարանում և պարբերաբար ցուցադրվել Շառլոտենբորգի գարնանային ցուցահանդեսում 1884-1902 թվականներին[6]։

Շնորհիվ նկարի, որը Ֆիշերը հրապարակել է Ude og Hjemme-ում՝ նա հեղինակություն է ձեռք բերել և հետագայում համագործակցել է դանիացի երիտասարդ ռեալիստների հետ։ Նրա վաղ նկարները պատկերում են քաղաքային կյանքը։ Այդ պատճառով նրան անվանում էին «կոպենհագենյան նկարիչ» (Københavns maler)։ 1891-1895 թվականներին՝ Փարիզում գտնվելուց հետո, նրա գույներն ավելի հարուստ և բաց են դարձել։ Շուտով Ֆիշերը ձեռք է բերել քաղաքների նկարչի համբավ՝ նկարելով ոչ միայն Կոպենհագենի, այլև Սկանդինավիայի, Իտալիայի և Գերմանիայի քաղաքների նկարներ։ Նրա համբավն իր գագաթնակետին հասավ 1890-1910 թվականներին[8]։

Ֆիշերն ակտիվորեն փորձի և գեղարվեստական ​​տեխնիկայի փոխանակում էր կատարում Նորվեգիայից և Շվեդիայից իր ժամանակակիցների՝ հատկապես Կառլ Լարսոնի հետ։ Մոտավորապես այս ժամանակ նա նաև նկարել է լողալու վառ և արևոտ նկարներ, որոնցում կան նաև մերկ կանայք։ Հետաքրքրություն է ցուցաբերել նաև պաստառների նկարչության նկատմամբ՝ ոգեշնչվելով Թեոֆիլ Ստեյնլեն և Անրի դը Թուլուզ-Լոտրեկ օրինակներով[9]։

Նրա ակտիվ ստեղծագործության շրջանում դանիական արվեստում գերակշռում էր Լաուրից Տուկսենը։ Չնայած այն հանգամանքին, որ իր կենդանության օրոք քննադատները ուշադրության չեն արժանացրել Ֆիշերին, նրա նկարները լավ վաճառվել են։ Հիմնական իրադարձություններից մեկը, որտեղ Ֆիշերին հաջողվել է շրջանցել մրցակից Տուկսենին, այն տոնակատարություն էր այն բանի համար, որ Շվեդիան Նորվեգիային վերադարձրեց պետական ինքնիշխանությունը․ ոչ թե Տուկսենը, այլ Ֆիշերը Նորվեգիայի թագավորից պատվեր ստացավ այս իրադարձության մասին նկար ստեղծելու համար։

Անձնական կյանք

խմբագրել

Ֆիշերն առաջին անգամ ամուսնացել է 1886 թվականին Դագնի Գրենբերգի (1867-1920) հետ։ Նրանք հետագայում ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1914 թվականին համերգային երգչուհի Մարթա Վիլհելմին Յենսենի հետ (1888-1966)։ Մահացել է Գենտոֆտում 1934 թվականին[6]։

Նկարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Paul Fischer // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00064735
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  6. 6,0 6,1 6,2 Sigurd Schultz. «Paul Fischer». Dansk Biografisk Leksikon, Gyldendal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Paul Fischer (Danish, 1860–1934)». artnet.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  8. Paul Fischer from Obro Gallery. Արխիվացված 2016-09-23 Wayback Machine Retrieved 16 December 2008.
  9. Erik Mortensen. Paul Fischer Արխիվացված 2019-04-02 Wayback Machine Kunstindeks Danmark & Weilbach Kunstnerleksikon. Retrieved 16 December 2008.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Գուստավ Ֆիշեր» հոդվածին։