Պաոլո Սալվատի
Պաոլո Սալվատի (փետրվարի 22, 1939[1], Հռոմ, Իտալիա - հունիսի 24, 2014[2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի կերպարվեստագետ, նկարիչ և գծագրիչ։ Նրա բնանկարները բանաստեղծական արվեստի արտահայտությունն են, որոնք բնութագրվում են ինտենսիվ քրոմատիկ երանգով՝ որպես մարդու ներքին աշխարհի փոխաբերական ներկայացում։
Պաոլո Սալվատի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1939[1] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Վախճանվել է | հունիսի 24, 2014[2][3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Լեոն Բատիստա Ալբերտի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ժանր | բնանկար, դիմապատկեր, նատյուրմորտ և ծովանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Կապույտ ծառ, Առարկաները երևակայության արդյունք են, Ծաղկաման և Պիացցա Նավոնա |
Ներշնչվել է | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Վինսենթ վան Գոգ, Կլոդ Մոնե, Ուիլյամ Տերներ, Էդվարդ Մունկ և Ռենատո Գուտտուզո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Cento Pittori via Margutta? |
Հայր | Մարիո Սալվատի |
Մայր | Ջորջինա Պատրիարկա |
Զավակներ | Անդրեա Սալվատի[4] և Ֆրանչեսկա Սալվատի |
Կայք | paolosalvati.it |
Paolo Salvati Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊաոլոն ծնվել է Հռոմում 1939 թվականի փետրվարի 22-ին, Լաբիկանա փողոցի 50 տանը։ Նրա մորաքույրը՝ տարրական դպրոցի ուսուցչուհի Լինա Պատրիարկան, Պաոլոյին ուղարկել է տեխնիկական կրթություն ստանալու։ Ավարտելով ուսումը, ստացել է գեոդեզիական ճարտարագետի որակավորում, և բանակում ծառայելուց հետո համագործակցել է ճարտարապետ Մարչելլո Ռուտելիի հետ։ Տարիների ընթացքում գեոդեզիստ-ինժեների մասնագիտությունից նա անցել է իր գեղարվեստական կարողությունների ազատ մեկնաբանությանը։ Որպես էքսպրեսիոնիստ նկարիչ՝ նրան ոգեշնչել են Ուիլյամ Թըրները, Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը, Անրի դը Թուլուզ-Լոտրեկը։ 1967 թվականին Կալյարիում, Օրիստանոյում, Բոսայում, Գիլարդզայում, Պաուլիլատինոյում ցուցադրել է մի քանի արվեստի գործեր՝ օգտագործելով յուղաներկի տեխնիկան։ 1970 թվականից մասնակցել է Ֆիգուրատիվ և կերպարվեստի փառատոնին Տրինիտա դեյ Մոնտիում (տիտղոսակիր եկեղեցի) և Ալբերտո Սորդի պատկերասրահում, նախկինում՝ Կոլոննա պատկերասրահ, Հռոմ։
Պատկերել է երևակայության առարկաներ, ինչպիսիք են «Կապույտ քարը (1973 - 1974), «Dreams of a Spring of a High Mountain» (1974), «Ամառ» (1975), «Կապույտ ծառեր» (1968 - 2011), «Դեղին լեռը» (1991), այնուհետև ստեղծում է մի շարք նկարներ, որոնք կոչվում են Կարմիր սաղարթ (1993, 1994, 2000), ծովանկարներ և դիմանկարներ։ Օգտագործել է այնպիսի տեխնիկա, ինչպիսիք են յուղաներկը, տեմպերան, ակրիլային ներկերը, անձամբ է պատրաստել կտավներ իր աշխատանքների համար։ 1973 թվականին Հռոմում աշխատել է որպես մանրանկարիչ և դիմանկարիչ Պիացցա Նավոնայում բազմաթիվ արվեստագետների և դերասանների ընկերակցությամբ, ինչպիսիք են Ֆեդերիկո Բոյդոն (1938-2014), յուղաներկով նկարել է հռոմեական տեսարաններ և երևակայական բնանկարներ պատկերող մանրանկարներ, դիմանկարների համար օգտագործել է թղթի վրա պաստելներ։ Նույն պատմական հրապարակում հանդիպել է Ջուզեպպե Ավառնային, դուքս Գուալտիերին, մարկիզ Կաստանեային, բարոն Շիկամինոյին (1916-1999), ով 1974 թվականի հունվարի 19-ին գրել և նվիրել է նրան պոեզիա, որը կոչվում է «Բարեկամ արտիստը»։
2000 թվականի օգոստոսին Անտիկոլի Կորադո իմպրովիզացված նկարչական մրցույթի 4-րդ հրատարակության ժամանակ Սալվատին ստացել է առաջին մրցանակը՝ 50x60 չափսի կտավ յուղաներկի վրա ախոռներ պատկերող գործի համար, ստեղծագործություն, որը 2001 թվականից ցուցադրվում է Անտիկոլի Կորադոյի անվան ժամանակակից արվեստի թանգարանում։
2005 թվականի դեկտեմբերի 13-ին Լացիոյի շրջանի թիվ 1103 որոշմամբ Պաոլո Սալվատին ճանաչվել է պատվավոր քաղաքացի։ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Նախարարների խորհրդի նախագահի առաջարկով Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է «Աշխատանքի ասպետ» կոչում։ 2013 թվականին նրան շնորհվել է Սուրբ Գեորգի զինվորի Կոնստանտինյան շքանշանի ասպետի կոչում։
Պաոլոն մահացել է Հռոմում, 2014 թվականի հունիսի 24-ին։ Թաղված է Հռոմում՝ Վերանո գերեզմանատանը։
Գրականություն
խմբագրել- Каталог Современного искусства № 45, Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан 2009 г. Стр. 176—358 ISBN 978-88-6052-245-0.
- Каталог Современного искусства № 46 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2010, стр. 192-352-353. ISBN 978-88-6052-321-1.
- Каталог Современного искусства № 47 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2011 стр. 192—379. ISBN 978-88-6052-389-1.
- Каталог Современного искусства № 48 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2012 стр. 27-392-401-402-403-404. ISBN 978-88-6052-459-1.
- Каталог Современного искусства № 49, Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2013 стр. 17-367. ISBN 978-88-6052-515-4.
- Энциклопедия итальянского искусства № 3, «Общий каталог Художники с начала двадцатого века по сегодняшний день» Энциклопедия итальянского искусства, Милан, 2014, стр.58-247.
- Каталог Современного искусства № 50, Джованни Фачченда, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Андреа Дэ Либертис, Джулия Силлато «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2014, стр 12 — 419. ISBN 978-88-6052-572-7.
- Энциклопедия итальянского искусства № 4, «Общий каталог Художники с начала двадцатого века по сегодняшний день» Энциклопедия итальянского искусства, Милан, 2015, стр 58-245.[1]
- Салвати П. Паоло 1939 - 2014—Альбомы.[2]
Պատկերասրահ
խմբագրել-
Կապույտ ծառ, 1980
-
Ծաղկաման, 1986
-
Պիացա Նավոնա, 1962
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Paolo Salvati (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.enciclopediadarte.eu/scheda.asp?id=911
- ↑ 3,0 3,1 3,2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ http://www.secoloditalia.it/2015/06/anno-paolo-salvati-artista-strada-sempre-controcorrente/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Սալվատի» հոդվածին։ |