Ռենատո Գուտտուզո (իտալ.՝ Renato Guttuso, դեկտեմբերի 26, 1911(1911-12-26)[1][2], Բագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 18, 1987(1987-01-18)[1][3][4][…], Հռոմ, Իտալիա), իտալացի նկարիչ և խաղաղության ակտիվ մարտիկ։ 1940 թվականից Իտալիայի կոմկուսի անդամ, 1956 թվականից ԿԿ-ի անդամ։ Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1960 թվական)։

Ռենատո Գուտտուզո
իտալ.՝ Renato Guttuso
Ծնվել էդեկտեմբերի 26, 1911(1911-12-26)[1][2]
ԾննդավայրԲագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 18, 1987(1987-01-18)[1][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա[5]
ԿրթությունՊալերմոյի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրգրաֆիկա
Ուշագրավ աշխատանքներVucciria?
Պարգևներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ՊաշտոնԻտալիայի սենատոր և Իտալիայի սենատոր
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[6]
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Համատեղ ապրողMarta Marzotto?
 Renato Guttuso Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել է դիմադրության շարժմանը։ Հետպատերազմյան շրջանում եղել է իտալական նկարիչների «Արվեստի նոր ճակատ» ընկերության (1946-1948 թվականներ) ռեալիստական թևի պարագլուխը։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հակաֆաշիստական գործեր («Գնդակահարություն», 1938 թվական, ժամանակակից արվեստի պատկերասրահ, Հռոմ, «Խաչելություն», 1940-1941 թվականներ, «Gottmit uns!» («Մեզ հետ է աստված») գծանկարների շարքը, տուշ, տեմպերա, 1944-1945 թվականներ, արժանացել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Խաղաղության ոսկե մեդալի, 1950 թվական)։ Պատկերել է կապիտալիստական Իտալիայի սոցիալական հակասությունները («Սիցիլիայի գյուղացիները գրավում են, կալվածատիրակաև հողերը», 1948-1950 թվականներ, գերմանական ակադեմիա, Բեռլին, «Բուգի-վուգին Հռոմում», 1952 թվական, Ֆարինելիի հավաքածու, Հռոմ, «Բանավեճ», 1959 թվական, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Ամբոխ», 1960 թվական, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Գուտտուզոյի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում բնանկարը և նատյուրմորտը («Կալաբրիայի բնանկարը», 1953 թվական, «Զամբյուղ, ունելի և մուրճ», 1961 թվական)։ Գուտտուզո «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» Միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1972 թվական)։ 1975 թվականին Գուտուզոն եղել է Երևանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատո Գուտտուզո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 255