Պանայոտ Խրիստով Պիպկով (բուլղար․՝ Панайот Христов Пипков, նոյեմբերի 21, 1871(1871-11-21)[1], Պլովդիվ, Բուլղարիա - օգոստոսի 25, 1942(1942-08-25)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգչախմբի խմբավար, դերասան, դրամատուրգ։

Պանայոտ Պիպկով
Ծնվել էնոյեմբերի 21, 1871(1871-11-21)[1]
Պլովդիվ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 25, 1942(1942-08-25)[1] (70 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դերասան
 Panayot Pipkov Վիքիպահեստում

Հայտնի բուլղարացի կոմպոզիտոր Լյուբոմիր Պանայոտովի հայրն է[2]։

Կենսագրություն

խմբագրել

Պանայոտ Պիպկովը ծնվել է Պլովդիվում երաժիշտների ընտանիքում։ Վաղ տարիքից սովորել է ջութակ նվագել, գրել է բանաստեղծություններ։ Սովորել է Պլովդիվի հնգամյա դպրոցում, սակայն նյութական միջոցների սղության պատճառով ստիպված էր թողնել ուսումը և աշխատանքի անցնել հաշտարար դատարանում որպես քարտուղար։ Խաղացել է Պլովդիվի սիրողական թատերախմբում (1887), ապա Սոֆիայի մի քանի թատրոններում։ 1892 թվականին գրել է առաջին «Բոյկո» պիեսը։ Արժանացել է կրթաթոշակի և 1898 թվականին ուղևորվել է Միլանի կոնսերվատորիա սովորելու, 1899 թվականին կատարելագործվել է Պրահայում։

Աշխատել է դիրիժոր Ռուսեի և Վառնայի երաժշտախմբերում։ Լովեչում աշխատել է երաժշտության ուսուցիչ[3]։ Ղեկավարել է քաղաքային հոգևոր նվագախումբը, եղել է 34 հետևակային գնդի զինվորական նվագախմբի կապելմեյստերը (1904)։ Այս շրջանում ստեղծել է հոգևոր նվագախմբի, երգչախմբի համար ստեղծագործություններ, մանկական երգեր։

Տեղափոխվելով Սոֆիա՝ Պիպկովը երաժշտություն է դասավանդել Կանանց առաջին և երկրորդ գիմնազիաներում և Կանանց մանկավարժական ուսումնարանում։ 1912-1918 թվականներին մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին որպես զինվորական նվագախմբերի կապելմեյստեր։ Պատերազմից հետո աշխատել է մի շարք թատրոններում որպես դերասան և դիրիժոր։

Պանայոտ Պիպկովը եղել է իր որդու՝ նշանավոր կոմպոզիտոր Լյուբոմիր Պանայոտովի ուսուցիչներից մեկը։ 2001 թվականին ճանաչվել է Լովեչի պատվավոր քաղաքացի, նրան անունն են կրում Լովեչի ու Սոֆիայի երաժշտական հաստատություններ։

Գործունեություն

խմբագրել

Պանայոտ Պիպկովը պատկանում է այսպես կոչված «առաջին սերնդի» կոմպոզիտորների դասին, բուլղարական պրոֆեսիոնալ երաժշտության ռահվիրաներից մեկն է։ Պիպկովն առաջին բուլղարացի կոմպոզիտորն է, որ գրել է ստեղծագործություններ դաշնամուրի համար։

Պիպկովն աշխատել է դիրիժոր, խմբավար և Սոֆիայի Ազգային թատրոնի (1917—1920), Ազատ թատրոնի (1918—1919), Դրամատիկական թատրոնի (1923—1924), «Ռենեսանս» թատրոնի երաժշտական մասի վարիչ։

Մասնակցել է դրամատիկական (Վ. Դրումևի «Իվանկո», Ի. Վազովի «Անդունդի եզրին») և օպերային (Գեորգի Աթանասովի «Գերգանա», «Լքված ջրաղաց», Ժյուլ Մասնեի «Վերթեր» (Բուլղարիայի առաջին ներկայացումը), Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ») ներկայացումների կայացմանը Սոֆիայի թատրոններում։

Պանայոտ Պիպկովի դերասանական գործունեությունը կապված է եղել տարբեր թատերական խմբերի հետ։ Պիպկովը խաղացել է Սոֆիայի «Հիմք» (1889—1890) դրամատիկական թատերախմբում, դրամատիկական օպերային խմբում (1890), «Արցունք և ծիծաղ» թատրոնում (1992—1993)։ Պիպկովի դրամատիկ դերերից են եղել Լուկինը (Ն. Վ. Գոգոլ. «Ռևիզոր»), Գրոսսը (Լ. Անդրեև. «Սաբինուհիների առևանգումը»), Կոնտիի (Լեսինգ. «Էմիլյա Գալոտի»)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Пипков, Панайот // Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 4.
  • Пипков, Панайот Христов // Енциклопедия България: П-Р. — София: БАН, 1986. — Т. 5. — С. 227. — 879 с.
  • «Панайот Пипков» (բուլղարերեն). Съюз на българските композитори — Профиль композитора на сайте Союза. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.