Լյուբոմիր Պիպկով
Լյուբոմիր Պիպկով (սեպտեմբերի 6 (19), 1904, Լովեչ, Բուլղարիայի իշխանություն[1][2] - մայիսի 9, 1974[1][3][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1][2]), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, մանկավարժ։ ԲԺՀ ժողովրդական արտիստ (1952 թ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թ.)։ ԲԿԿ անդամ 1944 թվականից։
Լյուբոմիր Պիպկով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6 (19), 1904 Լովեչ, Բուլղարիայի իշխանություն[1][2] |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | մայիսի 9, 1974[1][3][2] (69 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1][2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, chorus master և դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Սոֆիայում (1919-1926 թթ.), այնուհետև Փարիզում (1926-1932 թթ.)։ «Ժամանակակից երաժշտություն» ընկերության հիմնադիրներից է (1933 թվականից)։ 1944-1948 թվականներին՝ Սոֆիայի ժողովրդական օպերայի տնօրեն, 1947-1957 թվականներին՝ Բուլղարական կոմպոզիտորների միության 1-ին քարտուղար։ 1948 թվականից պետական երաժշտության ակադեմիայի (1954 թվականից՝ Բուլղարիայի պետական կոնսերվատորիա) պրոֆեսոր։ Պիպկովի շատ երկեր նվիրված են հակապատերազմական, հակաֆաշիստական թեմատիկային («Օրատորիա մեր ժամանակի մասին», «Անտիգոնե-43» երաժշտական դրամա, մասսայական երգեր)։ Դրել է օպերաներ, կանտատներ, 4 սիմֆոնիա, կոնցերտներ, կամերա-գործիքային անսամբլներ, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, կինոֆիլմերի երաժշտություն։ Դիմիտրովյան մրցանակներ (1950, 1951, 1952 թթ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Пипков Любомир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 302)։ |