Պայթյուններ Բեյրութի նավահանգստում
Պայթուններ Բեյրութի նավահանգստում, Բեյրութում տեղի ունեցած պայթյուններ, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Արդյունքում զոհվել է առնվազն 207 մարդ, ավելի քան 6500-ը վիրավորվել են, իսկ շատերն` անհետ կորել[3]։ Ըստ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդի պայթյունների հետևանքով անօթևան է մնացել մինչև 300.000 հազար մարդ[4]։ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հիմնական պայթյունը կապված է եղել 2750 տոննա ամոնիումի նիտրատի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, հրդեհը հիմնականում մարվել է։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետների գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն[5][6]։
Պայթյուններ Բեյրութի նավահանգստում | |
---|---|
Տեսակ | արդյունաբերական միջադեպ, պայթյուն և industrial fire? |
Վայր | Բեյրութի մարզ |
Տեղադրանք | Բեյրութի նավահանգիստ |
Երկիր | Լիբանան |
Տարեթիվ | օգոստոսի 4, 2020 |
Զոհվածներ | 218 մարդ[1] |
Վիրավորներ | 6900 |
Անհետ կորածներ | 32[2] |
2020 Beirut explosions Վիքիպահեստում |
Պատճառ
խմբագրելՊայթյունների պատճառը անմիջապես չի պարզվել[7]։ Պետական ԶԼՄ-ները ի սկզբանե հայտնում էին, որ պայթյունները տեղի են ունեցել հրավառության պահեստում, իսկ մյուսները հայտնում են, որ այն գտնվում է նավթային պահեստում կամ քիմիական նյութերի պահեստում[8][9][10]։ Նավահանգստում պահվում էին պայթուցիկ և քիմիական նյութեր, ներառյալ նիտրատները, պարարտանյութերի և պայթուցիկների ընդհանուր բաղադրիչները[11]։ Հանրային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ պայթյունը առաջացել է ամոնիումի նիտրատի պայթունից[12]։ Անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ նախնական հրդեհը բռնկվել է պահեստում զոդման աշխատանքների ժամանակ։ Ամոնիումի նիտրատը կապված է Մոլդովական բեռնափոխադրող MV Rhosus նավի հետ, որը 2014 թվականին կայանել է Բեյրութի նավահանգստում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով։ Նավը տեղափոխել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ՝ Բաթումից և Բեյրա քաղաքներից։ Երբ նավը ճանաչվել է նավարկման համար ոչ պիտանի, սեփականատերերը և բեռնափոխադրողները լքել են այն, անձնակազմը վերադարձվել է, իսկ բեռը տեղափոխվել է ափ և պահեստավորվել[13]։
Վնաս
խմբագրելԱկանատեսների խոսքով՝ պայթյունից տուժել են 10 կմ (6 մղոն) հեռավորության վրա գտնվող շենքերը։ Համաձայն Լիբանանի կառավարության՝ քաղաքի մեծությամբ երկրորդ խոշոր հացահատիկային էլեվատորը ավերվել է, ինչը սրում է COVID-19 համաճարակի և ծանր ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած սննդի պակասը[14]։
Տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, չեն կարողացել հոսպիտալացվել հիվանդանոցներին հասցված վնասի պատճառով։ Սուրբ Գեորգիի հիվանդանոցը, որը գտնվում է պայթյունի վայրից 1 կմ-ից պակաս (0,62 մղոն) հեռավորության վրա, ստիպված է եղել հիվանդներին բուժել փողոցում՝ բժշկական հաստատության խիստ վթարված լինելու պատճառով[10]։ Ոչնչացվել է շուրջ 15 հազար տոննա հացահատիկ, ինչի արդյունքում երկիրի հացահատիկի պաշարը կարող է բավարարել մեկ ամսից քիչ[15]։ Տուժել է քաղաքի կեսը՝ ավելի քան 3 մլրդ դոլար հավանական արժեքով, քաղաքի հյուրանոցների 90 տոկոսը վնասվել է, երեք հիվանդանոց ամբողջությամբ ավերվել են, տուժել են երկու հիվանդանոց[15]։
Բեյրութում և նրա շրջակայքում դեսպանատները հայտնել են իրենց շենքերի տարբեր աստիճանի վնասման մասին։ Պայթյունի վայրի անմիջական հարևանությամբ գտնվող Արգենտինայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի դեսպանատները լուրջ վնասվածքներ են ստացել[16][17][18][19]։ Հարավային Կորեայի դեսպանատունը, որը գտնվում է պայթյունի վայրից 7,3 կիլոմետր (5 մղոն) հեռավորության վրա, հաղորդել Է դեսպանատան շենքում երկու պատուհանների աննշան վնասման մասին[20], աննշան վնասվածքների մասին են հաղորդել նաև Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանատները։ Ֆինլանդիայի դեսպանատունը փլուզվել է պայթյունի հետևանքով, ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ դեսպանատունը «այլևս գոյություն չունի»[18]։
Սուրսոկի թանգարանը և նրա արվեստի մի քանի գործեր վնասվել են, իսկ որոշ կերամիկական իրեր` ոչնչացել[21]։
Abou Merhi Cruises ընկերությանը պատկանող Orient Queen զբոսանավը զգալի վնասվածքներ է ստացել, և զբոսանավում անձնակազմի երկու անդամներ զոհվել են, մի քանիսը վիրավորվել[22][23][24]։
Վնասվել է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի նավերից մեկը, վիրավորվել են մի քանի խաղաղապահներ[25]։
Զոհեր
խմբագրելՊայթյուններից հետո հաստատվել է, որ առնվազն 200 մարդ Է զոհվել, 80-ը անհետ կորել և ավելի քան 6500 մարդ վիրավորվել։
Պայթյուններից հետո շատ մարդիկ վիրավորվել են փողոցում։ Տեղական նորությունները և Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի հայտարարությունները վկայում են, որ մահվան դեպքերը կավելանան։ Հասանը հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, և որ «սպասվում են զգալի վնասներ»։ Ականատեսները LBC հեռուստաընկերությանը հայտնել են, որ «առնվազն տասնյակ մարդիկ են տուժել, իսկ հիվանդանոցներում բազմաթիվ վիրավորներ կան»[26]։
Պայթունի հետևանքով մահացել է «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը[27], իսկ Կամալ Հայեկը՝ պետական էլեկտրական ընկերության նախագահը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Մարկ Բոնֆիսը մահացել է այն բանից հետո, երբ պայթյունի ժամանակ լուրջ վնասվածքներ էր ստացել իր բնակարանում[28]։
Հաստատվել է, որ մահացել են Բանգլադեշի երկու քաղաքացի և վնաստվել առնվազն 101 քաղաքացի, Բանգլադեշը ամենածանր օտարերկրյա համայքն է։ Զոգվածների թվում կան նաև Ֆիլիպինների երկու քաղաքացի ինչպես նաև եգիպտացի և ավստրալիացի քաղաքացիներ[29][30][31][32][33][33][34][35]։
Օդանավակայան
խմբագրելՌաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանը քաղաքի գլխավոր օդանավակայանն է, որը գտնվում է պայթյունի վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա, օդանավակայանը պայթյունի ժամանակ վնասվել է[36]։ Դռներն ու պատուհանները քանդվել են, իսկ առաստաղի սալիկները ցնցվել են հարվածային ալիքից՝ պոկելով էլեկտրական լարերը։ Չնայած վնասներին՝ դեպի օդանավակայան թռիչքները վերսկսվել են պայթյունից հետ[37]։
Փրկարարական գործողություններ
խմբագրելԼիբանանի Կարմիր խաչը հայտարարել է, որ Հյուսիսային Լիբանանից, Բեքաայից և Հարավային Լիբանանից հասանելի յուրաքանչյուր շտապօգնության մեքենա ուղևորվում է Բեյրութ՝ հիվանդներին օգնելու համար։ Ուղղաթիռները օգտագործվել են պայթյուններից հետո մեծ հրդեհը մարելու համար[26]։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ կառավարությունը մինչև 100 մլրդ լիրա (66 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի վերականգնողական գործողություններին աջակցելու համար։ Կամավորները մաքրել են պայթյունների հետո առաջացած աղբը, իսկ տեղի ձեռնարկատերերն առաջարկել են անվճար վերանորոգել վնասված շենքերը՝ պետության կողմից հովանավորվող մաքրման գործողության բացակայության պայմաններում[38]։
Առողջապահության նախարար Համադ Հասանը դիմել է Լիբանանին միջազգային օգնություն ուղարկելու խնդրանքով, մի քանի երկրներ արձագանքել են այդ խնդրանքին։ Պակիստանը առաջին պետություններից մեկն էր, որը հումանիտար օգնություն է հասցրել Լիբանան օդով, և 2020 թվականի օգոստոսի 7-ին 8 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Լիբանանին՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, պարենամթերք և վերմակներ։ Ռուսաստանից Լիբանան է ժամանել 50 բուժաշխատող։
Գերմանիան որոնման և փրկարարական շուրջ 50 մասնագետ է ուղարկել՝ քաղաքացիական պաշտպանության կազմակերպության որոնողական շների հետ միասին, օգնելու գտնել այն մարդկանց, ովքեր մնացել են փլատակների տակ։
Հետաքննություն
խմբագրելԿառավարությունը քննչական կոմիտե է ստեղծել վարչապետ Դիաբի գլխավորությամբ, որն իր եզրակացությունները պետք է ներկայացնի Լիբանանի նախարարների խորհրդին մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը։ Կոմիտեի կազմում ընդգրկված են արդարադատության, ներքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ չորս առաջատար ուժային գերատեսչությունների՝ բանակի, ընդհանուր անվտանգության, ներքին անվտանգության և պետական անվտանգության ուժերի ղեկավարները[39]։ Հետաքննության ընթացքում կպարզվի՝ պայթյունն արդյոք դժբախտ պատահար է եղել, թե անփութություն, թե արդյոք այն նավահանգիստը պայթեցվել է ռումբով կամ արտաքին այլ միջամտությամբ։ Նախագահ Աունը մերժել է միջազգային հետաքննության կոչերը՝ չնայած համաշխարհային առաջնորդների պահանջների[40]։
Լիբանանի իշխանությունը հրամայել են որպեսզի Բեյրութի նավահանգստի աշխատակիցները պահվեն տնային կալանքի տակ նրանք հսկվում են բանակի կողմից[41]։ Օգոստոսի 8-ի դրությամբ Լիբանանի մաքսային վարչության գլխավոր տնօրեն Բադրի Դախերը 20 մարդու հետ միասին ձերբակալվել է, իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է[42]։
Արձագանք
խմբագրելՆերքին
խմբագրելԼիբանանի վարչապետ Հասսան Դիաբը հայտարարել է, որ պայթունի հաջորդ օրը կլինի ազգային սուգի օր[43]։ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը հեռուստատեսությամբ խոսելիս լացել է անվանելով այն «ազգային աղետ»։ Նախագահ Աունը հայտարարել է, որ կառավարությունը կաջակցի տեղահանված անձանց, իսկ Առողջապահության նախարարությունը կվճարի վիրավորների բուժման ծախսերը[44]։
Լիբանանի խորհրդարանի մի քանի անդամներ հրաժարական են տվել ի նշան բողոքի, այդ թվում՝ Մարվան Համադեն[45], Պաուլա Յակուբյանը[46] և Կատաեբ կուսակցության բոլոր երեք պատգամավորները[46]։ Հորդանանում Լիբանանի դեսպան Թրեյսի Շամունը նույնպես հրաժարական է տվել[47]։ 2020 թվականի օգոստոսի լույս 6-ի գիշերը կառավարության դեմ բողոքները, որոնք շարունակվել են նախորդ հոկտեմբերից, վերսկսվել են, եւ խորհրդարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ կոչ են արել պաշտոնաթող լինել լիբանանյան կառավարական պաշտոնյաներին։ Օգոստոսի 8-ին վարչապետ Դիաբը կոչ է արել արտահերթ ընտրությունների, ասելով, որ դա միակ ճանապարհն է, որ երկիրը դուրս գա ճգնաժամից։
Բնակչության բողոքները
խմբագրել2020 թվականի օգոստոսի լույս 6-ի գիշերը կառավարության դեմ բողոքները վերսկսվել են, և խորհրդարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ կոչ են լիբանանյան կառավարական պաշտոնյաներին հրաժարական տալ[48]։ Բողոքի ակցիաները վերածվել են բռնության, ոստիկանությունը արցունքաբեր գազ են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է[48]։
Միջազգային արձագանք
խմբագրելՇատ երկրների ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու ցավակցությունն են հայտնել իսկ որոշ երկրներ օգնություն են առաջարկել Լիբանանին[Ն 1] Իսրայելը հերքել է իր ներգրավվածությունը պայթյունի մեջ[59], և Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքեցին Իսրայելի ներգրավվածությունը[60]։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հանդես է եկել հայտարարությամբ, որում «խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Լիբանանի ժողովրդին և կառավարությանը»՝ առանձին մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում և կրկին հայտնելով իր համերաշխությունը Լիբանանի հետ։ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ «պատրաստ է ցանկացած օգնություն և աջակցություն ցուցաբերել»[61][62]։
Ավստրալիան հայտարարել Է 1,4 մլն դոլար հատկացնելու մասին[63]։
Ադրբեջանը 1 մլն ԱՄՆ դոլար էհատկացրել Լիբանանի[64][65][66][67]։
Մի քանի երկրներ տեսարժան վայրերն ու հուշարձանները դարձրել են Լիբանանի դրոշի գույներով ի աջակցություն Լիբանանի։ Լիբանանի դրոշի գույներով են ներկվել՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆան, Թեհրանում Ազատության աշտարակը, Գիզայի բուրգերը և Թել Ավիվի քաղաքային քաղաքապետարանը[68]։ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կեսգիշերին մարվել է՝ ի աջակցություն Լիբանանի[69]։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ օգոստոսի 6-ին այցելել է Բեյրութ և խոստացել իր աջակցությունը։ Նա աղետից հետո քաղաք այցելած օտարերկրյա պետության առաջին ղեկավարն է[70]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 5-ին ուղարկել է Լիբանան մարդասիրական օգնության առաջին բեռը Դուբայի տարածաշրջանային պահեստից[71][72]։ Օգոստոսի 5-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 95 տոննա պարենամթերք և դեղորայք է ուղարկել Բեյրութ[73]։
Գործարար Խալաֆ Ալ Հաբթուրը Լիբանանի հիվանդանոցների համար շտապ դեղորայքի մեկամսյա պաշար է ուղարկել ավելի քան 1000 մահճակալով[74]։
Մեծ Բրիտանիան տրամադրել է շտապ բժշկական և մարդասիրական օգնություն, որի արժեքը կազմում է մինչև 5 միլիոն ֆունտ[75]։ Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ նրանք կտրամադրեն մարդասիրական օգնություն մինչև 5 միլիոն կանադական դոլար (մոտ 3,7 միլիոն ԱՄՆ դոլար)` պայթյունի հետևանքները վերացնելու համար[76]։ Ռուսաստանը Լիբանան է ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ[77]։ Ադրբեջանի նախարարների կաբինետը ֆինանսական օգնություն է տրամադրել Լիբանանին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով[78]։ Օգնություն են տրամադրել նաև՝ Ֆրանսիան, Հորդանանը, Դանիան, Չեխիան և Հունաստանը[79]։
Օգոստոսի 6-ին շվեդ յուտուբեր ՓյուԴըՓայը հայտարարել է Լիբանանի Կարմիր Խաչին 100 հազար դոլար նվիրելու իր ծրագրի մասին՝ պայթյունից տուժածներին օգնելու համար[80]։
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.france24.com/en/middle-east/20210731-they-have-to-pay-for-what-they-did-families-of-beirut-blast-victims-fight-for-justice
- ↑ https://www.aa.com.tr/en/middle-east/death-toll-in-blast-hit-beirut-rises-to-177/1941328
- ↑ Gadzo, Mersiha. «Dozens killed, thousands wounded in Beirut explosion: Live». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Alsaafin, Ted Regencia, Linah. «More than 200,000 left homeless by Beirut explosion: Live updates». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Власти Ливана объявили столицу зоной стихийного бедствия // «Корреспондент». 05.08.2020 г.
- ↑ В Бейруте ввели режим чрезвычайного положения // РИА Новости. 05.08.2020 г.
- ↑ Azhari, Timour (2020 թ․ օգոստոսի 4). «Hundreds wounded as huge blast rips through Lebanon's Beirut». Al Jazeera. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Khoury, Jack; Landou, Noa (2020 թ․ օգոստոսի 4). «Massive explosion shakes Lebanese capital, buildings near Beirut port reportedly damaged». Haaretz (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Haboush, Joseph; Elkatouri, Omar; Naar, Ismaeel (2020 թ․ օգոստոսի 4). «Multiple explosions rock Downtown Beirut: Eyewitnesses». Al Arabiya English (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 10,0 10,1 Chulov, Martin; Safi, Michael; Borger, Julian (2020 թ․ օգոստոսի 5). «Huge explosion in Beirut shatters windows and rocks buildings». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Massive blast in Beirut kills at least 10, sending shockwaves across city». Reuters. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Gadzo, Mersiha (2020 թ․ օգոստոսի 4). «Explosion 'caused by highly explosive material stored in warehouse': Official». Al Jazeera. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Voytenko, Mikhail (2014 թ․ հուլիսի 23). «Crew kept hostages on a floating bomb — m/v Rhosus, Beirut». fleetmon.; «Rhosus». Fleetmon [vessel tracker database]. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.; Dagher, Charbel; Maksoud, Christine (2015 թ․ հոկտեմբեր). «m/v Rhosus — Arrest and Personal Freedom of the Crew» (PDF). The Arrest News. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Molana-Allen, Leila (2020 թ․ հուլիսի 1). «Food insecurity hits middle class amid Lebanon's economic crisis». France 24. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 15,0 15,1 Najjar, Ted Regencia, Linah Alsaafin, Farah. «Lebanon to place Beirut port officials under house arrest: Live». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «La Embajada argentina en Beirut sufrió graves daños, pero no hay heridos ni muertos». www.telam.com.ar. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Australian diplomats among thousands injured as Beirut blast damages embassy». www.abc.net.au (ավստրալիական անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 18,0 18,1 Staff, News Now (2020 թ․ օգոստոսի 4). «Report: Finnish Embassy in Beirut 'destroyed' by blast | News Now Finland» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Alsaafin, Ted Regencia, Linah. «Lebanon eyes state of emergency as Beirut death toll climbs: Live». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «No S. Koreans Reported Killed or Injured in Beirut Explosions». world.kbs.co.kr (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Bishara, Hakim (2020 թ․ օգոստոսի 5). «Deadly Explosion in Beirut Decimates Thousands of Buildings, Including Galleries and Museums». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Staff, C. I. N. (2020 թ․ օգոստոսի 5). «Orient Queen Sinks in Beirut, Two Crew Reported Dead». www.cruiseindustrynews.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «'I can't believe I'm alive': Survivors recount Beirut explosion». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Orient Queen Cruise Ship Damaged in Blast In Beirut». Cruise Law News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Dozens dead, thousands injured in massive Beirut explosion». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 26,0 26,1 «Huge explosion in Beirut shatters windows and rocks buildings». The Guardian (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Live updates: Lebanese capital rocked by huge explosion». CNN. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «L'architecte français Jean-Marc Bonfils est décédé lors des explosions à Beyrouth». L'Obs (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Egypt Expresses Solidarity After 100 Killed, 4,000+ Injured in Beirut Explosion». Egyptian Streets (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «2 Filipinos among those killed in powerful Beirut blast - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «One Australian killed, embassy damaged in Beirut blast». Australian Financial Review (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «1 Pakistani child died 4 in critical condition in Beirut blast». Daily Times (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 33,0 33,1 «Beirut blast: 3 Bangladeshis dead, 21 Bangladesh Navy crew injured». Dhaka Tribune. 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Two Filipinos dead, two missing in Beirut blast». cnn (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Εκρήξεις στη Βηρυτό: Μια Ελληνίδα πολίτης νεκρή και δύο τραυματίες». www.news247.gr (հունարեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Beirut airport damaged in explosion, but flights continue». The National (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Perton, Ted (2020 թ․ օգոստոսի 6). «Beirut Airport Continues Operation Despite Heavy Damage». SamChui.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ hermesauto (2020 թ․ օգոստոսի 6). «Beirut blast: Lebanese volunteers band together to clean up, help residents». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Azhari, Timour. «Lebanese officials deflect blame as anger grows over Beirut blast». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Seth Rogen's Israel comments highlight fraught diaspora ties». Arab News (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «As it happened: State of emergency declared in Beirut after explosion». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Lebanese protesters storm ministry buildings as anger over Beirut explosion grows». France 24 (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Multiple explosions rock Downtown Beirut: Eyewitnesses» (անգլերեն). Al Arabiya English. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Massive warehouse explosion rocks Beirut, causing injuries and widespread damage». NBC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Beirut blasts: Lebanese MP Marwan Hamadeh resigns, says 'government ineffective'». Al Arabiya English (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 46,0 46,1 46,2 «Israel not behind Beirut blast, sources on both sides say; at least 10 killed». The Times of Israel. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Lebanon's ambassador to Jordan resigns on live TV, cites rampant corruption». Al Arabiya English (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 48,0 48,1 Rasheed, Arwa Ibrahim, Ramy Allahoum , Zaheena. «LIVE: Protests as Lebanon detains 16 over Beirut explosion». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Beirut explosion: Australian among more than 25 dead, Scott Morrison says». The Canberra Times (ավստրալիական անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Christodoulides, Nikos. «Expressing our overwhelming and heartfelt sympathy». Twitter. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Jean-Yves Le Drian on Twitter». Twitter (ֆրանսերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Foreign Ministry announcement on the explosions in Beirut». Greek Ministry of Foreign Affairs. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Hafezi, Parisa (2020 թ․ օգոստոսի 5). «Iran ready to help Lebanon after deadly Beirut blast: Zarif tweets». Reuters. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «الرئيس يعرب عن تضامنه مع القيادة والشعب اللبناني عقب انفجار بيروت». wafa.ps (արաբերեն).
- ↑ «Путин выразил соболезнования президенту Ливана в связи со взрывом». vesti.ru (ռուսերեն).
- ↑ «Erdoğan: Turkey stands with Lebanon amid blast in Beirut». Daily Sabah (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Dominic Raab [@DominicRaab] (August 4, 2020). «My thoughts and prayers are with those affected by the devastating explosion in #Beirut today. The UK 🇬🇧 stands in solidarity with the people of Lebanon 🇱🇧 and is ready to offer help and support including to those British nationals impacted» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 4 August 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ U.S. Embassy Beirut [@usembassybeirut] (August 4, 2020). «U.S. Ambassador Dorothy Shea: Having witnessed the horrific explosions at the Port this evening, our heartfelt sympathies go out to the victims and their families. We mourn each loss from this terrible tragedy alongside the Lebanese people» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 4 August 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ «Lübnan'ın başkenti Beyrut'ta patlama» (թուրքերեն). Anadolu Agency. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ staff, T. O. I. «Israel not behind Beirut blast, sources on both sides say; at least 10 killed». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «UNIFIL statement on the explosion in Beirut». UNIFIL (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Lebanon: UN 'actively assisting' in response to huge explosions at Beirut port». UN News (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «The Latest: Australia pledges $1.4M for Beirut relief effort». Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Azerbaijan to provide assistance to Lebanon following massive explosion in Beirut». Trend.Az (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Iran, Azerbaijan Pledge To Assist Lebanon After Explosion». caspiannews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ MENAFN. «Azerbaijan to send financial aid worth $1m to Lebanon over deadly explosion». menafn.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Azerbaijani PM signs Order to provide financial assistance to Lebanon». azertag.az (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Tel Aviv shows solidarity with Lebanon, drawing right-wing ire». Haaretz.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Eiffel Tower in Paris goes dark in show of solidarity with Beirut after massive explosion». FOX TV Digital Team (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Macron pledges help for Beirut as Lebanese rage against rulers». France 24 (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Эльнар Байназаров, Валерий Воронов, Екатерина Ясакова (2020 թ․ օգոստոսի 5). «Средиземное горе: ВОЗ и отдельные страны отправляют гуманитарную помощь в Ливан». Известия (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ ВОЗ направила в Ливан медицинские средства в качестве помощи // ТАСС. 05.08.2020 г.
- ↑ «Иран отправил гуманитарную помощь Ливану - (ФОТОЛЕНТА)». SalamNews.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «ОАЭ направили гуманитарную помощь Ливану». russianemirates.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Лондон окажет гуманитарную помощь Ливану в размере 5 млн фунтов стерлингов - британский МИД». SWI swissinfo.ch (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Канада выделит более $3,7 млн на гуманитарную помощь Ливану». interfax.az. Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Четвертый самолет МЧС России вылетел в Бейрут // ТАСС. 06.08.2020 г.
- ↑ Редакция (2020 թ․ օգոստոսի 5). «Азербайджан выделил $1 млн для помощи Ливану». Зеркало.az (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Страны мира направляют помощь Бейруту после взрывов Արխիվացված 2020-10-21 Wayback Machine // SRG SSR. 05.08.2020 г.
- ↑ Mukherjee, Sarjyo (2020 թ․ օգոստոսի 7). «Pewdiepie pledges $100,000 donation for Lebanese blast victims » TalkEsport». TalkEsport (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.