Միշել Նաիմ Աուն (արաբ․՝ ميشال عون‎‎, Արաբական արտասանությունը։ [miːʃaːl ʕa.uːn]) (սեպտեմբերի 30, 1933(1933-09-30)[1], Հարեթ Հրեյք, Lebanese Republic under French mandate[2]), Լիբանանի Նախագահ։ Նա նախագահ է ընտրվել 2016 թ. հոկտեմբերի 31-ին, Լիբանանի խորհրդարանի 46-րդ ընտրական նստաշրջանում։ Այն բանից հետո, երբ նախագահ Միշել Սուլեյմանը, իր լիազորությունների ավարտին, 2014 թվականի մայիսին, հեռացավ նախագահի պաշտոնից, Լիբանանը մնացել էր առանց ղեկավարի, ինչի արդյունքում Լիբանանը հայտնվել էր փակուղում՝ խորհրդարանը հետագա 29 ամիսների ընթացքում, 45 խորհրդարանական նստաշրջաններում անհրաժեշտ քվորում չի ապահովել և չի կարողացել ընտրել հաջորդ նախագահ։ 1984 թվականին Միշել Աուն նշանակվել է Լիբանանյան բանակի գեներալ։ 1988 թ. սեպտեմբերի 22-ից մինչ 1990 թվականի հոկտեմբերի 13-ը,  Աունը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Հակասական որոշումը բերեց իշխանության համար պայքարող երկու մրցակից կառավարությունների ձևավորման, մեկը ' գեներալ Աունի, մյուսը՝ Սելիմ Հոսի գլխավորությամբ։ 1989 թվականի մարտի 14-ին Աունը "Ազատագրման պատերազմ" հայտարարեց Սիրիական բանակի դեմ։ 1990 թվականի հոկտեմբերի 13-ին, Սիրիական բանակը սպանելով հարյուրավոր զինվորներ և քաղաքացիական անձանց ներխուժեց Աունի հենակետերը ներառյալ Պրեզիդենտական պալատը։ Աունը փախավ Բեյրութի ֆրանսիական դեսպանատուն, հետագայում և ապաստան գտավ Ֆրանսիայում, որտեղ անցկացրեց 15 տարի՝ 1990 թվականից մինչև 2005 թվականը։ Նա Լիբանան վերադարձավ 2005 թվականի մայիսի 7-ին, երկրից սիրիական զորքերի դուրսբերումից տասնմեկ օր հետո։ 2006 թվականին, որպես ազատ հայրենասիրական շարժման ղեկավար, Աունը Հեսբուլահի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց, հիմնելով խոշոր դաշինք, որն առ այսօր ուժի մեջ է։ Չնայած Բաշշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի ռեժիմի հետ ունեցած արյունալի պատմության, Աունը 2009 թ. այցելեց Սիրիա[3][4]։

Միշել Աուն
արաբ․՝ ميشال عون‎‎
 
Կուսակցություն՝ Free Patriotic Movement?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Մարոնիական կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1933(1933-09-30)[1] (90 տարեկան)
Ծննդավայր Հարեթ Հրեյք, Lebanese Republic under French mandate
Քաղաքացիություն  Լիբանան
Ամուսին Nadia El-Chami Aoun?
Զավակներ Claudine Aoun Roukoz?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Մատուցած ծառայությունների շքանշան և Մայրու ազգային շքանշան

Աունը Խորհրդարանի անդամ ընտրվեց, որտեղ նա գլխավորում էր Ազատ հայրենասիրական շարժումը և ավելի ընդարձակ Բարեփոխումների և Փոփոխությունների դաշինքը, որն ուներ ավելի լայն ներկայացուցչություն (27)՝ երկրորդ խոշոր դաշինքը Լիբանանի խորհրդարանում։ Նախագահական ընտրություններում նա ներկայացրեց իր թեկնածությունը։ Նրա մրցակիցներն էին Սամիր Ջաաջաան, Սուլեյման Ֆրագիհը և Հենրի Հիլուն։ Ընտրվելուց հետո նա երդում տվեց որպես Լիբանանի նախագահ՝ Միշել Սուլեյմանի հաջորդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.presidency.gov.lb/English/President/Pages/GeneralMichelAoun.aspx
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Profile: Michel Aoun». BBC News. 2005 թ․ հունիսի 13. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
  4. Gambill, Gary C. (2003 թ․ մայիսի 13). «The Syrian Occupation of Lebanon». The Middle East Forum. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Աուն» հոդվածին։